Սուդան (ռնգեղջյուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդան
Անվան բնօրինականգլ.՝ Sudan
ՏեսակՍպիտակ ռնգեղջյուր
Սեռարու
Ծնվել է1973
ԾննդավայրՍուդան
Սատկել էմարտի 19, 2018(2018-03-19)
Սատկելու վայրՕլ Պեջեյտա, Լայկիպիա, Քենիա[1]
ԵրկիրՔենիա Քենիա
Ակտիվ տարիներ1973—2018
 Sudan (rhinoceros) Վիքիպահեստում

Սուդան (1973, Սուդան - մարտի 19, 2018(2018-03-19), Օլ Պեջեյտա, Լայկիպիա, Քենիա[1]), մահացած սպիտակ ռնգեղջյուր, որն իր ենթատեսակի վերջին արուն է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանը ծնվել է 1973 թվականին Սուդանում (ներկայումս այդ տարածքը գտնվում է Հարավային Սուդանի տարածքում)[2]։

Սուդանը բնակվել է «Օլ Պաջետա» արգելանոցում, որը գտնվել է Քենիայի Նանյուկի քաղաքից ոչ շատ հեռու։ Որպեսզի պաշտպանեն նրան որսագողերից, Քենիայի իշխանությունները կենդանու նկատմամբ սահմանել էին շուրջօրյա հսկողություն, իսկ Սուդանի մարմնի վրա տեղադրել էին ռադիոհաղորդիչ սարքավորում։ Բացի այդ, մասնագետները հեռացրել էին ռնգեղջյուրի եղջյուրը, քանի որ որսագողերի համար մեծ արժեք էր հանդիսանում հենց եղջյուրը[3][4]։

Սուդանը եղել է իր ենթատեսակի վերջին արու ներկայացուցիչը[5], ինչը նշանակում էր, որ սպիտակ ռնգեղջյուրը համաշխարհային բնապահպանական ժառանգության յուրահատուկ արժեք էր[6]։

Սուդանը դարձել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների վերջին ներկայացուցիչը՝ Անգալիֆու ռնգեղջյուրի մահվանից հետո։ Վերջինս մահացել է 2014 թվականի դեկտեմբերին Սան Դիեգոյի կենդանաբանական այգում[7]։ Արգելանոցի տնօրենի խոսքերով[8].

Որսագողության վտանգը միշտ էլ մնում է արդիական։ Ռնգեղջյուրների հսկողությունը դարձել է թանկարժեք և խիստ ռիսկային, որի պատճառով բազմաթիվ արգելանոցներ հրաժարվել են պահել ռնգեղջյուրներին իրենց մոտ և տեղափոխել են նրանց այստեղ<…>: Իրականում, Քենիայի կառավարությունը կարողացել է հաղթահարել այս խնդիրը՝ սանկցիաների ենթարկելով և պատժելով որսագողերին։ Սակայն այս վիճակը ոչ բոլոր տեղերում է։ Օրինակ, Հարավային Տանզանիայում որսագողությունը չի կարգավորվում օրենքով։

2017 թվականի ապրիլին Tinder հավելվածի հեղինակները՝ Քենիայի բնապահպանների հետ միասին Սուդանի համար ստեղծել են հատուկ հաշիվ։ Ընդորում, հաշիվը օգտագործվել է՝ Սուդանին զուգընկերուհի գտնելու նպատակով, քանի որ արգելանոցում, որտեղ բնակվում էր ռնգեղջյուրը, կային ևս երկու արու ռնգեղջյուրներ։ Նպատակը սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի վերականգնումն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.olpejetaconservancy.org/sudan-a-tribute-to-an-icon/
  2. The world’s last male white rhino is almost certain never
  3. «Последний северный белый носорог круглосуточно находится под вооружённой охраной». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  4. : «Սև շուկայում» ռնգեղջյուրի եղջյուրի մեկ կիլոգրամը կարող է գերազանցել 75 000 ԱՄՆ դոլարը
  5. «ENDANGERED SPECIES Rare White Rhino Dies, Breed Close to Extinction». Discovery News. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Համաձայն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների, դեռևս 1960 թվականին Երկրագնդի վրա կար 2000 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր։ 1984 թվականին, որսագողերի գործողությունների արդյունքում, ռնգեղջյուրների թիվը խիստ կրճատվել և հասել է 15-ի
  7. Boehrer, Katherine. «Only Six Northern White Rhinos Left In The World After Death At Wildlife Sanctuary». Huffington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. «Последний самец белого носорога на планете». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]