Jump to content

Սոկոլսկի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոկոլսկի վանք
Соколски манастир
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունԲուլղարիա, Գաբրովոյի մարզ, Գաբրովո
ՏարածաշրջանԲալկանյան թերակղզի, Հարավային Եվրոպա
ԴավանանքԲուլղար ուղղափառ եկեղեցի
ԹեմEparchy of Veliko Tarnovo?
Հիմնական ամսաթվերը1833
Հիմնադրված1833
Քարտեզ
Քարտեզ
 Sokolski Monastery Վիքիպահեստում

Սոկոլսկի վանք (բուլղար․՝ Соколски манастир), գործող ուղղափառ քրիստոնեական վանք Բուլղարիայում[1]։

Գտնվում է Գաբրովո քաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Սոկոլովոյի քարանձավի հարևանությամբ։ Ի սկզբանե հիմնադրվել է, որպես տղամարդկանց համար նախատեսված վանք, սակայն 1959 թվականից ի վեր կանանց մուտքը ևս հասանելի է դարձել։

Վանքը հիմնադրվել է 1832 թվականին՝ Իոսիֆ Սոկոլսու կողմից։ Ի սկզբանե եկեղեցին կառուցվել է փայտից։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1833 թվականի հունվարին, իսկ եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 1834 թվականի օգոստոսի 15-ին՝ եպիսկոպոս Իլարիոն Կրիտսկու կողմից։

Ժամանակակից կաթոլիկոնը կառուցվել է 1834 թվականին։ Վերանորոգումից հետո՝ 1862 թվականին ավարտվել է նաև եկեղեցու ներքին ձևավորումը։

1968 թվականին վանքի հարևանությամբ կառուցվել է մատուռ, որի պատերը զարդարվել են տարբեր պատկերներով։

1836 թվականին վանքում բացվել է աստվածաբանական դպրոց։ Սոկոլսկի վանականները ևս մասնակցել են Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժմանը։

1876 թվականի մայիսի 1-ին այն դարձել է Գաբրովոյի ապստամբության մեկնարկակետը։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վանքում բացվել է հիվանդանոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]