Սովետական պատմություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովետական պատմություն
անգլ.՝ The Soviet Story
Երկիր Լատվիա
ԺանրՎավերագրական ֆիլմ
Թվական2008
ՊրեմիերաՄայիսի 5, 2008
Լեզուանգլերեն
ռուսերեն
ՌեժիսորԷդվինս Շնորե
ՊրոդյուսերԿրիստապս Վալդնիեկս
Սցենարի հեղինակԷդվինս Շնորե
ՕպերատորԷդգար Դաուգավանասգ
Ուվիս Բրույան
Կարդում ենՋոն Սթրիքլենդ
Պատմվածքի վայրԽՍՀՄ
Տևողություն85 րոպե
IMDbID 1305871
Պաշտոնական կայքէջ

«Սովետական պատմություն» (անգլ.՝ The Soviet Story, լատին․՝ Padomju stāsts), 2008 թվականին թողարկված վավերագրական ֆիլմ, լատվիացի ռեժիսոր Էդվինս Շնորեի դեբյուտային աշխատանքը։ Նկարահանվել է Եվրոպական խորհրդարանի «Միություն հանուն Եվրոպայի ազգերի» խմբի հանգանակություններով[1]։

Պատմում է Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի նախապատերազմյան հարաբերությունների, յուրաքանչյուրի որդեգրած պետական քարոզչության, իրականացրած բռնաճնշումների և այլ դրվագների մասին։

Ֆիլմում ներկայացված են ռուս և արևմտյան պատմաբանների (Բորիս Սոկոլով, Նորման Դեյվիս և այլք), ինչպես նաև ռուս գրող Վիկտոր Սուվորովի, խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկու, Եվրախորհրդարանի անդամների և խորհրդային բռնաճնշումները վերապրած մասնակիցների հարցազրույցներ։ Հարցազրույցներն ուղեկցելով պատմական կադրերի և փաստաթղթերի հետ, ֆիլմը փորձում է ցույց տալ նացիոնալ սոցիալիստական և խորհրդային սոցիալիստական համակարգերի միջև սերտ փիլիսոփայական, քաղաքական և կազմակերպական կապերը[2]։

Ֆիլմն առանձանկի մանրամասնությամբ է անդրադառնում այնպիսի պատմական դրվագների, ինչպիսիք են 1930-ականների բռնաճնշումները («Մեծ զտում»), Հոլոդոմորը, Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի կնքումը, Կատինի զանգվածային գնդակահարությունները, Գեստապո-ՆԿՎԴ համագործակցությունը, ԽՍՀՄ Ժողովուրդների զանվածային տեղահանությունները և ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում բռնադատվածների նկատմամբ կատարված բժշկական փորձերը։

Ֆիլմը պնդում է, որ Նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության իրավահաջորդ պետությունները տարբերվում են այն իմաստով, որ հետպատերազմյան Գերմանիան դատապարտում է Երրորդ Ռայխի գործողությունները, սակայն նույնը բանն իր իրավանախորդի հանդեպ չի անում ժամանակակից Ռուսաստանը, մեջբերելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որտեղ նա ԽՍՀՄ փլուզումը համարում էր «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Soviet story. Sponsors». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  2. «Telling the Soviet story». The Economist. 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  3. «Путин и Ельцин о распаде СССР». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]