Սոնի Բոնո
| Սոնի Բոնո անգլ.՝ Sonny Bono և անգլ.՝ Salvatore P. Bono | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 16, 1935[1][2][3][…] |
| Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
| Մահացել է | հունվարի 5, 1998[1][2][3][…] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Սթեյթլայն, Դուգլաս շրջան, Նևադա, ԱՄՆ |
| Գերեզման | Desert Memorial Park |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Inglewood High School? |
| Մասնագիտություն | դերասան, երգիչ, քաղաքական գործիչ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ռեստորատոր և սցենարիստ |
| Ամուսին | Շեր, Mary Bono? և Susie Coelho? |
| Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, mayor of Palm Springs?, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Անդամություն | Սոննի և Շեր |
| Երեխաներ | Չեզ Բոնո |
Սալվատորե Ֆիլիպ «Սոնի» Բոնո (անգլ.՝ Salvatore Phillip “Sonny” Bono, փետրվարի 16, 1935[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - հունվարի 5, 1998[1][2][3][…], Սթեյթլայն, Դուգլաս շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ,երգերի հեղինակ-կատարող, որ իր կնոջ՝ Շերի հետ միասին ստեղծել է դուետ՝ Սոնի և Շերը, որը գործել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին: Հայտնի է նաև որպես երաժշտական պրոդյուսեր և դերասան։
1988 թվականին նա սկսել քաղաքական կարիերա՝ եղել է Փալմ Սփրինգս քաղաքի 16-րդ քաղաքապետը քաղաքապետ, ապա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ԱՄՆ ներկայացուցիչ Կալիֆորնիայի 44-րդ շրջանում 1995 թվականից մինչև իր մահը՝ 1998 թվականը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոնոն ծնվել է 1935 թվականին Դետրոյտում[5] իտալացի ներգաղթյալների ընտանիքում[6]։ Մայրը նրան անվանել է «Սոնո»՝ որպես սիրալիրության տերմին, որը ժամանակի ընթացքում վերածվել է «Սոնիի»[7][8]։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1950-ականների վերջին Specialty Records ձայնագրման ընկերությունում, որտեղ երգեր է գրել հայտնի արտիստների համար: 1960-ականների սկզբին Բոնոն համագործակցել է հայտնի պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի հետ: Բոնոն՝ իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Needles and Pins», գրել է 1962 թվականին ջազ երաժիշտ Ջեկ Նիցշեի հետ[9]։
Բոնոյի և նրա կնոջ՝ Շերի ՝ Սոնի և Շերի զուգերգը կոմերցիոն հաջողություններ ունեցավ։ Սոննին գրել և արտադրել է մի շարք հիթեր, այդ թվում՝ « I Got You Babe », «A Cowboy's Work Is Never Done», «Little Man» և « Bang Bang (My Baby Shot Me Down) »: Սոննին և Շերը դուետով հանդես են եկել 1964-1977 թվականներին[10][11]։ Նրանց ամուսնությունը լուծարվել է 1975 թվականին։ Բոնոն շարունակեց իր կարիերան որպես դերասան՝ նկարահանվելով մի շարք հեռուստասերիալներում և գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում՝ «Ինքնաթիռ II. շարունակություն», «Տրոլ», «Մազերի լաք » և այլն[9]։
Երբ փորձել է բացել իր սեփական ռեստորանային բիզնեսը, բախվել է բազմաթիվ բյուրոկրատական դժվարությունների: Սա ստիպել է նրան դուրս գալ քաղաքական ասպարեզ։ 1988 թվականին նա դարձել է Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի քաղաքապետ և այս պաշտոնում ծառայել է մինչև 1992 թվականը: Քաղաքապետ եղած ժամանակ նա հիմնադրել է այժմ ամենամյա Փալմ Սփրինգսի միջազգային կինոփառատոնը[12]: 1992 թվականին Բոնոն անհաջող հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգների Սենատում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար։ Այնուամենայնիվ, 1994 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ներկայացնելով Կալիֆորնիա նահանգը։ Ներկայացուցիչների պալատում Բոնոն եղել է հեղինակային իրավունքը երկարաձգող պալատի օրինագծի 12 համահեղինակներից մեկը[13], որը հետմահու՝ ի պատիվ նրա, անվանվել է «Սոնի Բոնոյի ակտ»[14]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոնոն ամուսնացած է եղել չորս անգամ։ Նա ամուսնացել է իր առաջին կնոջ՝ Դոննա Ռանկինի հետ 1954 թվականի նոյեմբերի 3-ին: Նրանց դուստրը՝ Քրիստինեն («Քրիստին») ծնվել է 1958 թվականի հունիսի 24-ին: Նրանք բաժանվել են 1962 թվականին:
