Սոնու Սուդ
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Փենջաբ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Սոնու Սուդ (հինդի՝ सोनू सूद, անգլ.՝ Sonu Sood, հուլիսի 30, 1973, Փենջաբ, Հնդկաստան), հնդիկ դերասան, մոդել և պրոդյուսեր։ Խաղացել է հնդկերեն, թամիլերեն, կաննադերեն լեզուներով նկարահանված ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնուն ծնվել է 1973 թվականի հուլիսի 30-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մոգա քաղաքում։ Նրա հայրը եղել է ձեռնարկատեր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Ունեցել է երկու քույրեր։ Մեծացել է Նագպուր քաղաքում, որտեղ էլ ստացել է էլեկտրոնիկայի ինժեների մասնագիտություն։
1999 թվականին նկարահանվել է թամիլերեն երկու ֆիլմում՝ Kallazhagar և Nenjinile: 2000 թվականին խաղացել է տելուգերեն նկարահանված «Hands Up»-ֆիլմում։ 2010 թվականին բոլիվուդյան արտադրության «Անվախը» ֆիլմում խաղացել է Չխեդի Սինգխի գլխավոր դերը՝ Սալման Խանի հետ։
2017 թվականին խաղացել է չինա-հնդկական «Աստծո զենք ու զրահը։ Գանձերի որոնում» ֆիլմում՝ Ռենդալ անունով։ Ֆիլմում նա ուզում էր գտնել իր նախնիների գանձերը։ Այդ դերի շնորհիվ նա ձեռք է բերել համաշխարհային ճանաչում[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սունուն ամուսնացած է։ Ունի երկու որդի։ Բուսակեր է։ Հանդիսանում է կենդանիների պաշտպանության «Կենդանիների Հանդեպ Բարոյական Վերաբերմունք Պահանջող Մարդիկ» (անգլ.՝ People for the Ethical Treatment of Animals (PETA) կազմակերպություն անդամ[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999 | Kallazhagar(թամիլ.) | Սումիյա Նարայաան | |
2000 | Hands Up! | Տուգլակ | |
2002 | Raja | Բհավանի | |
2003 | Ammayilu Abbayilu | Ռակեշ | |
2003 | Kovilpatti Veeralakshmi | Ռաջիվ Մատհուր | |
2003 | Kahan Ho Tum | Կարան | |
2004 | Netaji Subhas Chandra Bose: The Forgotten Hero | փոխգնդապետ Շահ Նավազ Խան | |
2004 | Ճակատագրի խաչմերուկում | Yuva | Գոպալ Սինգխ |
2005 | Sheesha | Ռաջ | |
2005 | Chandramukhi(թամիլ.) | Օօմայան | |
2005 | Super | Սոնու | |
2005 | Նշանառության տակ | Athadu(թամիլ.) | Մաալի |
2005 | Aashiq Banaya Aapne | Կարան | |
2005 | Siskiyaan | Բժիշկ Վիշվաս | |
2005 | Divorce: Not Between Husband and Wife | Սիդհարթ Ջոշի | |
2006 | Ashok | Կ.Կ | |
2008 | Ջոդհան և Աքբարը | Jodhaa Akbar(հինդի) | Ռաջ Սուջամալ |
2008 | Mr Medhavi | Սիդհարթ | |
2008 | Թագավոր Սինգխ | Singh Is Kinng(հինդի) | Լաքհան «Լաքի» Սինգխ |
2008 | Ek Vivah Aisa Bhi | Պրեմ Աջմերա | |
2009 | Arundhat | Պասուպատխի | |
2009 | Dhoondte Reh Jaaoge | Արյան | |
2009 | Anjaneyulu | Բադա | |
2009 | Bangaru Babu | Ռաջենդրա | |
2009 | Միայնակ գայլ | Ek Niranjan | Ջոնի Բհայ |
2009 | Կյանքի քաղաք | City of Life | Բասու/Փիթեր Պատել |
2010 | Անվախը | Dabangg(հինդի) | Չհեդի Սինգխ |
2011 | Շակտիի ուժը | Shakti | Մուխտար |
2011 | Սիրո տոն | Teen Maar | Սուդխիր |
2011 | Bbuddah... Hoga Tera Baap(հինդի) | Կարան Մալհոտրա | |
2011 | Ծեր անվանի՛ր հորդ | Kandireega | Բհավանի |
2011 | Սիրում է, չի սիրում | Dookudu | Նայակ |
2011 | Կոպիտը | Vishnuvardhana | Ադխիշեշա |
2011 | Անվախը | Osthe(թամիլ.) | Բռնցքամարտի Դանիել |
2012 | Maximum(հինդի) | Տեսուչ Պրատապ Պանդիտ | |
2012 | Uu Kodathara? Ulikki Padathara? | Պհանինդրա Բհուպատհի | |
2012 | Անգործը | Julai | Բիտտու |
2013 | Հրաձգություն Վադալում | Shootout at Wadala | Դիլավար Իմտիազ Հասկեր |
2013 | Դու կվերադառնաս, Ռամայա | Ramaiya Vastavaiya(հինդի) | Ռագհիվիր |
2013 | Ռոմեոն մեծ ճանապարհից | R... Rajkumar(հինդի) | Շիվրաջ Գուրջար |
2014 | Entertainment(հինդի) | Արջուն | |
2014 | Խիզախատես տեսուչը | Aagadu | Դամոդար |
2014 | Շնորհավոր Ամանոր | Happy New Year(հինդի) | Ջագմոհան «Ջագ» Պրակաշ |
2015 | Օրենքից դուրս վրեժ | Gabbar Is Back(հինդի) | Բալբիր Սինգխ |
2016 | Saagasam(թամիլ.) | Բիտտու | |
2016 | Սյուան Ցզան | Xuanzang(չին.) | Կայսր Խարշա |
2016 | Devi(թամիլ.)(հինդի) | Ռաջ Կհան | |
2017 | Աստծո զենք ու զրահը։ Գանձերի որոնում | Kung Fu Yoga(չին.) | Ռենդալ |
2018 | Paltan | Բիշեն Սինգխ | |
2018 | Simmba | Դուրվա Ռանադե | |
2019 | Kurukshetra | Արջունա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|