Սոմբրերո (գալակտիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոմբրերո (այլ կիրառումներ)
Սոմբրերո

Դիտարկումների տվյալներ
Տեսակedge-on galaxy?, centimetric radio source?, sub-millimetric source?, ինֆրակարմիր աղբյուր, astrophysical X-ray source? և low-ionization nuclear emission-line region?
Մասն է[CHM2007] LDC 904?[1], [T2015] nest 100128?[1] և [TSK2008] 31?[1]
ՀամաստեղությունԿույս
Կարմիր շեղում0,003416 ± 1,7E−5 և 0,003413[2]
Հեռավորություն29 300 000 ± 1 600 000 լուսային տարի և 11,27 մեգապարսեկ[3]
Տիպային դասակարգումSa[1]
Տեսանելի մեծություն8 ± 0,06[4]
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողPierre Méchain? և Ուիլիամ Հերշել
Հայտնաբերման թվականապրիլի 9, 1781
Անվանված էՍոմբրերո
Նշանակումներ
BD-10 3525, HD 110124, M 104, IRAS F12374-1120, PGC 42407, 2MASX J12395949-1137230, UGCA 293, MCG-02-32-020, IRAS 12373-1121, NGC 4594, 1RXS J123959.8-113725, 6dFGS gJ123959.4-113723, ICRF J123959.4-113722, NVSS J123959-113723, LEDA 42407, [DML87] 660 և [NKB95] N4594

Սոմբրերո գալակտիկա (M 104, NGC 4594), Կույսի համաստեղությունում գտնվող պարուրաձև գալակտիկա։ Այն գտնվում է Երկրից 29,3 (± 1,6) մլն լուսային տարի հեռավորության վրա (8,98 ± 0,49 մլն պարսեկ

Գալակտիկայի տրամագիծը մոտ 50 000 լուսային տարի (մոտավորապես 15 հզ․ պասկալ ) է, որը Ծիր Կաթինի տրամագծի գրեթե 30%–ն է կազմում։ Ինչպես ցույց են տվել Spitzer–ի կողմից կատարված վերջին ուսումնասիրությունները, Սոմբրերո գալակտիկան իրենից ներկայացնում է երկու գալակտիկա․ հարթ պարուրաձևը գտնվում է էլիպսաձև գալակտիկայի ներսում[5]։

Այս օբյեկտը «Նոր ընդհանուր կատալոգի» սկզբնական հրատարակության մեջ թվարկվածներից մեկն է։

Գալակտիկայի անվանում և դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմբրերո գալակտիկան, որը հայտնի է նաև որպես M104, իր անունը ստացել է շնորհիվ արտահայտիչ, ցցված կենտրոնական մասի և մուգ փոշու նման նյութից կազմված ծայրի, որը գալակտիկային հաղորդում է սոմբրերո տեսակի գլխարկի տեսք։ Համաձայն Ժեռար Անրի դե Վոկուլյորի՝ այս գալակտիկան դիտվում է գրեթե կողքից, նրա հարթությունը դեպի տեսադաշտ թեքված է հարավ՝ 6° անկյան տակ։

Իր կենտրոնին հատուկ ուռուցիկության պատճառով գալակտիկան համարում են Էդվին Հաբլի հաջորդականության Sa տիպի գալակտիկա։

Ըստ որոշ աստղագետների` շատ ուժեղ ռենտգենյան ճառագայթումը պայմանավորված է այս գալակտիկայի կենտրոնում միլիարդավոր արեգակնային զանգվածներ ունեցող սև խոռոչի առկայությամբ։

Հաբլը այն համարել է Sa գալակտիկայի օրինակ[6]։

Բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

M104 օբյեկտը Մեսիեի կատալոգի յոթ օբյեկտներից առաջինն էր, սակայն ներառված չի եղել 1784 թվականի երկրորդ և վերջին հրատարակության մեջ։

1921 թվականին Կամիլ Ֆլամարիոնը բացահայտել է այս գալակտիկայի կոորդինատները և գալակտիկայի` կատալոգի պատճենի վրա արված ձեռագիր նկարագրությունը, որը պատկանում է Մեսիեին, և ներառել է իր պաշտոնական ցուցակում 104 համարի ներքո։

