Սուլեյման Ախունդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլեյման Ախունդով
ադրբ.՝ Süleyman Sani Axundov
Ծնվել էհոկտեմբերի 3, 1875(1875-10-03)[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմարտի 29, 1939(1939-03-29)[2][1] (63 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, լրագրող և բանաստեղծ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա
Ժանրերդրամա և կատակերգություն
Պարգևներ
 Suleyman Sani Akhundov Վիքիպահեստում

Սուլեյման Սանի Ախունդով (հոկտեմբերի 3, 1875(1875-10-03)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - մարտի 29, 1939(1939-03-29)[2][1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ադրբեջանցի գրող, ադրբեջանական սովետական թատերագրության հիմնադիր։

Ծնվել է սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3)-ին, Շուշիում։ Առաջին պիեսում («Շահամոլը», 1899 թ.) ծաղրել է ունևորների ժլատությունը։ Գրել է պատմվածքներ («Ազատության աստղը», 1905 թ., «Փիր», 1905 թ. և այլն), կազմել դասագրքեր։

Ախունդովի թատերագրությունը կատարելության է հասել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո («Բազեի բույնը», 1921 թ., «Խավարից դեպի լույս», 1921 թ. և այլն)։ Ժողովուրդների բարեկամության թեմայով գրած ստեղծագործություններից հայտնի են «Սատանա» (1922 թ.) պիեսը և «Ֆաթման ու Արշակը» պատմվածքը, որտեղ նկարագրել է Շուշվա արյունոտ դեպքերը (1920 թ.), հայ և ադրբեջանցի գյուղացիներ Գասպարի ու Կասումի ընտանիքների մտերմությունը։

Մահացել է մարտի 29-ին, Բաքվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 205