Սուբլիմացիա (ֆիզիկա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուբլիմացիա (այլ կիրառումներ)

Սուբլիմացիա (Հայերենում՝ ցնդում), նյութի անցումը պինդ վիճակից անմիջապես գազային վիճակի, հեղուկ վիճակի շրջանցումով։ Քանի որ սուբլիմացիայի ժամանակ փոփոխվում է նյութի տեսակարար ծավալը և կլանվում է էներգիա (սուբլիմացիայի ջերմություն), այն հանդիսանում է առաջին կարգի վիճակի փոփոխություն։
Հակադարձ երևույթն է դեսուբլիմացիան։ Դեսուբլիմացիայի օրինակներից է, այնպիսի մթնոլորտային երևույթը, ինչպես եղյամը երկրի մակերևույթին և ծառերի ճյուղերին և հաղորդալարերին։
Սուբլիմացիան բնորոշ է հասարակ յոդի համար (I2), որը նորմալ պայմաններում չունի հեղում վիճակ՝ սև, երկնագույն երանգով բյուրեղները անմիջապես ձևափոխվում են (սուբլիմացվում են) գազային մոեկուլային յոդի (բժշկական «յոդը» իրենից ներկայացնում է սպիրտային լուծույթ)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]