Գրառման մեջ ասվում է «շատ թույլ միգամածության մասին», որի կոորդինատներն են 12h 28m 39s. −10° 24' 49", որը 1781 թվականի մայիսի 11–ին դիտել է Մեսիեի աշխատակից Պիեռ Մեշենը։ Ինքը՝ Մեշենը, նշել է այս օբյեկտի բացահայտման մասին Բեռնուլիին ուղղված իր նամակում 1783 թվականի մայիսի 6–ին։

Ֆլամարիոնը փորձել է համեմատել այս միգամածությունը հայտնի ցանկացած տիեզերագրական օբյեկտի հետ և հայտնաբերել է, որ Սոմբերեոն գալակտիկան է (NGC 4594), և այն հայտնաբերվել է Ուիլյամ Հերշելի կողմից 1784 թվականի մայիսի 9–ին և անվանել է H I.43։

M 104–ը եղել է առաջին տիեզերական օբյեկտը, որի համար հայտնաբերվել է անոմալ բարձր կարմիր շեղում։ 1912 թվականին Վեստո Սլայֆերը Լովելի աստղադիտարանում բացահայտել է, որ օբյեկտը շարժվում է 1000 կմ/վ արագությամբ, և ըստ Հաբլի օրենքի՝ գտնվում է մեր գալակտիկայի սահմաններից դուրս։ Սլայֆերը հայտնաբերել է նաև այս միգամածության պտույտի օրինաչափությունը[7]։

M 104–ը եղել է նաև առաջին գալակտիկան, որտեղ հայտնաբերվել է փոշու գիծ։ Այս բացահայտումը արել է Ուիլյամ Հերշելը 1784 թվականին։

Պատկանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

М 104 համարվում է ոչ մեծ գալակտիկայի խմբի գլխավոր անդամ։ Խումբը անվանվում է «M 104 խումբ» կամ «NGC 4594 խումբ», որը մտնում է Կույսի գերկույտի մեջ։

Գալակտիկայի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանի պատճառով, որ NGC 4594–ը Երկրից դիտողի նկատմամբ կողքի է թեքված, աստղագետները դժվարանում են միանշանակիորեն որոշել նրա ձևը, չնայած մինչև վերջերս ենթադրվել էր, որ այն պարուրաձև գալակտիկա է։ Նոր հետազոտական աշխատանքի իրականացման ժամանակ ուսումնասիրողները վերլուծել են ինֆրակարմիր դիապազոնում Spitzer աստղադիտակի հավաքած տվյալները։ Սարքին հաջողվել է հայտնաբերել, որ հալո գալակտիկաներում հին աստղերի գտնվելու վայրը համաձայնվում է էլիպսաձև գալակտիկաների զարգացման մոդելների կանխատեսումներին[5]։

Գալակտիկայի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ գալակտիկայի ձևավորումը հսկա էլիպսաձև գալակտիկայի կողմից պարուրաձև սկավառակի կլանման արդյունքում քիչ հավանական է, քանի որ այս գործընթացի արդյունքում սկավառակի կառուցվածքը կխառնվի։ Փոխարենը առաջարկվում է հիմնական սցենարներից մեկը․ հսկայական էլիպսաձև գալակտիկան շրջակա տարածությունից գազով է լցվել ավելի քան ինը միլիարդ տարի առաջ։ Ավելի վաղ տիեզերքում գազային ամպերի ցանցերը սովորական էին և երբեմն սնվում էին աճող գալակտիկաներով, ինչը հանգեցնում էր դրանց չափերի ընդլայնմանը։ Գազը ձգողության ուժի ազդեցությունից ներքաշվելու է դեպի գալակտիկա՝ ընկնելով կենտրոնի շուրջ ուղեծրի մեջ և պտտվելով հարթ սկավառակի մեջ։ Աստղերն էլ կստեղծվեին սկավառակի մեջ պարունակվող գազից[8]։

Ձևավորման ավելի վաղ փուլում Սոմբրերոյին նման որոշ գիտնականներ համարել են NGC 5128 կամ նույն Ալֆա Կենտավրոս գալակտիկան, որը իրենից ներկայացնում է ոսպնյակաձև գալակտիկա, որը պարուրաձև և էլիպսաձև գալակտիկաների նման է՝ իր ներսում ունի գալակտիկա[8]։

Գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990–ական թվականներին մի խումբ՝ Ջոն Քոմերդիի ղեկավարությամբ, սահմանել է, որ Սոմբրերո գալակտիկայի կենտրոնում գոյություն ունի գերհսկայական սև խոռոչ։ Համաձայն Հավայան կղզիներում գտնվող CFHT աստղադիտակի և Հաբլի աստղադիտակի սպեկտրասկոպիայի տվյալների՝ պարզվել է, որ կենտրոնի շուրջ աստղերի պտտման անսովոր մեծ արագությունը կարելի է բացատրել այնտեղ գոյություն ունեցող սև խոռոչով, որի զանգվածը 1 մլրդ արեգակնային զանգված է։ Այն մինչ այժմ համարվում է հայտնաբերված ամենամեծ զանգվածն ունեցող սև խոռոչներից մեկը[9]։ Ռադիո– և ռենտգենյան ճառագայթման կետային աղբյուրը կապված է գերհսկայական զանգված ունեցող սև խոռոչի հետ[10]։

Սոմբրերո գալակտիկայի ակտիվ միջուկը, որտեղ էլ գտնվում է գերհսկայական սև խոռոչը, դասակարգվում է որպես ցածր իոնացման հատված՝ էմիսիոն գծերով (LINER)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 SIMBAD Astronomical Database
  2. Davies R. L. Streaming motions of galaxy clusters within 12 000 km s-1 -- I. New spectroscopic data // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2000. — Vol. 313, Iss. 3. — P. 469–490. — 22 p. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1046/J.1365-8711.2000.03251.X
  3. Tully R. B. Cosmicflows-3 // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2016. — Vol. 152, Iss. 2. — P. 50. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.3847/0004-6256/152/2/50arXiv:1605.01765
  4. Paz A. G., Boissier S., Madore B. F., Seibert M., Boselli A., Thilker D., Bianchi L., Soo‐Chang Rey, Rich R. M., Conrow T. et al. The GALEX Ultraviolet Atlas of Nearby Galaxies // The Astrophysical Journal: Supplement SeriesAAS, 2007. — Vol. 173, Iss. 2. — P. 185–255. — ISSN 0067-0049; 1538-4365doi:10.1086/516636arXiv:astro-ph/0606440
  5. 5,0 5,1 Dimitri A. Gadotti, Rubén Sánchez-Janssen Surprises in image decomposition of edge-on galaxies: does Sombrero have a (classical) bulge?(անգլ.) // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 2012. — В. 1. — Т. 423. — С. 877–888. — doi:10.1111/j.1365-2966.2012.20925.x Архивировано из первоисточника 20 Օգոստոսի 2021.
  6. Hubble E. P. Extragalactic nebulae(անգլ.) // Astrophys. J.. — 1926. — Т. 64. — С. 321—369. — Bibcode1926ApJ....64..321H Архивировано из первоисточника 18 Մարտի 2022.
  7. Slipher V. M. Spectrographic Observations of Nebulae(անգլ.) // Popular Astronomy. — 1915. — Т. 23. — С. 21—24. — Bibcode1915PA.....23...21S Архивировано из первоисточника 20 Հուլիսի 2017.
  8. 8,0 8,1 NASA/Jet Propulsion Laboratory. «Sombrero galaxy has split personality». ScienceDaily (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
  9. Kormendy J. et al. Hubble Space Telescope Spectroscopic Evidence for a 1 × 109 M Black Hole in NGC 4594(անգլ.) // The Astrophysical Journal. — IOP Publishing, 1996. — Т. 473. — С. L91—L94. — doi:10.1086/310399 — Bibcode1996ApJ...473L..91K Архивировано из первоисточника 10 Ապրիլի 2019.
  10. 10,0 10,1 Bendo G. J. et al. Spitzer and JCMT Observations of the Active Galactic Nucleus in the Sombrero Galaxy (NGC 4594)(անգլ.) // The Astrophysical Journal. — IOP Publishing, 2006. — doi:10.1086/504033 — astro-ph/0603160

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]