Սոնիտա Ալիզադե
Սոնիտա Ալիզադե պարս․՝ سونیتا علیزاده | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1996 |
Ծննդավայր | Աֆղանստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, ակտիվիստ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | 100 կին |
Sonita Alizadeh Վիքիպահեստում |
Սոնիտա Ալիզադե (պարսկերեն՝ سونیتا علیزاده), աֆղանական ծագումով ակտիվիստուհի և ռեփ երգչուհի, որ պայքարում է մարդու իրավունքների և հատկապես կանանց իրավունքների համար, մասնավորապես՝ աղջիկների բռնի ամուսնությունների դեմ: Ծնվել է Աֆղանստանի Հերաթ քաղաքում, 1996 թվականին, աֆղանական ավանդական ընտանիքում. յոթ երեխաներից կրտսերն էր[1] ·[2]: Իր գործունեությունն սկսել է Իրանում, իսկ ներկայումս ապրում, սովորում, գործում, ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնիտա Ալիզադեն ընդամենը տասը տարեկան է եղել, երբ կարողացել է խույս տալ իր առաջին բռնի ամուսնությունից; Բայց դրա պատճառով թալիբները նրանց ընտանիքին ստիպել են փախչել Իրան: Նրանք այստեղ հայտնվել են առանց անհրաժեշտ փաստաթղթերի, և Սանիտան հարկադրված է եղել ընտանիքի չափահաս անդամների հետ փողոցներում մանրավաճառությամբ զբաղվել՝ իրենց գոյությունը մի կերպ պահպանելու համար[2]: Էմինեմի երգը պատահմամբ մի անգամ լսելուց հետո Սոնիտան որոշել է իր ուժերը փորձել ռեփ երգարվեստի բնագավառում, համարելով, որ դա ինքնարտահայտման լավագույն գործիք է և հարմար միջոց՝ պատմելու իր կյանքն ու ապրումներն ամբողջ աշխարհին[3]: Աղջիկը դռնեդուռ է ընկել՝ փորձելով վաճառել իր երգերի տեքստերը[1]: Նա դրանով իսկ մեծ ռիսկի է ենթարկել իրեն, քանի որ Իրանում աղջիկներին, կանանց արգելված է երգել փողոցներում[4]:
14 տարեկանում հանդիպել է իրանցի կինոռեժիսոր Ռոխսարե Ղաեմաղաիմին, որը որոշել է փաստավավերագրական կինոֆիլմ նկարահանել նրա մասին: Նկարահանումների շրջանում մայրը եկել է Թեհրան, ցանկացել է աղջկան վերադարձնել Աֆղանստան՝ մտադրություն ունենալով նրան կնության վաճառել 9 հազար ամերիկյան դոլարի դիմաց (ընդ որում՝ այդ գումարից 7 հազար դոլարը պետք է հատկացներ որդիներից մեկին ամուսնացնելու նպատակին): Կինոռեժիսորը խնդրել է, որ նա աղջկան թույլ տա մի քանի ամիս էլ մնալու Թեհրանում[4]: Շուտով թողարկվել է Սանիտայի «Վաճառքի հանված հարսնացուներ» (Brides for Sale) տեսահոլովակը[1] ·[5], որը, տեղադրվելով Youtube-ում, կարճ ժամանակամիջոցում լայն ժողովրդականություն է ստացել, արժանացել հարյուրհազարավոր դիտումների և հնարավորություն ընձեռել ծանոթանալու և շփվելու հասարակության բարեփոխումների ջատագով, շահույթ չհետապնդող StrongHeart ընկերակցության գործիչների հետ[6]: Սոնիտան դրամաշնորհի է արժանացել, որի շնորհիվ կարողացել է մեկնել ԱՄՆ, բնակություն հաստատել այնտեղ, ուսումնառության անցնել ամերիկյան քոլեջներից մեկում[7] · ·[8]:
2018 թվականին նա ճապոնացի երգիչ ու դերասան Միյավիի հետ թողարկել է «Երկար գիշերներ» (Long Nights) երկլեզվյան՝ անգլերեն ու պարսկերեն երգը, որն ստեղծել էր Լիբանանում գտնվող փախստականների ճամբար իր այցելությունից հետո[9]՝ այնտեղ ստացած դառն ու մռայլ տպավորությունների ազդեցության ներքո:
Սոնիտան շարունակում է երգեր հորինել, որոնցում քննադատում է աֆղանական այն սովորությունները, որոնք արդարացի չեն աղջիկների ու կանանց վերաբերմամբ: Նա արծարծում է բռնի և մանկական ամուսնությունների, աղջիկների առուվաճառքի հիմնախնդիրները, թալիբների վարչակարգի ու ռազմական բախումների ժամանակաշրջանում մարդկանց ճակատագրի, մահմեդական հասարակությունում կնոջ ճնշված վիճակի, նրան լռել պարտադրելու, սեփական կարծիքի արտահայտման իրավունքից զրկելու և հարանման այլ թեմաներ:
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնիտան եռանդուն կերպով պայքարում է մանկահասակ աղջիկների բռնի ամուսնությունների դեմ (ինքն անձամբ կարողացել է երկու անգամ խույս տալ մանուկ հասակում կնության վաճառվելու դառը ճակատագրից)[1]: Նա դարձել է բռնի ամուսնությունների դեմ պայքարի խորհրդանիշ[8]: Իրանում բնակվելու տարիներին, հակառակ այն բանի, որ այդ երկրի օրենքներով աղջիկներն ու կանայք իրավունք չունեն առանց հատուկ թույլտվության երգելու հասարակության համար[10], 2014 թվականի հոկտեմբեր ամսին YouTube-ում տարածել է իր Brides for Sale (Վաճառքի հանված հարսնացուներ) երգի տեսահոլովակը[11]: Դա ապագա ճանաչված երգչուհու առաջին տեսահոլովակն էր և միանգամից մեծ հաջողություն է գրանցել՝ արժանանալով ավելի քան 600 հազար դիտումների[1]:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին իրանցի կինոռեժիսոր Ռոխսարե Ղաեմաղամին նկարահանել է նրա կյանքի ու ճակատագրի մասին պատմող, «Սոնիտա» խորագիրը կրող փաստավավերագրկան կինոնկարը, որը 2016 թվականի հունվարին ներկայացվելով ամերիկյան Sundance կինոփառատոնում, արժանացել է ժյուրիի Grand prix մրցանակին[12] World Cinema Documentary անվանակարգում[13] ·[14]:
Այդ նույն տարում Սոնիտան հրավիրվել է մասնակցելու Women in the World ընկերակցության ամենամյա գագաթնաժողովին, որ անց է կացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[15]: Հաջորդ տարվա հոկտեմբերին նրան հյուրընկալել են փարիզյան մի շարք հեղինակավոր պարբերականների խմբագրություններում (Ֆրանսիայի մայրաքաղաք նա այցելել էր իր մասին պատմող կինոնկարի պրմիերան կազմակերպելու առիթով)[16] ·[1] ·[17]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sonita Alizadeh, rappeuse|titre ouvrage= Culottées 2 - Des femmes qui ne font que ce qu'elles veulent|nom1=Bagieu |prénom1= Pénélope |éditeur= Gallimard|année= 2017|isbn= 9782075079846}} (bande dessinée).
