Սովյալ տափաստան, Հարավային սովյալ տափաստան, հարթավայրՍիրդարյայի ձախափնյա մասում (գլխավորապես ՈւզբեկստանիՍիրդարիայի մարզում)։ Տարածությունը մոտ 10 հզ կմ² է, բարձրությունը՝ 230-385 մ։ Հարավում սահմանափակվում է Թուրքմենստանի լեռնաշղթայով, հյուսիսում և հյուսիս-արևմտյան մասում ձուլվում է Կզլկումի ավազուտներին, Սիրդարյայի մոտ ընդհատվում 6-20 մ բարձրությամբ ելուստով։ Կլիման խիստ ցամաքային է։ Գետերն օգտագործվում են ոռոգման համար։ Ստորգետնյա ջրերը գտնվում են ոչ մեծ խորություններում։ Տարածված են բաց մոխրագույն (տեղ-տեղ աղուտների հատվածներով) աղակալած հողերը։ Սոցիալիստական շինարարության տարիներին Սովյալ տափաստանում կառուցվել են նոր ջրանցքներ, որոնց ջրերը ոռոգում են 800 հզ հա։ Սովյալ տափաստանները դարձել են Ուզբեկստանի բամբակագործության խոշորագույն շրջան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 16)։