Սոչիի ամառային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոչիի ամառային թատրոն
Летний театр
Տեսակամառային թատրոն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Գտնվելու վայրըՍոչի, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս
Հիմնադրման ամսաթիվ1937 թվական
Անվանված էՄիխայիլ Ֆրունզե
ՃարտարապետՎասիլի Կրոլևեց
ԿայքՊաշտոնական կայք

Միխայիլ Ֆրունզեի անվան Սոչիի ամառային թատրոն (ռուս.՝ Летний театр парка имени Фрунзе), մշակութային շինություն, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի առողջարանային քաղաքում։ Գտնվում է ռուս հայտնի ռազմական հրամանատար Միխայիլ Ֆրունզեի անունը կրող այգու տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ֆրունզեի անվան Սոչիի ամառային թատրոնը կառուցվել է 1937 թվականին ռուս ճարտարապետ Վասիլի Կրոլևեցի նախագծմամբ։ Գործարար Ֆրոլենկովի ֆինանսավորմամբ 2001 թվականին ընթացել են վերականգնման աշխատանքներ, և թատրոնը բերվել է ներկայիս տեսքի։

Այն իր հարկի տակ կարող է տեղավորել շուրջ 800 հանդիսական։ Երկարատև ընդմիջումից հետո Սոչիի ամառային թատրոնը վերաբացվել է 2013 թվականին և գործում է մինչ օրս։

Թատրոնի բեմում հանդես են գալիս ռուս արտիստներ Սվիատոսլավ Ռիխտերը, Վերոնիկա Դուդարովան, Վալենտինա Տոլկունովան։ Այստեղ հանդես են գալիս նաև Սոչիի երիտասարդական ռոք խմբեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]