Սուլեյման Դիաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սուլեյման Դիաբի
Souleymane Diaby
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Côte d'Ivoire.svg Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1987(1987-09-10)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Դալոա, Sassandra-Marahoué District, Կոտ դ'Իվուար
Հասակ 190 սմ
Քաշ 89 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Գրանվիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Կոտ դ'Իվուար Ստելա դ’Աջամե
2005-2006 Կոտ դ'Իվուար Սաբե Սպորտս
2006-2007 Կոտ դ'Իվուար Աֆրիկա Սպորտս
2008-2010 Ուկրաինա Ղրիմտեպլիցա 83 (24)
2011 Ֆրանսիա Գրանվիլ
2011-2013 Հունգարիա Հոնվեդ 22 (3)
2014—այժմ Ֆրանսիա Գրանվիլ
Ազգային հավաքական
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար (մինչև 21) 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սուլեյման Դիաբի (ֆր.՝ Souleymane Diaby, սեպտեմբերի 10, 1987(1987-09-10)[1], Դալոա, Sassandra-Marahoué District, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Գրանվիլ» ակումբի հարձակվող: Հանդես է եկել Կոտ դ'Իվուարի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլեյմանը կարիերան սկել է իր հայրենիքում՝ Կոտ դ'Իվուարում և հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ստելլա դ’Աջամեն», «Սաբե Սպորտսը» և «Աֆրիկա Սպորտսը»:

2008 թվականի ձմռանը դիտումների է մասնակցել «Ղրիմտեպլիցա» ակումբի երիտասարդական թիմի կազմում, որը հավաքների էր մասնակցում Թուրքիայում, և շուտով պայմանագիր է կնքել ակումբի հետ: Թիմի կազմում նա դարձել է առաջին լեգեոները և առաջին իվուարցին Ուկրաինայի Առաջին լիգայում: Թիմի կազմում իր նորամուտը Սուլեյմանը կատարել է 2008 թվականի մարտի 28-ին՝ Իվանո-Ֆրանկովսկի «Պրիկարպատե» ակումբի դեմ արտագնա հանդիպման (2:2)[2] երկրորդ խաղակեսի սկզբին փոխարինելով Վիտալի Պրոկոպչենկոյին: «Ղրիմտեպլիցա» ակումբի կազմում Սուլեյմանն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի ապրիլի 13-ին՝ Կիևի «Օբանոլ» ակումբի դեմ տնային խաղում (2:1). Դիաբին աչքի է ընկել խաղի 56-րդ րոպեին՝ գրավելով Արտյոմ Շտանկոյի պաշտպանած դարպասը[3]: 2007/08 մրցաշրջանի ընթացքում Սուլեյմանը խփել է ևս երկու գոլ՝ գրավելով «Լվովի» և ԲԿՄԱ-ի դարպասները, իսկ ընդհանուր առմամբ Սուլեյմանն այդ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում իր ակումբի կազմում:

2008 թվականի հունիսին Սուլեյմանը դիտումների է մասնակցել Լվովի «Կարպատներ» ակումբի կազմում։ Նա մասնակցել է Խարկովի «Մետալիստ» ակումբի դեմ ընկերական խաղին (2:1)[4]՝ հանդիպման 57-րդ րոպեին փոխարինելով Մաքսիմ Ֆեշչուկին: Արդյունքում «Կարպատներ» ակումբի հետ նա պայմանագիր չի կնքել, ինչի պատճառը եղել է Սուլեյմանի աշխատանքային վիզան, որի ժամկետն ավարտվել էր[5][6]: 2008 թվականի հուլիսին տեղեկություններ են հայտնվել, որ Դիաբին կարող է հայտնվել Չեռնոգորիայի «Դեսնա» ակումբի կազմում[7]:

