Սոնգ Իլ-գոկ
Սոնգ Իլ-գոկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1971 (51 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Q63964711? |
Ծնողներ | հայր՝ Q63964279?, մայր՝ Կիմ Ըլ Դոնգ |
Կայք | c-jes.com/New/artist/news.asp?artist=43 |
![]() |
Սոնգ Իլ-գոկ ( հանգըլ: 송일국; հանջա: 宋一國, հոկտեմբերի 1, 1971, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հայտնի է դարձել «Ջումոնգ» հեռուստասերիալում մարմնավորած գլխավորի դերով։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնգը քաղաքական գործիչ Կիմ Դու-հանի թոռն է, 1900-ականների սկզբին հայտնի անարխիստ և Կորեայի անկախության շարժման գեներալ Կիմ Ջվա-Ջինի ծոռը։ Սոնգը քաղաքական գործիչ և նախկին դերասանուհի Քիմ Էլ-դոնգի որդին է[1]։
Ավարտել է Չեոնջուի համալսարանը՝ կատարողական արվեստի մասնագիտացմամբ, իսկ հետո մագիստրոսի կոչում է ստացել Չունգ-Անգ համալսարանից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնգը Կորեայի բազմամարտի կոնֆեդերացիայի փոխնախագահն է[2][3] և մասնակցել է 2008 թվականի Սեուլի եռամարտի միջազգային մրցույթին[4]։ 2008 թվականի ապրիլին Սոնգը Օլիմպիական ջահը տարել է Սեուլի միջով[5][6]։
2009 թվականին Հավայի նահանգը մարտի 21 -ը հայտարարել է Սոնգ Իլ-գոկի օր[7]։ 2010 թվականի ապրիլին հրավիրվել է Երկնագույն տուն՝ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ղազախստանի նախագահի հետ ընթրիքի համար, քանի որ Ջումոնգը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Կենտրոնական Ասիայի երկրում[8]։
2015 թվականի հոկտեմբերին Սոնգը բացառիկ պայմանագիր է կնքել C-JeS Entertainment կառավարման գործակալության հետ[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի մարտի 15-ին Սոնգը ամուսնացել է դատավոր Յունգ Սեունգ-յեոնի հետ[10][11][12]։
2012 թվականին մարտի 16-ին Սեուլի հիվանդանոցում ծնվել են ամուսինների եռյակ որդիները։ Նրանց որդիներին անվանել են Դեա-հան, Մին-գուկ եւ Մեն-սե, նրանց անունները միասին նշանակում է «Կեցցե Կորեայի Հանրապետությունը»։ 2014 թվականի հուլիսի 6-ից մինչև 2016 թվականի փետրվարի 7-ը Սոնգը և նրա որդիները նկարահանվել են «Սուպերմենի վերադարձը» սերիալում։ Եռյակները նկարահանվել են նաև Սոնգի «Չան Յոն Սիլ» (2016) հեռուստասերիալում[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jumong's Song Il-gook As Most Impressive Second-Generation Celebrity @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ Hancinema.net։ Վերցված է 2016-11-28
- ↑ «Drama star becomes honorary citizen of Tongyeong @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ Hancinema.net։ Վերցված է 2016-11-28
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-06-ին։ Վերցված է 2009-05-02
- ↑ «Song Il-gook 'From Jumong to iron man, triple attempt' @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ Hancinema.net։ 2008-05-29։ Վերցված է 2016-11-28
- ↑ «South Korea Olympic Torch Relay»։ HanCinema
- ↑ «March 21 is Song Il-gook Day in Hawaii @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ Hancinema.net։ 2009-03-17։ Վերցված է 2016-11-28
- ↑ «Song Il-gook to meet Kazakhstan president today @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ Hancinema.net։ 2010-04-22։ Վերցված է 2016-11-28
- ↑ Jo Yeon-ju (26 October 2015)։ «[단독] 송일국, 씨제스行 초읽기… 최민식과 한솥밥 먹나?»։ Korea Sports։ Վերցված է 26 October 2015
- ↑ «Actor Song Il-guk Marries Judge»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-08-ին։ Վերցված է 2020-11-01
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-09-ին։ Վերցված է 2010-06-11
- ↑ «Song Il-gook Weds Traditional Style @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ Hancinema.net։ 2008-03-14։ Վերցված է 2016-11-28
- ↑ «송일국 "세 쌍둥이 아빠 됐다"»։ 세계일보 (կորեերեն)։ 2012-03-17։ Վերցված է 2020-11-01
|