Սոցիալական աշխատանքի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական աշխատանքը իր արմատներով ընդգրկում է աղքատությունից մինչև անհավասարության խնդիրը: Սոցիալական աշխատանքը խորապես կապված է բարեգործության հետ, բայց այն պետք է հասկանալ ավելի լայն տեսանկյունից[1]։

Նախապատմական ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ ժամանակակակից եվրոպական պետություններից առաջ աղքատ բնակչությանը եկեղեցին էր օգնություն տրամադրում: Երբ Կոնստանտին առաջինը օրինականացրեց Քրիստոնեական եկեղեցին 4-րդ դարում, նոր օրինականացված եկեղեցին քայլ արեց աղքատների, տարեցների տների, հիվանդանոցների հիմնամ համար[2][3][4]: Դրանք հաճախ ֆինանսավորվում էին կայսրության դրամաշնորհներից[5]:

580-ական թվականներին վանքերը և եկեղեցիները հաճախ ծառայում էին աղքատներին սոցիալական ծառայություն մատուցող համապարփակ կազմակերպություն, որոնք գործում էին որպես հիվանդանոցներ, տարեցների տներ, մանկատներ:

Միջնադարում քրիստոնեական եկեղեցում բարեգործությունը համարվում էր անձի նկատմամբ պատասխանատվության և բարեպաշտության նշան: Բարեգործությունը ուղղակի օգնություն տրամադրելով չէր սահմանափակվում (դրամական, նյութական օգնություն, սննդի, հագուստի տրամադրում), այլ հարկավոր էր նաև բացահայտել աղքատություն ծնող պատճառները: Այս ժամանակաշրջանում բարեգործական գործունեություն ծավալում էին հոգևորականները:

Ժամանակակից զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքակրթության առաջացման և զարգացման հետ մեկտեղ եկեղեցու և ընտանիքի ոչ ֆորմալ օգնության համակարգերին փոխարինելու եկան սոցիալական ապահովության ծառայությունները:

Սոցիալական աշխատանքի մասնագիտությունը և փորձը արդիական ծագում ունի: Սկզբում զարգացել է անհատական քեյսվորքը (casework)` բարեգործական կազմակերպության կողմից առաջադրված ռազմավարությունը: Երկրորդը սոցիալական կառավարումն էր, որն ընդգրկում էր աղքատության հաղթահարման տարբեր ձևեր: Ծայրահեղ աղքատության մասին խոսվել է դեռևս 17-րդ դարում Անգլիայի «Աղքատության մասին» օրենքում: Երրորդը բաղկացած էր սոցիալական գործողություններից, որտեղ շեշտը դրվում էր համայնքների և խմբերի միջոցով անհատների սոցիալական պայմանների բարելավմանը և աղքատության թեթևացմանը կամ վերացմանը: Այս մոտեցումը մշակվել է բնակավայրային շարժման կողմից[6]: Սա ուղեկցվում էր սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ինստիտուտների զարգացմամբ:

Մասնագիտական սոցիալական աշխատանքը սկիզբ է առել 19-րդ դարում Անգլիայում` արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում, որն ուղղված էր զանգվածային աղքատության և նրա հետ կապված խնդիրներին: Քանի որ սկզբում սոցիալական աշխատանքը ուղղված էր աղքատությանը, այն մեծապես կապվեց բարեգործության հետ: (Այսօր սոցիալական աշխատողների ուշադրության կենտրոնում են նաև այնպիսի խնդիրներ ինչպիսիք են ռասիզմը, սեքսիզմը, հոմոֆոբիան, տարիքի, ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության վրա հիմված խտրականությունը[7]):

Աղքատության հաղթահարում[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում Անգլիայում աղքատությունը բնակչությանն ուղղված գլխավոր սպառնալիքն էր[8]: Ուստի կառավարությունն իր ջանքերն ուղղեց աղքատների կարիքները հոգալու առավել համակարգված ձևի:

