Սուխումի ճակատամարտ (սեպտեմբեր, 1993)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուխումի ճակատամարտ
Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993)
Վրաց-աբխազական պատերազմ, Սուխում, 27.09.1993.jpg
1993 թվականի սեպտեմբերի 27-ին աբխազական զինված ուժերը իրենց վերահսկողությունը հաստատեցի Սուխումի քաղաքում: Պատկերում երևում է Աբխազիայի Գերագույն խորհրդի շենքը, որի դիմաց իրենց հաղթանակն են տոնում աբխազական ստորաբաժանումները
Թվական Սեպտեմբերի 1627 1993թ.
Վայր Վրաստան Վրաստան / Աբխազիա Աբխազիա, Սուխումի շրջան, Սուխում
Արդյունք Աբխազական զորքերի հաղթանակ, վրացական զորքերի հեռացում քաղաքից՝ հետագայում վերջիններիս նահանջ մինչև Ինգուրի գետ, վրացի ազգաբնակչության հեռացումը քաղաքից, բնակավայրի մեծածավալ ավերումներ
Հակառակորդներ
Վրաստան Վրաստան՝ Աբխազիա Աբխազիա՝

Конфедера́ция го́рских наро́дов Кавка́за (КГНК).png ԿԼԺԿ

Ռուսաստան Ռուսաստան՝

Հրամանատարներ

Սուխումի ճակատամարտ (ըստ վրացիների՝ Սուխումի անկում, ըստ աբխազների՝ Սուխումի ազատագրում), վրաց-աբխազական պատերազմի շրջանակներում 1993 թվականի սեպտեմբերի 16-ից 27-ը տեղի ունեցած պատերազմական գործողություններ, որի հետևանքով Սուխում քաղաքի վերահսկողությունը վրացական զինված ուժերից անցավ աբխազական զորքերին:  

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի սեպտեմբերի 16-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի ունեցան ռազմական իրադարձություններ, որոնք պատմության էջերում մնացին որպես «Սուխումի ճակատամարտ»: Սեպտեմբերի 16-ին աբխազական զինված ստորաբաժանումները, անտեսելով հակամարտ կողմերի միջև ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի Դաշնության երաշխավորությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, վերսկսում են ռազմական գործողությունները և ձեռնարկում հակագրոհ: Իր հերթին վրացական կողմը նույնպես խախտել էր պայմանավորվածությունն ու կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Պայմանավորվածությունների համաձայն՝ Վրաստանը քաղաքից դուրս էր բերել ծանր հրետանին և տանկերը: Իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու նպատակով վրացական կողմը որոշում է Սուխում զորքերի տեղափոխման համար օգտագործել քաղաքացիական ինքնաթիռներ: Աբխազական զինված ստորաբաժանումներին հաջողվում է կազմակերպել Սուխումի օդանավակայանի գրոհը և սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ձեռքի հակաօդային հրթիռային համակարգերի միջոցով ոչնչացնել 5 քաղաքացիական ինքնաթիռ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողություններից առաջ աբխազական կողմը Ռուսաստանից ստացել էր որոշակի քանակով հրետանային կայանքներ ու ականանետեր[1][2]:Աբխազական կողմի գրոհին մասնակցում էին աբխազական զինված ստորաբաժանումները, Կովկասի լեռնական ժողովուրդների կոնֆեդերացիայի և ռուսական կազակների առանձին խմբեր: Վրացական ռազմական ստորաբաժանումները արդեն սեպտեմբերի 27-ին թողել էին քաղաքի մեծ մասն ու նահանջել դեպի Աբխազիայի կառավարության շենքի շրջակայք, որտեղ նրանք փորձում էին ապահովել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության վրացամետ անդամների անվտանգությունը: Կեսօրին անջատողականների վերահսկողության ներքո էր գտնվում հեռուստաաշտարակն ու բոլոր կամուրջները: Հետագայում կառավարության շենքը նույնպես անցավ աբխազական ուժերի և նրանց աջակցող խմբերի վերահսկողության ներքո:

Համաձայն որոշ տվյալների՝ աբխազական ուժերի և նրանց աջակցող չեչենական ու ռուսական խմբերի կողմից Սուխումի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո քաղաքի վրաց ազգաբնակչության և վրացի պետական գործիչների նկատմամբ իրականացվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ՝ սպանություններ, գերևարումներ և այլն: ՍԱռանց դարանի որոշման սպանվում են Աբխազիայի նախարարների խորհրդի նախագահ Ժիուլի Շարտավան, պետական խորհրդական Վախթանգ Գեգելաշվիլին, մինիստրների խորհրդի անդամ Սումբատ Սահակյանը, արդյունաբերության նախարար Ռաուլ Էշբան և այլք: Աբխազ, չեչեն և ռուս առանձին խմբերի կողմից կատարվել են նաև վրացիների հանդեպ դաժան հաշվեհարդարներ: Հայտնի չէ, թե այդ ժամանակ Սուխումում գտնվող Էդուարդ Շվարդնադձեն չնչպես է քաղաքը[1]:

1993 թվականի սեպտեմբերի 30-ին աբխազական զինված ստորաբաժանումների վերահսկողության ներքո էր գտնվում ինքնավարության ամբողջ տարածքը[3]:

Վրաստանի պարտությունը Աբխազիայում հանգեցրեց վրացական զինված ուժերի մարտական ոգու անկման: Միաժամանակ ակտիվացան նախկին նախագահ Զ.Գամսախուրձիայի կողմնակիցները, որոնք մեծ աջակցություն ստացան երկրի արևմուտքում: Վրացական զինված ուժերի մի մասն անցավ նրանց կողմը, և Վրաստանը կանգնեց քաղաքացիական պատերազմի շեմին[1]:

Վրացական զինված ուժերի մարտավարական և հոգեբանական, ինչպես նաև ամբողջականության կորստի պայմաններում Էդուարդ Շեվարնադձեն Վրաստանը ԱՊՀ-ին անդամագրվելու և երկրում ռուսական զորքերի ավելացման համաձայնություն տվեց, փոխարենը ռազմական օգնություն խնդրելով Ռուսաստանից[4]:

Աբխազիայում վրացական զորքերի պարտության հետևանքով աբխազական խորհրդարանում վրացական խմբակցությունը վրացի գաղթականների հետ ստիպված լքել է ինքնավարությունը՝ տեղախփոխվելով Թբիլիսի: Ներկայում գոյություն ունեն Աբխազիայի երկու կառավարություն՝ չճանաչված Աբխազիայի Հանրապետության դե ֆակտո ղեկավար մարմինը և Վրաստանի կազմում դե յուրե գտնվող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն: Վերջինս տեղակայված է Վրաստանում:

1994 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կողմերի միջև կնքվեց կրակի դադարեցման և ուժերի բաժանման մասին համաձայնագիրը:

1994 թվականի հունիսի 23-ին Աբխազիայի տարածքում տեղակայվեցին ԱՊՀ խաղարար ուժերի ստորաբաժանումներ, որոնք կազմված էին բացառապես Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային զորքերից, որոնք արդեն տեղակայված էին Աբխազիայում: Վրացական զորքերի կողմից վերահսկվող Աբխազիայի միակ շրջանը հանդիսանում էր Կոդորի կիրճը: 2008 թվականի օգոստոսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Ռուս-վրացական պատերազմից հետո տեղի ունեցան տարածքային և իրավական փոփոխություններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]