Սոմերսեթ կամուրջ
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Բերմուդյան կղզիներ |
| Տեսակ | ճանապարհային կամուրջ և Բարձրացնովի կամուրջ |
| Երկարություն | մոտ 40 մետր |
| Լայնություն | մոտ 8 մետր |
| Բացման տարեթիվ | 1620 |
| 32°16′43″N 64°52′36″W / 32.278559°N 64.876593°W | |
![]() | |
![]() | |
Սոմերսեթ կամուրջ (անգլ.՝ Somerset Bridge), գործող բացովի կամուրջ[1], աշխարհում ամենափոքրը[2][3]։ Գտնվում է Բերմուդյան կղզիների Սենդիս կոմսությունում։ Միացնում է Սոմերսեթ կղզին և կղզեխմբի գլխավոր՝ Մեյն Այլենդ կղզին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կառուցվել է 1620 թվականին[2], 20-րդ դարի կեսերին վերակառուցվել է։ Կամուրջն ի սկզբանե կառուցվել է ձեռքով։ 17-րդ դարի սկզբին ստեղծվել է շլյուպ, որն ուներ թեք, բարձր, անկյունաձև կայմեր և եռանկյունաձև առագաստներ, որոնք կղզու բնակիչներին օգնում էին նավարկել քամուն հակառակ։ Հենց այդ նավերի անցնելու համար էլ կառուցվել է այս կամուրջը[2]։
Երբ շլյուպը մոտենում էր կամրջին, վերակացուն կամրջից հանում էր փայտե տախտակը, այնուհետև օգնում էր նավապետին անցկացնելու առագաստը նեղ բացվածքով և ծածկում էր ճեղքը, երբ նավն ապահով անցնում էր[2]։
2015 թվականին կամուրջը ճանաչվել է պատմության հուշարձան[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ կամուրջը բաղկացած է կալունակներով ամրացված երկու մասից (բարձակավոր կամուրջ), որոնց միջև կա 45-սանտիմետրանոց բացվածք, որը ծածկված է փայտե բարակ տախտակով։ Այն հանվում է, երբ զբոսանավերն անցնում են կղզիների միջև գտնվող նեղուցով, ուստի նավերը կարող են առանց որևէ խնդրի անցնել կամրջի տակով[2]։
Սոմերսեթ կամուրջը պատկերված է Բերմուդյան կղզիների 2009 թվականի 5-դոլարանոց թղթադրամի դարձերեսին[4][5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Somerset Bridge Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
- 1 2 3 4 5 6 7 Jordan, Adrienne. «The drawbridge you can cross in two seconds». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Somerset Bridge». Go To Bermuda (անգլերեն). 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Образцы различных банкнот Бермудских островов
- ↑ «Реверс пятидолларовой банкноты Бермудских островов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմերսեթ կամուրջ» հոդվածին։ |
|


