Սուլխան Ցինցաձե
Սուլխան Ցինցաձե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | სულხან ცინცაძე |
Ի ծնե անուն | վրաց.՝ სულხან ცინცაძე |
Ծնվել է | օգոստոսի 23, 1925[1][2][3] Գորի, Վրաստան |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1991[1] (66 տարեկանում) Թբիլիսի, Վրաստան[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան |
Sulkhan Tsintsadze Վիքիպահեստում |
Սուլխան Ցինցաձե (օգոստոսի 23, 1925[1][2][3], Գորի, Վրաստան - սեպտեմբերի 15, 1991[1], Թբիլիսի, Վրաստան[1]), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի կոնստերվատորիան՝ Ս․ Մ․ Կոզոլուպովի թավջութակի (1950) և Ս․ Ս․ Բոգատիրյովի կոմպոզիցիայի (1953) դասարանները։ 1963 թվականից Թբիլիսիի կոնսերվատորիայում վարում է գործիքավորման դասարան (1965 թվականից՝ ռեկտոր, 1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Գրել է «Ոսկեգեղմ» (1953), «Ճգնավորը» (ըստ Ի․ Ճավճավաձեի, բեմադվել է՝ 1972, Վրաստանի օպերայի և բալետի թատրոն) օպերաները, «Երկնագույն լեռան գանձը» (բեմադրվել է՝ 1957, նույն տեղում), «Դև» (ըստ Մ․ Լերմոնտովի, բեմադրել է՝ 1961, նույն տեղում) բալետները, «Սարդոստայն» (բեմադրվել է՝ 1963), «Երգ անտառում» (բեմադրվել է՝ 1968, երկուսն էլ՝ Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոն) օպերետները, 4 սիմֆոնիա (1952, 1963, 1969, 1979), դաշնամուրի, ջութակի, թավջութակի կոնցերտներ, «Անմահություն» օրատորիան (Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ, 1970), լարային 9 կվարտետ, կամերագործիքային այլ երկեր, ռոմանսներ, կինոնկարների երաժշտություն (այդ թվում՝ «Զինվորի հայրը») և այլն։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ պետական մրցանակ (1950), Զ․ Փալիաշվիլու անվան (1974), Շ․ Ռուսթավելու անվան (1981), Վրացական ԽՍՀ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134790715 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Գորի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 1991 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի կոմպոզիտորներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Օպերային կոմպոզիտորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