Սուզան Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուզան Քոլինզ
Suzanne Collins David Shankbone 2010.jpg
Անուն Մականուն Սուզան Քոլինզ
Ծնած է 10 Օգոստոս, 1962 (54 տարեկան)
Ծննդավայր Հարթֆորտ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Ամերիկացի
Մասնագիտութիւն Գրող, հեղինակ
Ծնողներ Ճէյն Պրատի Քոլինզ եւ Մայքըլ Ճոն Քոլինզ
Զաւակներ 2
Կայքէջ suzannecollinsbooks.com
Ստորագրութիւն Suzanne Collins signature.png

Սուզան Քոլինզ, (անգլերէն՝ Suzanne Collins, ծնած է 10 Օգոստոս, 1962 թուականին:) Ան Ամերիկացի գրող եւ հեղինակ մըն է, որ ճանչցուած է իր The Hunger Games վիպաշարով (այս վիպաշարը կը բաղկանայ երեք գիրքերէ, որոնք են՝ The Hunger Games, Catching Fire եւ Mockingjay):

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզան Քոլինզ ծնած է Հարթֆորտ, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ, 10 Օգոստոս, 1962 թուականին: Անոր մայրն է՝ Ճէյն Պրատի Քոլինզ (1932) իսկ հայրը՝ Մայքըլ Ճոն Քոլինզ (1931-2001), որ ծառայած էր Վիեթնամի եւ Քորէական պատերազմներուն ընթացքին: Քոլինզ ունի 3 քոյր եւ եղբայրներ՝ Քաթրին (1957), Անտրու (1958) եւ Ճոան (1960):

Սուզան իր մանկութիւնը անցուցած է Ամերիկայի Միացեալ Նահանգերուն մէջ[1], եւ ետքը իր ընտանիքին հետ տեղափոխուած է շատ մը տարբեր քաղաքներ: Ան 1980 թուականին աւարտած է Ալապամայի արուեստի դպրոցը[2]: 1985 թուականին Քոլինզ շարունակած է իր ուսումը Ինտիանայի համալսարանին մէջ, ստանալով բարձրագոյն վկայականը թատրոնի բաժնին ու ճիւղին մէջ[3][4][5]:

Գործընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլինզ իր [հեղինակի գործընթացքը եւ մասնագիտութիւնը սկսաւ 1991 թուականին, որպէս փոքրիկներու հեռուստաշարներու գրող[6], օրինակ՝ Clarissa Explains It All, The Mystery Files of Shelby Woo, Little Bear, եւ Oswald[6][6][7]:

Քանի մը տարի ետք, Սուզան կ'որոշէ գրել մանուկներու գիրք մը[6] ու այսպիսով 2003-2007 թուականներուն[6][7] ընթացքին կը թողարկէ 5 գիրքեր՝ Underland Chronicles-ի վիպաշարը: Gregor the Overlander, Gregor and the Prophecy of Bane, Gregor and the Curse of the Warmbloods, Gregor and the Marks of Secret, եւ Gregor and the Code of Claw[6]:

Սեպտեմբեր, 2008 թուականին, Scholastic Press հրատարակչութեան կողմէ, հրատարակուեցաւ Սուզանին The Hunger Games գիրքը որ առաջին գիրքն է այս վիպաշարին մէջ[1][8]: Վիպաշարին երկրորդ գիրքը (Catching Fire) հրատարակուեցաւ Սեպտեմբեր, 2009 թուականին, իսկ երրորդը (Mockingjay) հրատարակուեցաւ 14 Օգոստոս, 2010 թուականին[9]: Գիրքը 14 ամսուայ ընթացքին վաճառուեցաւ աւելի քան 1.5 միլիոն օրինակներով[10]:

2011 թուականին, գիրքը վերածուեցաւ ֆիլմի ու գլխաւոր կերպարին դերը (Քաթնիս Էվըրտին) կատարեց Ճենիֆըր Լորընսը[11], Ճոշ Հաչըրսըն կատարեց Փիթա Մալլարք կերպարին դերը, եւ Լիամ Հեմսուըրթը կատարեց Կէյլ Հաուսթրոն կերպարին դերը[12]:

Հրատարակութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Underland Chronicles վիպաշարը
  1. Gregor the Overlander (2003)
  2. Gregor and the Prophecy of Bane (2004)
  3. Gregor and the Curse of the Warmbloods (2005)
  4. Gregor and the Marks of Secret (2006)
  5. Gregor and the Code of Claw (2007)
The Hunger Games վիպաշարը
  1. The Hunger Games (2008)
  2. Catching Fire (2009)
  3. Mockingjay (2010)
Ուրիշ գիրքեր
  • Fire Proof: Shelby Woo #11 (1999)
  • When Charlie McButton Lost Power (2005)
  • Year of the Jungle (2013)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 – California Young Reader մրցանակն ու մետալը[13]:
  • 2010 – Georgia Peach գիրքի մրցանակը[14]:
  • Publishers Weekly-ի մրցանակը, տարուայ լաւագոյն գիրքին[15]:
  • American Library կազմակերպութեան՝ պատանիներու լաւագոյն 10 գիրքերու մրցանակը[16]:
  • ALA Notable փոքրիկներու գիրքի մրցանակը[17]:
  • 2008 թուականի CYBIL մրցանակը[18]:
  • KIRKUS մրցանակը լաւագոյն պատանիներու գիրքը 2008 թուականի[19]:
  • Horn Book Fanfare մրցանակը[20]:
  • School Library Journal մրցանակը՝ լաւագոյն գիրքերը 2008 թուականի[21]:
  • A Book List Editor's Choice մրցանակը, 2008[22]:
  • 2004 NAIBA փոքրիկնկերու վէպի մրցանակը[23]:

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Collins Suzanne։ «A Conversation with Suzanne Collins, Q & A.»։ Scholastic։ Վերցված է February 9, 2010 
  2. Harvey Alec (March 23, 2012)։ «Did you know 'Hunger Games' author Suzanne Collins has an Alabama connection?»։ Birmingham News։ Վերցված է September 13, 2012 
  3. «Suzanne Collins Interview by Deborah Hopkinson on BookPage»։ BookPage։ September 2009։ Վերցված է December 15, 2009 
  4. «'Hunger Games' author Suzanne Collins graduated from IU»։ Indiana University։ March 22, 2012։ Վերցված է March 25, 2012 
  5. «Suzanne Collins»։ biography.com։ A&E Networks։ Վերցված է September 13, 2013 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Biography»։ www.suzannecollinsbooks.com։ Վերցված է December 14, 2008 
  7. 7,0 7,1 «Suzanne Collins Biography»։ Scholastic։ Վերցված է December 14, 2008 
  8. Collins Suzanne։ Planning the Trilogy։ Scholastic Canada (Interview: Video)։ (Interview)։ Վերցված է December 14, 2008 
  9. Staskiewicz Keith (February 11, 2010)։ «Final 'Hunger Games' novel has been given a title and a cover»։ Entertainment Weekly։ Վերցված է February 11, 2010 
  10. Collins Suzanne։ «Suzanne Collins's Third Book in The Hunger Games Trilogy to be Published on August 24, 2010.»։ Scholastic։ Վերցված է February 9, 2010 
  11. Weinstein, Joshua L. "Jennifer Lawrence Gets Lead Role in 'The Hunger Games'", TheWrap.com. March 16, 2011. Retrieved March 17, 2011.
  12. «Hunger Games Peeta and Gale Casting»։ HungerGamesfan.com։ Վերցված է April 9, 2011 
  13. «Winners»։ California Young Reader Medal։ Վերցված է May 8, 2011 
  14. «2010 Georgia Peach Book Award for Teen Readers Winner Announced»։ Georgia Library Media Association։ Վերցված է July 1, 2010 
  15. "Best Children's Books of 2009." Publishers Weekly November 2, 2009: n. pag. Web. January 29, 2010.
  16. "2009 Best Books for Young Adults." American Library Association. ALA, Web. January 29, 2010.
  17. "ALSC Announces 2009 Notable Children's Books." ALA. February 10, 2009. American Library Association, Web. January 29, 2010.
  18. ""The 2008-9 Cybils Winners." Cybils: The 2008-9 Cybil Winners. Cybils, Web. January 29, 2010.
  19. "The Best Young-Adult Books of 2008." Kirkus Reviews. December 1, 2008. Kirkus Reviews, Web. January 29, 2010.
  20. "Horn Book Fanfare Best Book." Goodreads. 2010. Goodreads Inc, Web. February 4, 2010.
  21. "Review of the Day: The Hunger Games by Suzanne Collins ." School Library Journal. 2010. Reed Business Information, Web. February 4, 2010.
  22. ""The Hunger Games." Booklist Online. Oct 2008. American Library Association, Web. February 4, 2010.
  23. "NAIBA Book of the Year Awards." NAIBA. 2009. New Atlantic Independent Booksellers Association, Web. February 8, 2010.

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]