2009 թվականի հունվարին Դիաբին «Կարպատների» կազմում կրկին մասնակցել է հավաքների Թուրքիայում[8]. թիմի կազմում նա մասնակցել է 3 ընկերական խաղի և խփել մեկական գոլ Տոմսկի «Տոմ» (1:2)[9] և Լիաեպայայի «Մետալուրգ» (5:0)[10] ակումբների դեմ խաղերում, ինչպես նաև մասնակցել է «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղին (2:2)[11]: Լվովի ակումբի հետ պայմանագիրը կրկին չի ստորագրվել աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրների պատճառով[12]: 2009 թվականի փետրվարին «Ղրիմտեպլիցա» ակումբի կազմում Սուլեյմանը դարձել է Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր և մրցաշարի լավագույն ռմբարկու[13]:

Ընդհանուր առմամբ 2008/09 մրցաշրջանում Դիաբին Առաջին լիգայի 28 խաղերում խփել է 9 գոլ և դարձել իր թիմի լավագույն ռմբարկու մրցաշարում: Ուկրաինայի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է 2 հանդիպում և հեղինակել մեկ գոլ: 2009 թվականի հունիսին «Ղրիմտեպլիցայի» պաշտոնական կայքում անցկացվել է հարցում, որի արդյունքում կազմված տասնամյակում ակումբի լավագույն ֆուտբոլիստների ցանկում Դիաբին զբաղեցրել է 5-րդ տեղը[14]: 2009 թվական հուլիսին «Ղրիմտեպլիցայի» նախագահ Ալեքսանդր Վասիլևը հայտարարել է, որ Դիաբիով հետաքրքրվել են ֆրանսիական ակումբներ[15]. ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք եղել են «Հավրը», «Լիլը» և «Ռենը», ինչպես նաև Դոնեցկի «Մետալուրգը»[16]:

2010 թվականի փետրվարին Սուլեյմանը թիմի հետ միասին դարձել է Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկության հաղթող[17]: 2009/10 մրցաշրջանում նա անցկացրել է 24 խաղում հեղինակել է 11 գոլ և դարձել թիմի երկրորդ ռմբարկու Սերգեյ Կուչերենկոյից հետո, ով 19 գոլ էր խփել: Գավաթի խաղարկությունում նա անցկացրել է 3 խաղ և խփել 1 գոլ («Բաստիոնի» դեմ խաղում):

2010 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի «Տիտան» ակումբի հետ հանդիպման ժամանակ Դիաբիի խփած գոլը ճանաչվել է «Ղրիմտեպլիցայի» լավագույն գոլը 2010 թվականի հուլիսին[18]: Նույն տարվա օգոստոսին տեղեկություն է տարածվել, որ Դիաբիով հետաքրքրվում է իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբը[19]: Դիաբիի խաղի հատվածները դիտել է «Ռեալի» մարզիչ Ժոնզե Մոուրինյոն և բարձր է գնահատել նրա ընդունակությունները: Հայտի է դարձել նաև, որ օգոստոսի 9-ին «Ղրիմտեպլիցայի» և «Լվովի» հանդիպմանը ներկա կգտնվեն «Ռեալի» սկաուտները: Արդյունքում խաղն ավարտվել է «Ղրիմտեպլիցայի» պարտությամբ 0:1 հաշվով, իսկ Դիաբին դաշտում անցկացրել է 70 րոպե, բայց լավ խաղ չի ցուցադրել: Ավելի ուշ Դիաբիով «Ռեալի» հետաքրքրված լինելու մասին տեղեկությունները համարվել են փիար[20][21]:

2010/11 մրցաշրջանի առաջին կեսում Դիաբին կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում[22]. այդ ընթացքում նա Առաջին լիգայում անցկացրել է ընդամենը 18 խաղ ու խփել 1 գոլ, իսկ Գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ: 2011 թվականին Դիաբին հեռացել է թիմի կազմից։ Թիմի կազմում իր տեղ ամրապնդելուն խանգարող պատճառներից մեկը եղել է լեզվին վատ տիրապետելը[5]:

