Սովետսկիե պրոֆսոյուզի (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սովետսկիե պրոյֆսոյուզի » (ռուս.՝ Советские профсоюзы - «Խորհրդային արհմիություններ»), խորհրդային շրջանի ռուսական հասարակական-քաղաքական երկշաբաթական հանդես։ Հանդիսացել է ՀԱՄԿԽ-ի հրատարակությունը։ Առաջին անգամ հրատարակվել է 1917 թվականին (մինչև 1956 թվականը՝ «Պրոֆեսիոնալնի վեստնիկ»), Մոսկվայում։

Լուսաբանել է Խորհրդային արհեստակցական միությունների, դրանց կենտրոնական և տեղական օրգանների, սկզբնական կազմակերպությունների գործունեությունը, միջազգային արհմիութենական շարժումը։ Նյութեր է տպագրել արտադրության, դաստիարակության, արհմիությունների կազմակերպչական-մասսայական աշխատանքների վերաբերյալ, դրանց գործունեությունը աշխատանքի պահպանության, սոցիալական ապահովության, աշխատավարձի, աշխատավորության կենցաղի և հանգստի կազմակերպման բնագավառներում, պրոպագանդել ԽՍՀՄ աշխատանքային օրենսդրությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 16