Սովետ Էրմենիստանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Սովետ Էրմենիստանի» (ադրբ.՝ «Совет Эрманистаны», «Սովետական Հայաստան»), երկօրյա ադրբեջաներեն թերթ, ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1921 թվականից, Երևանում։ Խմբագիրներ՝ էֆենդին, Հուսեյնով, Ռզաև, Ալլահվերդիև, Վելիբեկով, Վելիբեկով, Հասանով, Բայրամով, Ալին (1981 թվականից)։ Կուսակցական սովետական առաջին ադրբեջանական պարբերականը Հայաստանում։ Տարբեր տարիների անվանվել է․ «Ռանչպար» (1921—1925), «Զանգի» (1925-1928), «Գըզըլ շաֆազ» (1928—1932), «Կոմունիստ» (1932-1938), «Սովետ էրմենիստանի»` 1938 թվականից։ Արձագանքել է Հայաստանում սովետական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը, տպագրել Մյասնիկյանի, Նարիմանովի, Լուկաշինի, Խանջյանի, Կարինյանի և պետ֊կուսակցական այլ գործիչների ելույթներն ու հոդվածները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին լուսաբանել է հայ և ադրբեջանցի ռազմիկների սխրանքը, թիկունքի հերոսական գործերը։ «Սովետ Էրմենիստանի» պրոպագանդում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումները, արտացոլում հանրապետության կուսակցական, սովետական ու տնտեսական մարմինների, արմմիութենական, կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը։ Թերթի էջերում զգալի տեղ է հատկացվում սովետական բազմազգ, մասնավորապես հայ և ադրբեջանցի, ժողովուրդների ինտերնացիոնալ կապերին ու եղբայրական համագործակցությանը։ Անդրադառնում է միջազգային քաղաքական կյանքի իրադարձություններին, համաշխարհային կոմունիստական և բանվորական շարժմանը, ներկայացնում ՍՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1971