Սոնյա Չերվենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Չերվենա
Բնօրինակ անունչեխ․՝ Soňa Červená
Ծնվել էսեպտեմբերի 9, 1925(1925-09-09)[1][2][3][…]
Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5]
Երկիր Չեխոսլովակիա[4] և  Չեխիա
Մահացել էմայիսի 7, 2023(2023-05-07)[6][7] (97 տարեկան)
Պրահա, Չեխիա[6][7]
Մասնագիտությունօպերային երգչուհի, դերասանուհի, գրող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱզգային թատրոն
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Soňa Červená Վիքիպահեստում

Սոնյա Չերվենա (չեխ․՝ Soňa Červená, սեպտեմբերի 9, 1925(1925-09-09)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5] - մայիսի 7, 2023(2023-05-07)[6][7], Պրահա, Չեխիա[6][7]), չեխ օպերային մեցցո-սոպրանո, Ֆրանկֆուրտի, Սան Ֆրանցիսկոյի օպերաների, Պրահայի Ազգային թատրոնի երգչուհի[8]։ Սոնյա Չերվենայի կարիերան տևել է մոտ 70 տարի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Չերվենան ծնվել է 1925 թվականին Պրահայում[9]։ 1947 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել Բեդրժիխ Սմետանայի չեխական հայտնի «Վաճառված հարսնացուն» օպերայում։ 1950 թվականին նա ավարտել է Պրահայի կոնսերվատորիան։ Սոնյա Չերվենան Պիլսենի թատրոնի բեմադրությունների դերերով դարձել է հայտնի։ 1948 թվականին Չեխոսլովակիայում կոմունիստական վարչակարգ հաստատվելուց հետո երգչուհուն արգելել են աշխատել երկրի գլխավոր թատրոնում։

Սոնյա Չերվենան քանի տարի աշխատել է երկրի փոքր թատրոններում և 1962 թվականին գաղթել Արևմտյան Բեռլին։ Երգչուհու կարիեիան Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում կտրուկ վերելք է ունեցել։ Նա նաև ելույթներ է ունեցել աշխարհի շատ այլ թատրոններում։

1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երգչուհին վերատարձել է Չեխոսլովակիա, որտեղ կարճ ժամանակ անց վերականգնել է իր ժողովրդականությունը։ 2002 թվականին 77-ամյա Սոնյա Չերվենան առաջին անգամ ելույթ է ունեցել Չեխիայի Ազգային թատրոնի բեմում, իսկ հետագա տարիներին հյուրախաղերով հանդես է եկել երկրի տարբեր քաղաքներում։ Իր կյանքի ընթացքում նա նկարահանվել է մոտ տասը ֆիլմում, առաջին անգամ՝ 1949 թվականին, վերջին անգամ՝ 2017 թվականին[10]։

Սոնյա Չերվենայի կարիերան տևել է ավելի քան 70 տարի, համարվում է համաշխարհային օպերայի պատմության մեջ ամենաերկար ժամանակ ելույթ ունեցած երգիչներից մեկը[11]։

Սոնյա Չերվենան մահացել է 2023 թվականի մայիսի 7-ին[12][13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Չերվենան արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության պետական ​​«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, Ջոն Քենեդու անվան կենտրոնի ոսկե մեդալը և այլն։ 2012 թվականիին նա ընտրվել է Հրադեց Կռալովե քաղաքի պատվավոր քաղաքացի[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Zemřela herečka a operní pěvkyně paní Soňa Červená (չեխերեն)Národní divadlo, 2023.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Zemřela herečka a operní pěvkyně Soňa ČervenáČeské noviny, 2023.
  8. «Český hudební slovník» (չեխերեն)։ www.ceskyhudebnislovnik.cz։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-20-ին։ Վերցված է 2018-01-19 
  9. «Sona Cervená»։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-26-ին։ Վերցված է 2018-01-19 
  10. «Соня Червена (Sona Cervená)» (ռուսերեն)։ КиноПоиск։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-20-ին։ Վերցված է 2018-01-20 
  11. QCM s r o www.qcm.cz (1516208555)։ «Obrazem: Zkouška Pikové dámy»։ Národní divadlo Brno։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին։ Վերցված է 2018-01-19 
  12. «Zemřela operní pěvkyně Soňa Červená. Ztvárnila Carmen i Horákovou»։ iDNES.cz (չեխերեն)։ 2023-05-07։ Վերցված է 2023-05-07 
  13. sal,ČTK,höh (2023-05-07)։ «Zemřela operní hvězda Soňa Červená (†97): Dámou byla až do konce!»։ Blesk.cz (չեխերեն)։ Վերցված է 2023-05-07 
  14. SYMBIO Digital, s. r. o.։ «Soňa Červená - Národní divadlo» (չեխերեն)։ www.narodni-divadlo.cz։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին։ Վերցված է 2018-01-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]