Սոցիալական էջանշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական էջանշումները ժամանակակից օն-լայն մեդիա ոլորտի մի մասն են կազմում (social bookmarking)։ Սոցիալական մեդիայի և ինֆորմացիայի փոխանակման մի տարատեսակ, որի միջոցով սոցիալական էջանշումների համակարգերի միջոցով ինտերնետ օգտվողը հիշում է սերվերում հատկացված իր հաշվեհամարում որոշ ինտերնետային կայքերի հղումներ, որոնք նաև տեսանելի են լինում այն օգտվողներին և որոնողական համակարգերին։ Այս մեթոդով տարածվում են բազմաթիվ հոդվածներ, լուսանկարներ, տարատեսակ ֆայլեր և կայքերի գլխավոր էջեր։ Հայկական սոցիալական էջանշումների համակարգ է հանդիսանում www.armlinker.com կայքը, որը առաջինն է հայկական ցանցում։ Համաշխարհային և միջազգային տիպի սոցիալական էջանշումների համակարգերի օրինակներ են՝ digg.com, moemesto.ru, google bookmarks, myfave.link և այլն։