- http://lesculottees.blog.lemonde.fr/2016/05/02/sonita-alizadeh-rappeuse/ .
Փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 : Sonita de Rokhsareh Ghaemmaghami
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ։ 12 octobre 2016 https://www.francetvinfo.fr/monde/afghanistan/sonita-jeune-rappeuse-afghane-le-rap-etait-un-moyen-pour-raconter-ma-vie-raconter-la-violence-des-traditions-et-de-la-guerre_1867997.html .
- ↑ 2,0 2,1 ։ 11 octobre 2016 http://www.la-croix.com/Monde/Sonita-Alizadeh-lechappee-belle-2016-10-11-1200795334 .
- ↑ langue=fr-FR|titre=VIDEO. À travers le rap, Sonita Alizadeh veut montrer au monde entier que le mariage forcé est “une tradition cruelle“|périodique=Franceinfo|date=2018-05-21|lire en ligne=https://www.francetvinfo.fr/monde/afghanistan/video-a-travers-le-rap-sonita-alizadeh-veut-montrer-au-monde-entier-que-le-mariage-force-est-une-tradition-cruelle_2762881.html%7Cconsulté le=2018-05-21}}
- ↑ 4,0 4,1 ։ 2016-06-17 https://www.youtube.com/watch?v=mAkiHbhx5cw&t=5s
- ↑ ։ 24 octobre 2016 https://www.theguardian.com/film/2016/oct/24/sonita-director-interview-rokhsareh-ghaem-maghami .
- ↑ http://www.strongheartgroup.org/ .
- ↑ ։ 2015-10-13 http://www.cnn.com/2015/10/11/world/afghanistan-rapper-sonita-alizadeh/index.html .
- ↑ 8,0 8,1 ։ 19 octobre 2015 http://www.terrafemina.com/article/sonita-alizadeh-la-rappeuse-afghane-sauvee-d-un-mariage-force-grace-a-youtube_a290813/1 .
- ↑ langue=en-US|titre=MIYAVI's "Long Nights" EP features Afghan refugee rapper Sonita|périodique=JROCK NEWS|date=2018-03-14|lire en ligne=https://www.jrocknews.com/2018/03/miyavis-long-nights-ep-features-afghan-refugee-rapper-sonita.html%7Cconsulté le=2018-05-21}}
- ↑ ։ 2015-10-15 http://www.mtv.com/news/2346572/sonita-alizadeh-afghan-teen-rapper/?xrs=_s.fb_up_c.is .
- ↑ ։ 2014-10-15 https://www.youtube.com/watch?v=n65w1DU8cGU .
- ↑ ։ 22 mars 2016 http://o.nouvelobs.com/musique/20160322.OBS6942/sonita-alizadeh-rappe-contre-le-mariage-force-en-afghanistan.html .
- ↑ langue= en-GB|prénom1= Leslie|nom1= Felperin|titre= Sonita review – a refugee's dreams of superstardom|périodique= The Guardian|date= 2016-10-20|issn= 0261-3077|lire en ligne= https://www.theguardian.com/film/2016/oct/20/sonita-review-documentary-alizadeh-afghanistan-iran-music-arraged-marriage%7Cconsulté le= 2016-11-03}}.
- ↑ langue= fr|titre= Sonita, afghane, 15 ans nous apprend la subversion - Sous-Culture|périodique= Sous-Culture|date= 2016-11-17|lire en ligne= http://sous-culture.com/sonita-afghane-subversion/%7Cconsulté le=2016-11-29}}.
- ↑ ։ 10 août 2015 http://nytlive.nytimes.com/womenintheworld/2015/10/08/sonita-alizadehs-music-was-a-nightmare-for-her-mother-but-shes-now-one-of-sonitas-biggest-fans/ .
- ↑ ։ octobre 2016 http://info.arte.tv/fr/sonita-alizadeh-le-rap-contre-le-mariage-force .
- ↑ ։ 19 octobre 2016 https://www.courrierinternational.com/video/rencontre-sonita-rappeuse-afghane-le-mariage-force-une-menace-pour-toutes-les-jeunes-filles-la .
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Avant-première : Le rap de Sonita contre le mariage forcé sur YouTube
- Performance de Sonita Alizadeh au sommet Women in the World
|