Սովը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովը
բուկմոլ՝ Sult
ՀեղինակԿնուտ Համսուն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական ստեղծագործություն և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզունորվեգերեն
Երկիր Նորվեգիա
ՀրատարակիչCanongate Books
Հրատարակման տարեթիվ1890[1]
OCLC69732953
ՎիքիքաղվածքՍովը

Սովը (նորվ.՝ Sult), նորվեգացի գրող Կնուտ Համսունի վեպն է, որը տպագրվել է 1890 թվականին։ 1888 թվականին գրքի որոշ հատվածներ տպագրվել են դանիական «Նոր աշխարհ» ամսագրում։ Վեպը համարվում է 20-րդ դարի գալուստ ավետող վեպերից[2], և բացի այդ համարվում է առաջին հոգեբանական վեպը գրականության նորագույն շրջանում[3]։ Գրքի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր։ Առաջինը 1966 թվականին, իսկ երկրորդը 2001 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմողը ապրում է խղճուկ ձեղնահարկում։ Նրան տանջում է մշտական սովը։ Սկսնակ գրողը փորձում է գումար վաստակել հոդվածներ և ակնարկներ գրելով, սակայն խմբագրությունների վճարած գումարները չեն բավարարում։ Նա միշտ սրտխառնուք և գլխապտույտ է զգում։ Ցերեկները անցկացնում է զբոսայգում, որտեղ մտածում է գրելիք նյութի մասին։ Ամեն բան գրավադրել է՝ տան իրերը և գրքերը։ Սովը տանջում է անդադար և նա ծամում է փայտիկի կտորը, կամ բաճկոնից կտրված կոճակը։ Գետնից վերցնում է նարնջի կճեպը և փորձում է դանով հագեցնել իր սովը։ Փորձում է առևտրականի մոտ հաշվապահի աշխատանքի անցնել, սակայն չի հաջողվում։ Հերոսին թվում է, թե Աստված որոշել է կործանել իրեն։ Վարձը վճարելու գումար չկա, վտանգ կա հայտնվելու փողոցում։ Գիշերը 15 էջանոց հոդված է գրում, սակայն հոնորարը երկար չի դիմանում նրա ձեռքին։ Տանտիրուհին առաջարկում է նրան ուրիշ բնակարան գտնել և հերոսը գիշերն անցկացնում է անտառում։ Սովից գրեթե ուշաթափության վիճակի հասած հերոսը որոշում է մտնել հացի խանութ և ուտելիք խնդրել։ Հետո մսագործից ոսկոր է խնդրում, իբրև թե շան համար է և արտասվելով կրծում է այն։ Մի գիշեր էլ ինքնակամ անց է կացնում ոստիկանատանը։ Մտածում է, որ կարող էր առանց մտածելու յուրացնել որևէ դպրոցական աղջկա թղթապանակը։ Փողոցում բախվում է թերթի խմբագիրներից մեկին, որը գթասրտորեն տալիս է նրան գալիք հոնորարի մի մասը։ Կարողանում է խղճուկ բնակարան վարձել։ Մոմ է գնում որպեսզի աշխատի գիշերով։ Վաճառողը ավել գումար է վերադարձնում նրան։ Ուրախացած վերցնում է, սակայն հետո տանջվելով խղճի խայթից, տալիս է այն մի անցորդ կնոջ։ Մի օր զբոսայգում քարշ է գալիս երկու երիտասարդ կանանց ետևից. պահում է իրեն լկտի և հիմար ձևով։ Սակայն այդ պատմությունը շարունակություն է ստանում։ Ապագա վեպի մասին երևակայական մտքերը տանում են հեռու, և նա անծանոթուհուն կնքում է Իլայալի անունով։ Նորից սկսվում է սովահար կյանքը։ Նորից ինքամփոփություն և անբավարարություն։ Որոշելով, որ կյանքը պետք է արմատապես փոխել՝ հերոսը գրանցվում է նավի վրա որպես նավաստի։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտանելի է մտածել, որ մեկը թիկունքից հետևում է քեզ։
  • Սեփական բանականությունից մարդուն օգտվելու համար անհրաժեշտ է ինքնավստահություն ու հանգիստ։
  • Գիտակցությունը, որ մնացել եմ ազնիվ, իրավունք էր տալիս գլուխս բարձր պահել։ Ես լի էի այն սքանչելի զգացումով, որ ամուր կամք ունեմ։
  • Սովից մարդ կարող է սատանա, կենդանի հրեշ դառնալ։
  • Ես նաև պիտի գնահատել իմանամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. "The whole modern school of fiction in the twentieth century stems from Hamsun. They were completely Hamsun's disciples: Thomas Mann and Arthur Schnitzler (...) and even such American writers as Fitzgerald and Hemingway." Isaac Bashevis Singer in 'Knut Hamsun, Artist of Skepticism', preface to the Robert Bly translation.
  3. Brynildsen, Aasmund (1973). Svermeren og hans demon. Oslo, Norway: Dreyers Forlag. ISBN 82-09-01137-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովը» հոդվածին։