Jump to content

Սորեկ (արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սորեկ
Տեսակէքսկուրսիոն անձավ
Երկիր Իսրայել[1]
ՎարչատարածքԲեյթ Շեմեշ և Երուսաղեմի մարզ[1]
Մակերես5 քառակուսի մետր
Երկարություն83 մետր
Լայնություն60 մետր
Սորեկ (արգելոց)ը գտնվում է Իսրայելում
Սորեկ (արգելոց)

Սորեկ, արգելոց Իսրայելում։

Սորեկ ստալակտիտային քարանձավը հայտնաբերվել է 1968 թվականի մայիսին Հար Թուվ լեռան քարհանքում, որտեղ շինարարական խճաքար էր արդյունահանվում։ Ապարի հերթական պայթյունի ընթացքում փոքրիկ փոս է բացվել ստալակտիտային քարանձավի մեջ, որը մինչ այդ ելք չուներ մակերևույթ։ 1975[2] թվականին քարանձավին տրվել է արգելոցի կարգավիճակ։

Սորեկ քարանձավը գտնվում է Բեյթ Շեմեշի շրջանում՝ Հուդայի լեռների արևմտյան լանջին, Սորեկ գետից հարավ, Երուսաղեմից 10-15 րոպե հետիոտնային հեռավորության վրա։ Քարանձավի մուտքը գտնվում է ծովի մակարդակից 385 մ բարձրության վրա։

Արգելոցի տարածքը 180 դունամ (1800 ար) է։ Քարանձավի տարածքը կազմում է մոտ 4800 մ², ծավալը՝ մոտ 25 հազար մ³։ Նրա առավելագույն երկարությունը 91 մետր է, լայնությունը` մինչև 80 մետր, առաստաղի առավելագույն բարձրությունը` 15 մետր (միջինը 5,5 մետր)։ Օդի ջերմաստիճանն այստեղ կայուն է, 22 °C ջերմաստիճան, խոնավությունը տատանվում է 92 % -ից մինչև 100 %։

Արգելոցը, որտեղ գտնվում է քարանձավը, կրում է Ավշալոմ անունը ի հիշատակ Ավշալոմ Շոհամի՝ զինվորի, որը զոհվել է «ուժերը հյուծելու համար պատերազմում»։ Քարանձավը սահմանակից է Հուդայի լեռներ ազգային պարկին և Սորեկ գետի արգելոցին։ Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության միության ճամփորդական բրոշյուրը խորհուրդ է տալիս այցելել արգելոց նոյեմբերից մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, երբ Ավշալոմի արգելոցի բուսականությունը կազմող արհեստական տնկված սոճիների հետ մեկտեղ ծաղկում են թփուտերը, որպեսզի հնարավոր լինի համատեղել այցը քարանձավ և շրջագայությունը շրջակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. «List of National Parks and Nature Reserves» (PDF) (Hebrew). Israel Nature and Parks Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորեկ (արգելոց)» հոդվածին։