1964 թվականին Բոնոն ամուսնացել է Շերիլին Սարգսյանի հետ, որը հետագայում հայտնի դարձավ որպես երգչուհի և դերասանուհի Շեր։ Զույգն ունեցել է մեկ երեխա՝ Չաստիթի անունով, որը ծնվել է 1969 թվականին, հետագայում հայտնի է դարձել որպես Չազ։ Զույգը բաժանվել է 1975 թվականին[15]։
1981 թվականի Ամանորի գիշերը Բոնոն ամուսնացել է դերասանուհի-մոդել Սյուզի Կոելյոյի հետ[16], նրանք բաժանվել են 1984 թվականին[17]։
1986 թվականին նա ամուսնացել է Մերի Ուիթաքերի հետ։ Զույգն ուներ երկու երեխա՝ որդի Չեզարե Էլանը ծնվել է 1988 թվականին և դուստր Չիաննա Մարիան՝ 1991 թվականին։ Մերին այրիացավ Սոնիի մահից հետո[15]։
Բոնոն չորս երեխա ուներ, այդ թվում՝ Շերի հետ ունեցած երեխան՝ Չեզ Բոնոն:
Սոննի Բոնոն մահացել է 1998 թվականի հունվարի 5-ին՝ 62 տարեկան հասակում, երբ Հարավային Լեյք Թահո քաղաքում սարից դահուկներով սահելիս բախվել է ծառին[4][6]։
2011 թվականին Սոնի Բոնոն հետմահու ընդգրկվել է Միչիգանի ռոքնռոլի լեգենդների փառքի սրահ[18]։ Նա մնում է ԱՄՆ Կոնգրեսի միակ անդամը, որի ձայնագրած փոփ-սինգլը գրավել է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Frommer F. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 «CNN – Sonny Bono killed in skiing accident – Jan. 6, 1998». CNN.
- ↑ Larocque, Jason (2013). Cher: You Haven't Seen The Last of Me. Charlotte, NC: Baker & Taylor. էջ 35. ISBN 978-1-300-88858-1.
- 1 2 «Sonny Bono Biography». Yahoo Movies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Sonny Bono Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Kephart, Robert (2016 թ․ փետրվարի 16). «Palm Springs Remembers Sonny Bono – February 16, 1935 – January 5, 1998». I Love Palm Springs!. Palm Springs, CA: Palm Springs Guru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- 1 2 Gilliland, John (Unknown). «Show 44 - Revolt of the Fat Angel: Some samples of the Los Angeles sound. [Part 4]». UNT Digital Library (English). Վերցված է 2025 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "Sonny & Cher Boost Ratings". The New Mexican. Santa Fe, New Mexico. November 29, 1987, p. 35, accessed through NewspaperARCHIVE.com on March 13, 2009.
- ↑ "Sonny and Cher Reunited on David Letterman Show." Aiken Standard. Aiken, South Carolina. November 15, 1987. p. 3. accessed through NewspaperARCHIVE.com on March 13, 2009.
- ↑ «Bono, Sonny – Biographical Information». Bioguide.congress.gov. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Bill Summary & Status – 105th Congress (1997–1998) – H.R.2589 – THOMAS (Library of Congress)». Thomas.loc.gov. 1998 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «U.S. Copyright Office: Annual Report 2002: Litigation». Copyright.gov. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- 1 2 Yates, Nona (1998 թ․ հունվարի 7). «Sonny Bono, a Chronology». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Singer-actor Sonny Bono». Reading Eagle. (Pennsylvania). UPI photo. 1982 թ․ հունվարի 2. էջ 6.
- ↑ «Bono Takes Third Trip To The Altar». The Tampa Tribune. 1982 թ․ հունվարի 2.
- ↑ Johnson, Gary. «Michigan Rock and Roll Legends – Sonny Bono». www.michiganrockandrolllegends.com.
- ↑ «Rewinding the Charts: Fifty Years Ago, Sonny & Cher 'Got' to No. 1». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1998 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Կալիֆոռնիայում մահացածներ