«Ղրիմտեպլիցայի» կազմում նա Առաջին լիգայում անցկացրել է ընդհանուր առմամբ 83 խաղ և դարձել 24 գոլի հեղինակ, Ուկրաինայի Գավաթի խաղարկությունում նա մասնակցել է 7 խաղեր, որոնցում հեղինակել է 2 գոլ: «Ղրիմտեպլիցայի» կազմում խաղալիս Դիաբին երկար ժամանակ եղել է տեղացի երկրպագուների սիրելին և Ուկրաինայի Առաջին լիգայի առավել աչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկը[20][23]:

Հետագայում Դիաբին խաղացել է ֆրանսիական «Գրանվիլ» ակումբում[24]: 2011 թվականի ամռանը նա տեղափոխվել է Հունգարիայի «Հոգվեդ» ակումբ (Բուդապեշտ): Թիմում նա վերցրել է 22 համարը: Հունգարիայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Պակշ» ակումբի դեմ խաղում (2: 3)[25]. Դիաբին խաղադաշտ է դուրս է եկել հանդիպման 70-րդ րոպեին՝ փոխարինելով Հերվե Տչամիին:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտ դ'Իվուարի մինչը 21 տարեկաների երիտասարդական հավաքականի կազմում Սուլեյմանն անցկացրել է 4 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավանում է մահմեդականություն[26]: Ալեքսանդր Վասիլևը Սուլեյմանին բնութագրել է որպես շատ զգայուն մարդ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Протокол матча» (ua)։ Официальный сайт Федерации футбола Украины։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  3. «Протокол матча» (ua)։ Официальный сайт Федерации футбола Украины։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  4. ««Карпаты» обыграли «Металлист»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  5. 5,0 5,1 «Первая лига. «Нефтяник», «Крымтеплица» и «Севастополь» на вершине» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  6. «В «Карпатах» серб» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  7. «Ещё один африканец в черниговской «Десне»?» (ռուսերեն)։ gorod.cn.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  8. 8,0 8,1 ««Карпаты» смотрят Диаби» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  9. ««Карпаты» проиграли «Томи»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  10. ««Карпаты» громят «Металлургс»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  11. ««Карпаты» разошлись миром с «Войводиной»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  12. «Кузнецов присвятить гол фанатам, а Кононов заговорить українською» (ua)։ Официальный сайт ФК «Карпаты» (Львов)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  13. ««Олимпия» (Бельцы) — обладатель Кубка Крымтеплицы!» (ռուսերեն)։ Сайт болельщиков СК «Таврия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  14. «Победителем длившегося почти месяц голосования на звание «Лучший футболист 10-летия» стал Виталий Саранчуков!» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Крымтеплица»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-07-ին։ Վերցված է 25.10.2011 
  15. «Александр Васильев: «Не откажемся от места в премьер-лиге»» (ռուսերեն)։ Сайт болельщиков СК «Таврия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  16. «Professionnels ivoiriens - Diaby Souleymane s'impose en Ukraine» (ֆրանսերեն)։ AllAfrica.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է 25.10.2011 
  17. ««Крымтеплица» выиграла Кубок имени себя» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  18. «Лучший гол «Крымтеплицы» в июле забил Сулейман Диаби!» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Крымтеплица»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  19. ««Реал» збирається купити футболіста з України» (ռուսերեն)։ tsn.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  20. 20,0 20,1 «Гравці Першої ліги. Частина І» (ua)։ football24.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  21. «Олександр Севідов: «Хочу побажати „Буковині“ успіхів у грі з „Олександрією“»» (ua)։ buksport.cv.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  22. «Александр Севидов: Весной постараемся сделать шаг вперед» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Крымтеплица»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  23. «Игрокам «Крымтеплицы» заплатят за достойную игру с «Динамо»» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  24. «Granville football: Souleymane Diaby, le joker ivoirien» (ֆրանսերեն)։ lamanchelibre.fr։ Վերցված է 25.10.2011 
  25. «Протокол матча» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 25.10.2011 
  26. «Александр Севидов: «Нам остается брать тех, кто не подошел другим командам»» (ռուսերեն)։ Сайт болельщиков СК «Таврия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 26.10.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]