Սոնյա Օկեսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Օկեսոն
շվեդերեն՝ Sonja Åkesson
Sonja Åkesson 1968.JPG
Ծնվել էապրիլի 19, 1926(1926-04-19)[1][2][3]
ԾննդավայրButtle parish, Շվեդիա[1][4]
Վախճանվել էմայիսի 5, 1977(1977-05-05)[1][2][3] (51 տարեկան)
Վախճանի վայրՀալմստադ, Շվեդիա[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[5]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Պարգևներ
ԱմուսինՅարլ Համմարբերգ
ԶավակներMichael Holmberg?
Commons-logo.svg Sonja Åkesson Վիքիպահեստում

Սոնյա Օկեսոն (շվեդերեն՝ Sonja Åkesson, ապրիլի 19, 1926(1926-04-19)[1][2][3], Buttle parish, Շվեդիա[1][4] - մայիսի 5, 1977(1977-05-05)[1][2][3], Հալմստադ, Շվեդիա[1]), շվեդ բանաստեղծ, գրող, նկարչուհի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Օկեսոնը սկսեց ստեղծագործել 28 տարեկանում Ստոկհոլմ տեղափոխվելուց և ատաղձագործ ամուսնուց բաժանվելուց հետո։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա։ Ամուսնալուծության ժամանակ հղի էր երրորդ երեխայով (երեխան մահացել է լեյկեմիայից երկու տարեկանում)[6]։

1956 թվականին Սոնյան ամուսնացել է Բո Հոլմբերգի հետ և ունեցել է չորրորդ երեխային[6]։ Հաջորդ տարի նա հրապարակել է բանաստեղծությունների իր առաջին հավաքածուն` Situationer: 1963 թվականին Husfrid գրքի հրատարակումը նրան մեծ հռչակ է բերել։ Սոնյան հայտնի է դարձել իր հեղինակային ոճով, կենսակերպով և հանրային մեկնաբանություններով[7]։ Ինը տարի ամուսնությունից հետո նա ամուսնալուծվել է։ Երրորդ անգամ ամուսնացել է շվեդ գրող Յարլ Համմարբերգի հետ, որից ունեցել է հինգերորդ երեխային։ 1970-ական թվականներին հոգեկան հիվանդություն ձեռք բերելուց հետո տեղափոխվել է Հալմստադ։ 1977 թվականին 51 տարեկանում մահացել է քաղցկեղից[6]։

Ֆեմինիստական շարժումը բարձր է գնահատել Օկեսոնի աշխատանքը և հաճախ մեջբերումներ կատարել նրա ստեղծագործություններից, որոնցից ամենահայտնին, թերևս, «äktenskapsfrågan» է[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Situationer (1957)
  • Glasveranda (1959)
  • Husfrid (1963)
  • Pris (1968)
  • Sagan om Siv (1974)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Skvallerspegel (1960)
  • Leva livet (1961)
  • Efter balen (1962)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Swedish death index
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio database (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Swedish Census 1930 (швед.)Riksarkivet.
  5. http://www.svenskagravar.se/gravsatt/45925068Svenskagravar.se.
  6. 6,0 6,1 6,2 «Sonja Åkesson 1926 – 1977»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2018-05-31 
  7. Håkan Sandgren (11 January 2007). Nordic Women, Symbiotic Poetry Archived 2011-09-28 at the Wayback Machine. (PDF). p. 661. Retrieved 1 May 2011.
  8. Hans-Erik Johannesson. «Sonja Akesson - Poems and Biography». Poetry Connection.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Окессон / А. А. Мацевич // Океанариум - Оясио. - М. : Большая российская энциклопедия, 2014. - С. 18. - (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004-2017, т. 24). - ISBN 978-5-85270-361-3.