Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա
Tribuna
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1969
ՍեփականատերԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ
ԳրասենյակՄոսկվա, ԽՍՀՄ
Հրատարակության պատմություն1969-1989
Լուծարվել է1989
Կայքtribuna.ru

«Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա» (ռուս.՝ Социалистическая индустрия - «Սոցիալիստական ինդուստրիա»), խորհրդային շրջանի պարբերական։ Հանդիսացել է ԽՄԿԿ ԿԿ օրաթերթը։ Առաջին անգամ լույս է տեսել 1969 թվականին, Մոսկվայում (միաժամանակ լուսատիպով՝ տպագրվել է ԽՍՀՄ 27 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում

Ըստ խորհրդային ժամանակվա պնդումների, լուսաբանում էր խորհրդային արդյունաբերության զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի, արտադրության ղեկավարման համակարգի կատարելագործման խնդիրները, սոցիալիստական մրցության կազմակերպումը ԽՍՀՄ-ում, ինչպես նաև անդրադառնում էր սոցիալիստական ճամբարի երկրների տնտեսական ինտեգրացման փորձին, կապիտալիդըսկսն երկրներում գիտատեխնիկական հեղափոխության սոցիալ-տնտեսական հետևանքներին, ներկայացնում էր ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների տնտեսական կապերը։

ՀԽՍՀ-ում «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա»-ի սեփական թղթակիցը եղել է Ն․ Օրդինյանը (1976 թվականից - ?)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 44