Սոմին (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոմին
կորեերեն՝ 전소민
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1996(1996-08-22)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունSeokyeong University?
Մասնագիտություներգչուհի
ԱնդամությունK.A.R.D և April (խումբ)
 Jeon Somin Վիքիպահեստում

Ջոն Սո Մին (օգոստոսի 22, 1996(1996-08-22)[1], Սեուլ, Հարավային Կորեա[2]) առավել հայտնի է որպես Սոմին (Հանգըլ։ 소민), հարավկորեացի երգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր։ Ներկայումս նա DSP Media-ի հովանավորության տակ գտնվող Kard համակցված խմբի անդամ է, April և Puretty խմբերի նախկին անդամ[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սո Մինը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 22-ին Սոնդոնում, Սեուլ, Հարավային Կորեա։ Նա սովորել է Սոկյոնի համալսարանում և Սեուլի հեռարձակման ավագ դպրոցում[4]։

Սոմինը երկու ավագ քույր ունի։ Twice խմբի անդամ Չոնյոնը նրա հեռավոր ազգականն է՝ Սոմինի հորեղբոր կնոջ զարմուհին[5][6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012–2014. Puretty և KARA ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Սոմինի առաջնաելույթը Puretty աղջիկների խմբում, որը Ճապոնիայում ստեղծված հարավկորեական խումբ էր։ Նրանք պլանավորում էին նաև առաջնաելույթ ունենալ Հարավային Կորեայում[8]։ Նրանց առաջին ելույթը տեղի է ունեցել 2012 թվականին Tokyo Toy Show-ում "Cheki Love" երգով[9], որը Գեղեցիկ ռիթմ․ Սիրելի ապագա անիմեի գլխավոր երգն է[10][11]։

Խումբը լուծարվել է 2014 թվականի հունվարին, այդպես էլ Կորեայում առաջնաելույթ չունենալով[12]։

Նույն տարում Սոմինը խմբի երկու անդամների՝ Յուն Չա Կյունի և Չո Շի Յունի հետ միասին մասնակցում է KARA ծրագրին, որի նպատակը KARA աղջիկների խմբի համար նոր մասնակիցների ընտրությունն էր[13][14]։ Սոմինը շոում գրավեց երկրորդ տեղը և ի վերջո դուրս մնաց[12]։

2015–ներկա․ April-ի և Kard-ի կազմում առաջնաելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 24-ին նորից տեղի ունեցավ նրա առաջնաելույթը, որպես April աղջիկների խմբի անդամ։ Սակայն նույն տարվա նոյեմբերին նա լքեց խումբը ուսման վրա կենտրոնանալու համար[15][16]։

Սոմինը 2016 թվականին

2016 թվականին նա դարձավ Kard համակցված խմբի անդամ։ Նրանք թողարկել են երեք նախաառաջնաելույթային երգեր մինչև 2017 թվականի հուլիսի 19-ի առաջնաելույթը՝ Hola Hola փոքր ալբոմով[17][18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Ծանոթագրություն
2014 KARA ծրագիր MBC Music իր դերում մասնակից
2014 KARA. Գաղտնի սեր[19][20] DramaCube իր դերում կամեո դեր
2015 April էպիզոդ իր դերում գլխավոր դեր April-ի անդամների հետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/somin-jeon.html
  2. «KARD». DSPmedia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին.
  3. «소민 (K.A.R.D) Profile». www.makestar.co (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. StarNews (2015 թ․ սեպտեմբերի 26). «'신예' 에이프릴, 데뷔 후 첫 추석...'설레는 고향行'». 스타뉴스 (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «KARD Talks About Their Idol Friendships + Somin Revealed To Be Distant Relative Of TWICE's Jeongyeon». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «KARD's Somin Has The Most Talented Family Tree As It's Revealed She's Related To TWO Famous Women». biaswrecker.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «[bnt화보] 카드(KARD) 전소민 "트와이스 정연은 숙모의 조카, 멀고 먼 친척"». hankyung.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. Kpopconcerts (2012 թ․ հունիսի 20). «DSP Media Reveal New Girl Group Puretty». K-Pop Concerts (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «PURETTY promotes their debut song "Cheki?Love" at the Tokyo Toy Show». tokyohive. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Bark, J. (2012 թ․ հունիսի 20). «DSP Media's New Girl Group "PURETTY" Catches the Attention of the Japanese Media!». Soompi. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «PURETTY holds their first official performance at the 'Tokyo Toy Show 2012' in Japan». allkpop. 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. 12,0 12,1 «긴 방황 끝에 컨셉 변화로 '여신' 소리 듣는 아이돌». 중앙일보 (կորեերեն). 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «새 멤버 영입 카라 프로젝트 해체 걸그룹 퓨리티 가능성?». 올하루 (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Herald, The Korea (2014 թ․ մայիսի 12). «Kara hunts for new members through reality TV show». The Korea Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «에이프릴 소민 탈퇴, 힘들게 연 말문…탈퇴 이유 알고보니 '깜짝'». hankyung.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «에이프릴 소민 탈퇴…"리더인데 탈퇴한 이유는?"». 중앙일보 (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «KARD Debut Hola Hola Snatched All Wigs This Summer». Kimchislap.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «'Hola Hola': KARD's debut mini album is a valiant effort». www.thestar.com.my. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. «KARA - Secret Love (Korean Drama - 2014) - 시크릿 러브». HanCinema (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. «Drama "Secret Love" Starring All Five Original Members of Kara to Air in June». 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]