Jump to content

Սուզանի Սամարղանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուզանի Սամարղանդի
Ծնվել է1100[1]
ԾննդավայրՍամարղանդ
Վախճանվել է1173[2][1]
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուպարսկերեն
Քաղաքացիություն Սելջուկյան սուլթանություն
ԱզգականներSalman the Persian?

Շամս ալ-Դին Մուհամմադ, ծնյալ Ալի (կամ, հնարավոր է՝ Մասուդ) (պարսկ. شمس‌الدین محمد بن علی. 1100[1], Սամարղանդ - 1173[2][1]), 12-րդ դարի բանաստեղծ՝ ծնված Սամարղանդում կամ դրա շրջակայքում։ Առավել հայտնի է Սուզանի (سوزنی, նշանակում է «ասեղ պատրաստող») կամ Սուզանի Սամարղանդի (سوزنی سمرقندի) անունով։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրա մականունն առաջացել է ասեղնագործի աշակերտի հանդեպ իր բուռն կրքի պատճառով, կիրք, որի ազդեցությամբ նա ենթադրաբար զբաղվել է ասեղագործությամբ և պոեզիայով: Ըստ իր իսկ պնդման՝ Սուզանին իսլամական մարգարե Մուհամեդի պարսիկ ուղեկից Սալմանի տոհմի ժառանգն էր[3]:

Նրա կյանքի մասին եղած աղքատիկ տեղեկությունները հիմնականում քաղված են նրա ստեղծագործություններից։ Նա շատ է կարդացած անձնավորություն է եղել, տիրապետել է արաբերենին, խոր գիտելիքներ է ունեցել քրիստոնեության և մանիքեության մասին: Թյուրքերեն բառերի հաճախակի օգտագործումը վկայում է նրա լեզվական հմտությունների մասին: Իր ապրուստն ապահովելու համար Սուզանին գովաբանական տողեր է նվիրել մեծ ու փոքր կառավարիչներին։ Մի քանի քասիդ էլ ձոնել է Սամարղանդի կառավարիչ Մասուդին[4]: Բայց բանաստեղծն առավել համբավվել է իր երգիծական ստեղծագործություններով, որոնք գրված են պարսկերեն, խոսակցականին մոտ լեզվով[5]: Ընդ որում՝ հեղինակն անվարան կիրառել է անառակաբարո և վիրավորական արտահայտություններ, գործածել բազմաթիվ փոխաբերություններ ու համեմատություններ: Գրականագետներից շատերի կարծիքով՝ Սուզանին իսկական ռեալիստ բանաստեղծ էր՝ օժտված անուրանալի բանաստեղծական տաղանդով:

Վերջում նա հրաժեշտ է տվել աշխարհիկ կյանքին, իրեն նվիրել իսլամի միստիկական հոսանքին՝ սուֆիզմին[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Record #96993142 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 1 2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Rypka, Jan. ‘Poets and Prose Writers of the Late Saljuq and Mongol Periods’, in The Cambridge History of Iran, Volume 5, The Saljuq and Mongol Periods, ed., Published January 1968.
  4. Гафуров Б. Г. Средняя Азия в древности и средневековье. — Рипол Классик, 1977. — 225 с. ISBN 978-5-458-39422-2
  5. «Литература и наука в XI-XII веках» (ռուսերեն). SamUzInfo. Վերցված է 2019-12-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «929 ـ سوزني السمرقندي». web.archive.org. 2019-12-08. Արխիվացված օրիգինալից 2019-12-08. Վերցված է 2019-12-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)