Սոմչայ Վոնգսավատ
Սոմչայ Վոնգսավատ թաի.՝ สมชาย วงศ์สวัสดิ์ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Suan Khan, Nakhon Si Thammarat, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Ազգություն | Southern Thai people? |
Մայրենի լեզու | Southern Thai? |
Կրոն | Թհերավադա |
Կրթություն | Amnuay Silpa School?, Thammasat University?, Thai Bar? և National Defence College of Thailand? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դատավոր, ղեկավար, գործարար և պետական ծառայող |
Ամուսին | Yaowapha Wongsawat? |
Ծնողներ | հայր՝ Chem Wongsawat?, մայր՝ Dap Wongsawat? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Education of Thailand?, Prime Minister of Thailand?, Minister of Defence of Thailand?, առաջնորդ, Deputy Prime Minister of Thailand?, Permanent Secretary of the Ministry of Justice? և Permanent Secretary of the Ministry of Labour? |
Կուսակցություն | People's Power Party?, Pheu Thai Party? և Pheu Tham Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Yotchanan Wongsawat?, Chinnicha Wongsawat? և Chayapha Wongsawat? |
Ստորագրություն | |
Somchai Wongsawat Վիքիպահեստում |
Սոմչայ Վոնգսավատ (թաի.՝ สมชาย วงศ์สวัสดิ์, օգոստոսի 31, 1947, Suan Khan, Nakhon Si Thammarat, Թաիլանդ), 2008 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը եղել է Թաիլանդի վարչապետը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմչայ Վոնգսավատի կինը Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Չիննավատի քույրն է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմչայ Վոնգսավատն իրավաբանական կրթություն է ստացել, երկար ժամանակ աշխատել է Թաիլանդի դատական համակարգում, ավելի ուշ զբաղվել է Արդարադատության նախարարության և Աշխատանքի նախարարության մշտական քարտուղարի պաշտոնով։ 2006 թվականին հեռացել է պետական ծառայությունից` տարիքի պատճառով և նվիրվել է հանրային գործունեությանը։ Սակայն, շուտով նա վերադարձել է մեծ քաղաքականությանը, 2007 թվականին զբաղվել է Ժողովրդական իշխանության կուսակցության առաջնորդի տեղակալի պաշտոնով, իսկ հաջորդ տարի նա զբաղեցրել է կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնը։
Թաիլանդում տեղի ունեցած լուրջ քաղաքական ճգնաժամի ընթացքում վարչապետ Սամակ Սունթհարավետի հարկադրական պաշտոնաթողությունից հետո, 2008 թվականի սեպտեմբերի սեպտեմբերի 2-ից նա կատարել է Թաիլանդի վարչապետի պարտականությունները։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է երկրի նոր վարչապետ։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Թաիլանդի արքա Ադուլյադեդ Պումիպոնը հրամանագիր է հրատարակել Սոմչայ Վոնգսավատի այդ պաշտոնի նշանակման մասին։
2008 թվականի հոկտեմբերին հակակառավարական ցուցարարները փորձել են բռնությամբ պահել 320 խորհրդարանականների և սենատորների Խորհրդարանի շենքում։ Սոմչայ Վոնգստավատը փախել է` բարձրանալով ցանկապատի վրա։ Այլ օրենսդիրներ բանտարկված են մնացել ներսում։ Սոմչայն արտոնել է ոստիկանությանը զենք կիրառել ընդդիմադիրների ուղղությամբ։ Հազարավոր մարդիկ լրջորեն վնասվել են, երկու ցուցարար, որոնցից մեկը` երիտասարդ կին, մահացել են. նրանց դեմ ոստիկանությունը նռնակներ է կիրառել, ինչի արդյուքնում շատ ցուցարարներ զրկվել են վերջույթներից[1][2]։
Ընդդիմության չդադարող զանգվածային բողոքի պայմաններում, Սոմչայ Վոնգսավատի` հինգ տարի կառավարական պաշտոններ զբաղեցնելու անհնարինության մասին Թաիլանդի սահմանադրական դատարանի որոշման մասին հայտարարությունից և Ժողովրդական իշխանության կուսակցության գործունեության արգելքից հետո, 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սոմչայ Վոնգսավատը ստիպված էր հրաժարական տալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Seth Mydans; Thomas Fuller (2008 թ․ հոկտեմբերի 7). «Thai protesters trap legislators». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Thai PM jumps fence to flee protesters». The Age. AFP. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմչայ Վոնգսավատ» հոդվածին։ |
|