Սոսնովեցի գետտո
Սոսնովեցի գետտո — հրեական գետտո լեհական Սոսնովեց քաղաքում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծել էին նացիստները իրենց կողմից գրավված լեհական տարածքում:
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Սոսնովեցում ապրում էր մոտ 30 հազար հրեա, որը կազմում էր քաղաքի բնակչության 20%-ը։ Քաղաքը գրավելուն հաջորդած առաջին իսկ ամիսներին գերմանացիներն սկսեցին հալածել հրեա բնակչությանը. 1939 թվականի սեպտեմբերի 9-ին գերմանացիներն ավերեցին Մեծ սինագոգը[1], կարճ ժամանակ անց էլ այստեղ վերաբնակեցրին շրջակա տարածքներից տեղահանած հազարավոր հրեաների։ Արդյունքում քաղաքի հրեական բնակչության թվաքանակը հասցվեց մոտավորապես 45 հազարի։
Սոսնովեցում Մոշե Մերինի գլխավորությամբ հիմնվեց հրեական ինքնավարության վարչական մարմին՝ յուդենռաթ, որը կոչված էր ապահովելու նացիստների հրամանների անվերապահ կատարումը: 1940 թվականին, դարձյալ Մոշե Մերինի գլխավորությամբ, կազմավորվեց «Արևելյան Վերին Սիլեզիայի հրեական համայնքների ավագների խորհուրդների կենտրոնը», որի հսկողությանը հանձնվեցին տարածաշրջանի 10 մարզերի 32 համայնքների յուդենռաթները[2]:
1943 թվականի հունիսին հազարավոր հրեաներ Սոսնովեցի գետտոյից արտաքսվեցին Օսվենցիմի մահվան ճամբար: Երկու ամիս անց գետտոն լուծարվեց, և այնտեղ դեռ մնացած գրեթե բոլոր կալանվածները նույնպես արտաքսվեցին Օսվենցիմ ու սպանվեցին:
Վերջին 400 կալանվածներն Օսվենցիմ ուղարկվեցին 1944 թվականի հունվարի 13-ին[3]։
Գետտոյում գոյություն է ունեցել ընդհատակյա զինված խմբավորում[4]: Դրա լուծարման պահին ընդհատակայինների տրամադրության տակ եղել են 6 բունկեր, 20 ատրճանակ, մի քանի տասնյակ նռնակ: Վերջին տեղահանության ժամանակ՝ 1943 թվականի օգոստոսի 3-ին նրանք զինված դիմադրություն են ցույց տվել գերմանացիներին և գրեթե բոլորը զոհվել են[5]: Ի հիշատակ այդ ապստամբության՝ քաղաքի փողոցներից մեկը կոչվել է «Գետտոյի հերոսների փողոց» (լեհ.՝ Bohaterów Getta)[6]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wielka Synagoga w Sosnowcu (ul. Dekerta 16)». // sztetl.org.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Юденрат - проблемы исследования». // jewhist.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Kalendarium zagłady Żydów w Zagłębiu» (լեհերեն). jews.w.interia.pl. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Chajka Klinger» (անգլերեն). Jewish Women's Archive. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Będzin (Bendin) Census of 1939» (անգլերեն). jewishgen.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Śląski Urząd Wojewódzki w Katowicach - strona oficjalna» (լեհերեն). katowice.uw.gov.pl. 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Konrad Charmatz. Nightmares: memoirs of the years of horror under Nazi rule in Europe, 1939-1945. — Syracuse University Press, 2003. — 274 с. — ISBN 0815607067
- Aleksandra Namysło. Sprawozdanie z okazji dwulecia istnienia Centrali Żydowskich Rad Starszych Górnego Śląska(լեհ.), Kwartalnik Historii Żydów, 03 /2005,
- Mariusz Czubaj, Zagłada, myszy, świnie Արխիվացված 2011-01-20 Wayback Machine, Polityka — nr 17 (2295) z dnia 2001-04-28; s. 52-54
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոսնովեցի գետտո» հոդվածին։ |