Սողոմոն Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սողոմոն Վարդանյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 18, 1903 |
| Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1970 |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | ՀԱՊՀ |
| Աշխատավայր | Հայպետնախագիծ |
| Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Սողոմոն Վահանի Վարդանյան (մարտի 18, 1903, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության թեկնածու։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1937)[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սողոմոն Վարդանյանը ծնվել է 1903 թվականին Էրզրումում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1937-1970 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդանյանի նախագծերով (համահեղինակների հետ) կառուցվել են`
- Սակավահարկ բնակելի տներ Ալավերդիում, Աշտարակում, Ձորագէսում։
- Հացաբուլկեղենի բնակելի տուն Երևանում
- Օճառ գործարանի հրշեջ դեպոն Երևանում
Կազմել է Հայաստանում կառուցվելիք բաղնիքների տիպային նախագծեր, չափագրել ժողովրդական բնակելի տներ Աշտարակում, Վարդենիսում, Մարտունիում[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է «Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետություն» գիրքը (1959)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.(չաշխատող հղում)
- 1 2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