Աղքատների օգնության առաջին ամբողջական կոդերը կատարվել է «Աղքատների օգնության մասին» ակտում 1597 թվականին և որոշ դրույթներ փոփոխությունների են ենթարկվել 1601 թվականին[9]: Այն ստեղծում էր մի համակարգ, որ կառավարվում էր ծխական մակարդակով[10]: Օգնություն տրամադրվում էր աղքատներին, ծանր հիվանդներին և տարեցներին, որոնք սննդամթերք և հագուստ ձեռք բերելու հնարավորություն չունեն: Որոշ տարեցներ կարող էին տեղավորվել նաև մասնավոր բարեգործական ինստիտուտներում[11]: Միևնույն ժամանակ աշխատունակ, սակայն աշխատանքից հրաժարվող մուրացկանները տեղավորվում էին շտկիչ տներում, որտեղ աշխատանք էր տարվում նման վերաբերմունքի վերացման ուղղությամբ[12]:

Քանի որ Ամերիկայում աճում էին խոցելի բնակչության գաղութները, այդ թվում հիվանդներին և միայնակներին տեղավորում էին այդտեղ: Առաջին այդպիսի տները կառուցվել են 1713 թվականին Ֆիլադելֆիայում Վիլյամ Փենի կողմից: 1736 թվականին Նյու Յորքում բացվել են աղքատների տները, իսկ 1737 թվականին Նոր Օրլեանում բացվել է Սուրբ Հովհաննես հիվանդանոցը աղքատների համար[13]:

Աղքատության օրենքը ամբողջովին փոխեց մինչև այդ Բրիտանիայում գործող համակարգը[14] և վերահսկեց համակարգի գործունեությունը[15]: Այն ընդգրկում էր փոքրիկ իրավաբանական ծառայություններ[16] և կառույցներ աղքատներին օգնելու համար: Թեև դրա նպատակն աղքատների ծախսերի նվազեցմանն էր ուղղված[17], այնուամենայնիվ բարեփոխված չէր ֆինանսավորման ծրագիրը և աղքատներին օգնում էին միջին դասից գանձված միջոցների հաշվին:

Մասնավոր բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարը գիտական և տեխնոլոգիական աճի ժամանակաշրջանն էր: Ողջ Արևմտյան աշխարհում կար մեծ միգրացիա դեպի քաղաքային տարածքներ, ինչը հանգեցրեց բազմաթիվ սոցիալական խնդիրների: Այն ազդեց սոցիալապես ակտիվ, միջին և ցածր խավերին ֆիզիկական և հոգևոր պայմանների բարելավմանն ուղղված

Սոցիալական աշխատանքը ներառում է այնպիսի խնդիրների լուծում, ինչպիսիք են անօթևանությունը և աղքատությունը:

միջոցներ փնտրելու հարցում[18]: Բազմաթիվ բողոքականներ փորձեցին լուծել մեծ քաղաքներին բնորոշ այնպիսի խնդիրներ ինչպիսիք են` աղքատությունը, մարմնավաճառությունը, հիվանդությունը և բնորոշ այլ խնդիրներ: Ստեղծվեց նոր` «Գիտական բարեգործություն» փիլիսոփայությունը, ըստ որի բարեգործությունը պետք է լիներ «աշխարհիկ, ռացիոնալ և էմպիրիկ»[19]:

Այս ժամանակահատվածում հասարակությունը արդեն միջոցներ էր ձեռնարկում մարմնավաճառության մեջ ներգրավված կանանց համար առավել ինքնուրույն միջոցներ գտնելու և ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար: 1840-ական թվականներից կառուցվել են հոգեկան ապաստարաններ հոգեկան հիվանդներին օգնելու համար[20]: Այն նպաստեց սոցիալական աշխատանքի` որպես մասնագիտական գործունեության առաջացման համար: Ուշադրության կենտրոնում անհատական աշխատանքն էր: Այն աջակցում էր ինքնակառավարման համակարգի զարգացմանը և աղքատության հետևանքների ուսումնասիրմանը: Կազմակերպություններն առաջարկում էին օգտագործել «գիտական սկզբունքներ», որպեսզի աշխատանքը արդյունավետ դառնա այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է[21]:

portrait of a Victorian woman of middle age facing the artist, head slightly to the right
Օկտավիա Հիլլը ստեղծել է սոցիալական աշխատանքի բազմաթիվ ասպեկտներ

Օկտավիա Հիլլը քարոզում էր աղքատության մասին օրենքներում առկա բազմաթիվ թերությունների մասին: Նրա 1867 թվականի «Գրքույկը», «Մեր գործազուրկը» հոդվածները ամենատարածված փորձն էր գործազրկության խնդիրը լուսաբանելու համար[22]: 1871 թվականին Հիլլը ստեղծեց Անգլիայում աշխատանքի փոխանակման համակարգ` ստեղծելով «Զբաղվածության հարցման գրասենյակը և աշխատանքի ռեգիստրը»: Հիլլը դիմումատուներին խորհուրդ տվեց օգտվել իր խմբագրած «Աշխատանքի նորություններ» թերթից աշխատանքի ցանկություն ունեցող անձանց համար[23]:

Օկտավիա Հիլլին շատերն են համարում ժամանակակից սոցիալական աշխատանքի հիմնադիրը: Նա հավատում էր ինքնավստահությանը և այն իր բնակավայրային շարժման առանցքային մասը դարձրեց: Իր ղեկավարության ներքո բարեգործական մի շարք կազմակերպություններ կազմակերպել են բարեգործական դրամաշնորհներ, նախապատրաստել են տնային այցելությունների ծրագրերը, որը հետո դարձավ հիմք ժամանակակից սոցիալական աշխատանքի համար:

Victorian photograph of the exterior of a London slum property
Մերլիբոնի անկումը 19-րդ դարում:

Նա նաև բնակարաններ էր տրամադրում աղքատներին, բարելավելով նրանց վիճակը: Նրա օգնականներից էր Էմմա Քոնսը, ով ստուգումներ էր անցկացնում անձամբ` իմանալու տեղեկատվություն վարձակալների, տարածքի և ցանկացած այլ մանրուքների մասին[24]: Սկզբում Հիլլը մտածում էր, որ կամավոր աշխատողներն առավել անհրաժեշտ են, քան նրանք ովքեր գումար են ստանում, սակայն ավելի ուշ նա նպատակահարմար համարեց աշխատավարձի վճարման աշխատուժի պահպանումը[25]:

Հիլսի սկզբունքներն ամփոփվել են իր` 1869 թվականի հոդվածում` «Եթե մարդը համառորեն հրաժարվում է գործել, արտաքին օգնությունն առավել անօգուտ է դառնում»[26]:

Բժշկական սոցիալական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Ադամս (1860–1935) ամերիկայում հայտնի է բնակավայրային շարժմամբ և սոցիալական աշխատանքի զարգացմամբ:

Առաջին մասնագիտական բժշկական սոցիալական աշխատողները Անգլիայում կոչվում էին բժշկական ալմոներներ: Նրանք իրենց գործունեությունը ծավալում էին բժշկական ինստիտուտներում: 1895 թվականին առաջին ալմոները Մերի Ստյուարտն էր: Նա բուժման կարիք ունեցող մարդկանց ապահովում էր անվճար բուժման հնարավորությամբ: Շուտով ձևավորվում են այլ դերեր սոցիալական ծրագրերի տրամադրման համար և 1905 թվականին այլ հիվանդանոցներում ևս ստեղծվում են նմանատիպ դերեր: Այդ ընթացքում ստեղծվել է բժշկական ալմոներների խորհուրդը նոր մասնագիտությունը վերահսկելու համար:

ԱՄՆ-ում առաջին բժշկական սոցիալական աշխատողներն էին` Գառնետ Պելտոն (6 ամիս), Իդա Քենոն (40 տարի) և Ռիչարդ Քաբոտը: Պելտոնը և Քենոնը այս դերը ստանձնելուց առաջ եղել են բուժքույր: «Սիմոն» քոլեջն ավարտելուց հետո` 1907 թվականին Ռիչարդ Քաբոտը ղեկավարում է հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքը և նորաստեղծ սոցիալական աշխատողների հետ միասին վերանայում այն ճանապարհը, որտեղ առողջությունն ու բարեկեցությունը ղեկավարվում էին: Սոցիալական աշխատողները բժիշկների հետ աշխատում էին փոխլրացնող հարաբերություններով` ֆիզիկական առողջության հետ միասին ուշադրություն դարձնելով նաև սոցիալական առողջության վրա: Այս մոտեցումը շուտով տարածվեց ամերիկյան շատ հիվանդանոցներում: 1911 թվականին ամերիկյան 14 հիվանդանոցում գործում էին 44 բժշկական սոցիալական աշխատողներ: Երկու տարի անց սոցիալական աշխատանքի բաժինների թիվը հասել է 200-ի: 1905 թվականից հետո շատ սոցիալական աշխատողներ վերապատրաստվել էին որպես բուժքույրեր: 1918 թվականին ստեղծվել է հիվանդանոցի սոցիալական աշխատողների ամերիկյան ասոցիացիան, ֆորմալ կրթության և հիվանդանոցային պրակտիկայի միջև կապի ապահովման համար: 1929 թվականից գործել են բժշկական սոցիալական աշխատանքի 10 բուհական դասընթացներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բժշկական սոցիալական աշխատողների թիվը անհամեմատ մեծացավ:

Սոցիալական աշխատանքն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս սոցիալական աշխատանքը հայտնի է իր ամբողջական մոտեցմամբ` սոցիալական խնդիրների քննարկման և լուծման հարցում: Սա հանգեցրեց, օրինակ, աղքատության ճանաչմանը որպես սոցիալ- տնտեսական հիմք ունեցող, այլ ոչ թե անձնական բարոյական թերություն ներկայացնող խնդիր[27]:

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Religion»։ Middle School Lesson Plans։ Global Envision։ Վերցված է 2008-04-09 
  2. Alexander Clarence Flick (1919)։ The Rise of the Mediaeval Church and Its Influence on the Civilisation of Western Europe from the First to the Thirteenth Century 
  3. Kalantzis (2006). The Historical Evolution of Social Medicine in Byzantium (330-1453 AD)
  4. C. Gilleard (2007) Ageing & Society — Old age in Byzantine society (2007), 27: 623-642, Cambridge University Press.
  5. Burckhardt, Jacob (1967)։ The Age of Constantine the Great։ Random House (Vintage)։ ISBN 0-520-04680-3 
  6. Lymbery։ «The History and Development of Social Work» 
  7. Popple, Philip R. and Leighninger, Leslie. Social Work, Social Welfare, American Society.Boston:Allyn&Bacon,2011.Print
  8. http://www.socialworkdegreeguide.com/faq/what-is-the-history-of-the-social-work-profession
  9. Peter Higginbotham։ «www.workhouses.org.uk»։ www.workhouses.org.uk։ Վերցված է 2010-12-20 
  10. «The Old Poor Law 1795–1834»։ Historyhome.co.uk։ 2009-01-19։ Վերցված է 2009-05-17 
  11. «A Short Explanation of the English Poor Law»։ Mdlp.co.uk։ Վերցված է 2009-05-17 
  12. «The 1601 Elizabethan Poor Law»։ Victorianweb.org։ 2002-11-12։ Վերցված է 2009-07-22 
  13. Gehlert, S. in Gehlert, S. and T.A. Browne (2006). Chapter Two: The Conceptual Underpinnings of social work in health care. Handbook of Health Social Work. New Jersey:WILEY
  14. «Changing attitudes towards poverty after 1815»։ Victorianweb.org։ 2002-11-12։ Վերցված է 2009-05-17 
  15. «The Poor Law Commission»։ Victorianweb.org։ 2002-11-12։ Վերցված է 2009-05-17 
  16. «Administrative Units Typology | Status definition: Poor Law Union»։ Visionofbritain.org.uk։ Վերցված է 2009-05-17 
  17. «Savings on the poor rates made by the 1834 Poor Law Amendment Act»։ Victorianweb.org։ 2002-09-17։ Վերցված է 2009-07-22 
  18. «Social Work History»։ University of Edinburgh։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-21-ին։ Վերցված է 2008-02-20 
  19. Huff Dan։ «Chapter I.2 Missionaries & Volunteers»։ The Social Work History Station։ Boise State University։ Վերցված է 2008-02-20 
  20. «1800s»։ Family Action: About Us։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 18, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2010 
  21. Rees, Rosemary (2001). Poverty and Public Health 1815-1949. London: Heinemann.
  22. Վիքիդարանի տարբերանշան Տեքստ՝ Սոցիալական աշխատանքի պատմություն Վիքիդարանում
  23. «History in the making»։ Construction News։ սեպտեմբերի 5, 1996։ Վերցված է փետրվարի 20, 2015 
  24. Darley, Gillian, "Hill, Octavia (1838–1912)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004, accessed 1 November 2010
  25. Mann, Peter H., "Octavia Hill: An Appraisal", The Town Planning Review, Vol. 23, No. 3 (October 1952), pp. 223–37
  26. Wyatt, R.J. (2000). Octavia Hill and The Crown Estate – a Continuing Legacy?, The Crown Estate p. 3
  27. Payne, M. (2011). Humanistic Social Work: Core Principles in Practice. Chicago: Lyceum, Basingstoke, Palgrave Macmillan.