Սովետսկայա պեդագոգիկա (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովետսկայա պեդագոգիկա
Տեսակ հանդես
Լեզու ռուսերեն
Երկիր ԽՍՀՄ
ԱԳ  

«Սովետսկայա պեդագոգիկա» (ռուս.՝ «Советская педагогика», «Սովետական մանկավարժաթյուն»), ԽՍՀՄ ՄԳԱ գիտատեսական ամսագիր։ Հրատարակվում է 1937 թվականից (մինչև 1943 թիվը՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմատի, 1944-1946 թվականներին՝ ՌԽՖՍՀ ՄԳԱ օրգան), Մոսկվայում։ Մինչև 1991 թ. կոչվել է «Սովետսկայա պեդագոգիկա», այժմ՝ «Պեդագոգիկա»։

Լուսաբանում էր մանկավարժական գիտության, նրա մեթոդոլոգիայի, կոմունիստական դաստիարակության, կրթության և ուսուցման ժամանակակից խնդիրները, ժողովրդական կրթության համակարգի զարգացումը ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ «Սովետսկայա պեդագոգիկա»-ում տպագրվում էին հոդվածներ փիլիսոփայության, հոգեբանության, սոցիոլոգիայի տարբեր հարցերի, դաստիարակության մեթոդիկայի, կրթության (հանրակրթական, պրոֆտեխնիկական, մասնագիտական, բարձրագույն) բովանդակության և այլ խնդիրների մասին, ինչպես նաև առաջավոր փորձը վերլուծող նյութեր։ Ամսագիրն ուներ «Ուսման ու դաստիարակության հարցեր», «Հրապարակումներ ու հաղորդումներ», «Օգնություն կուսակցական ուսուցմանը», «Մանկավարժական կրթություն», «Դպրոցի և մանկավարժության պատմություն» և այլ խորագրեր։ «Դիտական կյանք» բաժնում տպագրվում են հաղորդումներ ԽՍՀՄ ՄԳԱ և նրա ինստիտուտների գործունեությանը, մանկավարժության պրոբլեմներին նվիրված գիտական կոնֆերանսների (նաև միջազգային), բուհերում տարվող գիտական աշխատանքների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png