Սուլամիթ Գոլդհաբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուլամիթ Գոլդհաբեր
Ծնվել էնոյեմբերի 4, 1923(1923-11-04)[1]
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 11, 1965(1965-12-11) (42 տարեկան)
Չեննայ
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ, Flag of Austria.svg Ավստրիա և Flag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունֆիզիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1951)[1] և Երուսաղեմի հրեական համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[2]
Ամուսին(ներ)Gerson Goldhaber?[1]

Սուլամիթ Գոլդհաբեր (иврит : שולמית גולדהבר, անգլ.՝ Sulamith Goldhaber), ծնյալ Լյով (անգլ.՝ Sulamith Löw), նոյեմբերի 4, 1923(1923-11-04)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1] - դեկտեմբերի 11, 1965(1965-12-11), Չեննայ[3][4]), ավստրիացի, հրեա, ամերիկացի ֆիզիկոս, բարձր էներգիաների, տարրական մասնիկների և մոլեկուլյար սպեկտրոսկոպիայի մասնագետ: Համբավավոր փորձագետ է եղել նուկլոնների հետ K+- մեզոնների բախման ուսումնասիրությունների բնագավառում և այդ ասպարեզում բազմաթիվ հայտնագործություններ է կատարել[4][5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ծնողներն այստեղ էին եկել Գալիցիայից, որ այն ժամանակներում Ավստրո-Հունգարիայի մաս էր կազմում: Հայրը գործարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի: 1938 թվականին ընտանիքը տեղափոխվել է Պաղեստին: Սուլամիթը միջնակարգ դպրոցն ավարտել է Թել Ավիվում, 1940 թվականին ընդունվել Երուսաղեմի Հրեական համալսարան, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Գերսոն Գոլդհաբերի հետ: 1947 թվականին երկուսն էլ մագիստրոսի աստիճանով ավարտել են համալսարանը, ամուսնացել են ու մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուսումը շարունակել Վիսկոնսինի համալսարանում, ստացել դոկտորի գիտական աստիճան: Գերսոնն աշխատանքի է նշանակվել Կոլումբիայի ցիկլոտրոնում, իսկ Սուլամիթը գործի է անցել ռադիոքիմիական լաբորատորիայում: 1953 թվականին երկուսով մեկնել են Բերքլի, որտեղ զբաղվել են միջուկային էմուլսիայի տեխնոլոգիայի մշակմամբ՝ ներառելով արագացուցչի օգտագործումը: Այստեղ մի շարք հայտնագործություններ են կատարել տարրական մասնիկների ուսումնասիրման բնագավառում, մասնավորապես՝ հետազոտել են ջրածնի պղպջակների խցիկների ֆիզիկան, առաջինն իրականացրել K + - մեզոնների չափումներ, ուսումնասիրություններ կատարել ռեզոնանսային զույգերի միաժամանակյա ձևավորման ասպարեզում: 1960-ական թվականներին ամուսնական զույգը գիտական գործունեություն է ծավալել Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում (ՄՀԵԿ)[6]:

Սուլամիթ Գոլդհաբերը հաճախ է հրավիրվել մասնակցելու գիտաժողովների ու կոնֆերանսների, հանդես գալու դասախոսություններով՝ նվիրված մասնիկների բարձր էներգիայի ուսումնասիրման հարցերին: Նման մի առիթով 1965 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում գտնված ժամանակ[3] նա ինսուլտ է տարել: Վիրահատության ընթացքում պարզվել է, որ գլխուղեղում ուռուցք կա: 1965 թվականի դեկտեմբերի 11-ին անվանի գիտնականը, գիտակցության չգալով, մահացել է[3][4]:

Գոլդհաբեր ամուսիններն ունեն մեկ որդի՝ Ամոսը[7]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sigma Xi ընկերության պատվավոր անդամ»[7]
  • Գուգենհայմի հիմնադրամի մրցաթոշակի դափնեկիր-շահառու 1964-1965 թթ.[7][8]
  • Ֆորդի հիմնադրամի մրցաթոշակի դափնեկիր-շահառու 1960-1961 թթ.[7]

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • mit E. L. Iloff, W. W. Chupp, G. Goldhaber, J. E. Lannuttii, A. Pevsner und D. Ritson: Mean Lifetime of Positive K Mesons. In: Phys. Rev. Band 99, 1955, S. 1617.
  • mit W. Alvarez: The Lifetime of the tau-Meson. In: Nuovo Cimento (Series 10). Band 2, 1955, S. 344.
  • mit W. W. Chupp, G. Goldhaber, W. R. Johnson und J. E. Lannutti: K-meson Mass from a K-hydrogen Scattering Event. In: Phys. Rev. Band 99, 1955, S. 1042.
  • mit W. Chinowsky, G. Goldhaber, W. Lee und T. O'Halloran: On the Spin of the K* Resonance. In: Phys. Rev. Lett. Band 9, 1962, S. 330.
  • mit F. H. Webb, E. L. Iloff, F. H. Featherston, W. W. Chupp und G. Goldhaber: Properties of Negative K-mesons. In: Nuovo Cimento. Band 8, 1958, S. 899.
  • mit G. Goldhaber, W. B. Fowler, T. Hoang, T. E. Kalogeropoulos und W. M. Powell: Pion-Pion Correlations in Antiproton Annihilation Events. In: Phys. Rev. Lett. Band 3, 1959, S. 181.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 514. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  2. https://www.gf.org/fellows/all-fellows/sulamith-goldhaber/
  3. 3,0 3,1 3,2 Alvarez Luis (September 1968)։ «Sulamith Goldhaber (1923-1965)»։ University of California, Los Angeles։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 2008-04-26 
  4. 4,0 4,1 4,2 Ogilvie Marilyn Bailey, Harvey Joy Dorothy (2000)։ The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-20th Century (First ed.)։ Taylor & Francis։ էջ 514։ ISBN 0-415-92039-6։ OCLC 40776839 
  5. http://cwp.library.ucla.edu/Phase2/Goldhaber,_Sulamith@812345678.html%7Ctitle=Sulamith Goldhaber|publisher=cwp.library.ucla.edu}}
  6. https://cds.cern.ch/record/278084/files/p1.pdf%7Ctitle=Separation of high-energy particles by means of strong interaction processes\publisher=CERN-61-03}}
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Sulamith Goldhaber»։ University of California, Los Angeles։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 2008-04-28 
  8. «Fellows whose last names begin with G»։ John Simon Guggenheim Memorial Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-14-ին։ Վերցված է 2008-04-28։ «Sulamith Goldhaber, Deceased. Particle Physics: 1964.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ilse Korotin (Hrsg.): biografıA. Lexikon österreichischer Frauen. Band 1: A–H. Böhlau, Wien/ Köln/ Weimar 2016, ISBN 978-3-205-79590-2, S. 1047. (Digitalisat)
  • J. Harvey, M. Ogilvie: The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-Twentieth Century. Routledge, New York/ London 2000, ISBN 0-203-80145-8.