Սոլո կիթառ
| Սոլո կիթառ |
|---|
Սոլո կիթառ (անգլ.՝ guitar solo), մեղեդային հատված, գործիքային բաժին կամ ամբողջական երաժշտական ստեղծագործություն, որը նախատեսված է կատարել դասական, էլեկտրական կամ ակուստիկ կիթառով՝ նախապես գրված կամ իմպրովիզացված եղանակով։ 20-րդ և 21-րդ դարերի ավանդական ու ժողովրդական երաժշտության մեջ, ինչպիսիք են բլյուզը, ջազը, ջազ ֆյուժն, ռոքը և հևի մետալը, կիթառի սոլոները հաճախ ներառում են վիրտուոզ տեխնիկաներ և տարբեր աստիճանի իմպրովիզացիա։ Դասական կիթառով սոլոները՝ սովորաբար գրված նոտաներով, օգտագործվում են նաև դասական երաժշտական ձևերում՝ կամերային երաժշտության և կոնցերտների մեջ։
Կիթառի սոլոները կարող են լինել ինչպես առանց ուղեկցող գործիքների՝ միայն կիթառի համար գրված ստեղծագործություններ, այնպես էլ մի քանի այլ գործիքների կամ մեծ կազմի ուղեկցությամբ։ Կիթառի սոլոյի ուղեկցող երաժիշտները կարող են լինել փոքր կազմի՝ օրինակ ջազ քառյակ կամ ռոք խումբ, կամ էլ մեծ կազմի՝ օրինակ նվագախումբ։ Առանց ուղեկցության ակուստիկ կիթառի երաժշտություն հանդիպում է ժողովրդական և դասական երաժշտության մեջ՝ սկսած այն ժամանակներից, երբ այս գործիքը սկսեց օգտագործվել արևմտյան երաժշտության մեջ։ Իսկ ակուստիկ կիթառի՝ որպես սոլո ձայնի կիրառումը նվագախմբի կազմում սկսվել է առնվազն բարոկկո դարաշրջանի կոնցերտներից։
Դասական կիթառ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասական կիթառը փայտյա ակուստիկ կիթառ է՝ վեց լարով, որոնք սովորաբար լինում են նեյլոնե՝ ի տարբերություն մետաղալարերով ակուստիկ կիթառների, որոնք օգտագործվում են այլ ժանրերում[1]։ Դասական կիթառը սովորաբար նվագում են լարերը մեկը մյուսի հետևից քաշելով՝ օգտագործելով եղունգները կամ մատների ծայրերը[2]։ Դասական կիթառի սոլո համերգները սովորաբար կոչվում են ռեցիտալներ։ Դրանք կարող են ներառել տարբեր ստեղծագործություններ՝ Ջոն Դաուլենդի (Իռլանդիա, 1563 թիվ) և Լուիս դե Նարվաեզի (Իսպանիա, 1500 թիվ) կողմից, ինչպես նաև ստեղծագործություններ Դոմենիկո Սկարլատտիի (Իտալիա, 1685 թիվ) կողմից։ Յոհան Սեբաստիան Բախը (Գերմանիա,1685 թիվ) ևս կոմպոզիտոր է, ով չնայած հատուկ կիթառի համար չի գրել, սակայն նրա բարոկկո գործերը հաճախ են կատարվում կիթառով, քանի որ դրանք հիանալի կերպով հարմարվում են գործիքին[3]։
Այն երաժշտությունը, որը նախապես գրվել է հենց կիթառի համար, առաջին ազդեցիկ ստեղծագործողները եկել են դասական շրջանից[4]։ Նրանց թվում են Ֆեռնանդո Սորը (Իսպանիա,1778 թիվ) և Մաուրո Ջուլիանի (Իտալիա,1781 թիվ), որոնց երաժշտությունը, հնարավոր է, ազդեցույթուն ունի վիեննական կլասիցիզմից։ 19-րդ դարում կիթառային կոմպոզիտորներ, ինչպես օրինակ՝ Յոհան Կասպար Մերցը (Սլովակիա, Ավստրիա, 1806 թիվ), ազդեցություն ունեն դաշնամուրային երաժշտությունից[5]։ Իսկ Ֆրանցիսկո Տարրեգան (Իսպանիա, 1852 թիվ) գրել է յուրօրինակ կիթառային երաժշտություն՝ իր ռոմանտիկ մինիատյուրներում ներառելով տարատեսակ երաժշտության տարրեր։ Սա մաս էր կազմում 19-րդ դարի վերջին եվրոպական երաժշտական ազգայնամետ շարժման[6]։ Ալբենիսը և Գրանադոսը նույնպես մասնակցել են այս շարժմանը՝ ստեղծագործելով նույն ժամանակահատվածում[7]։
Որոշ դասական կիթառահարներ կատարում են կոնցերտներ՝ սոլո ստեղծագործություններ, որոնք գրված են նվագախմբի ուղեկցությամբ կատարման համար։ Դասական կիթառի համար գրված կոնցերտների քանակը քիչ է՝ համեմատած այլ գործիքների համար գրված կոնցերտների հետ[8]։ Դրանցից առավել նշանավորներից կարելի է համարել Խոակին Ռոդրիգոյի «Concierto de Aranjuez»-ը և«Fantasía para un gentilhombre»-ը։ 2000-ականներից սկսած նկատվել է, որ դասական կիթառը ավելի հաճախ է հայտնվում դասական երաժշտության մեջ, քանի որ ժամանակակից կոմպոզիտորներն ավելի շատ են գրում կիթառի կոնցերտներ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի դարաշրջանի մի շարք կոմպոզիտորներստեղծագործել են չորսլարանի կիթառի համար՝ Ալոնսո Մուդառա, Միգել դե Ֆուենլյանա, Ադրիան Լը Ռուա և Գիյոմ դը Մորլա[9]։ Բարոկկո կիթառի համար գրել են Գասպար Սանսը, Ռոբեր դը Վիզեն և Ֆրանչեսկո Կորբետտան[10]։ Մոտավորապես 1780 թվականից մինչև 1850 թվականները կիթառի համար ստեղծագործել և հանդես են եկել բազմաթիվ կոմպոզիտորներ ու կատարողներ, այդ թվում՝ Ֆիլիպպո Գրանյանը (1767–1820), Անտուան դը Լուայեն (1768–1852), Ֆերդինանդո Կարուլլին (1770–1841), Ֆրանչեսկո Մոլինոն (1774–1847), Ֆեռնանդո Սորը (1778–1839), Մաուրո Ջուլիանին (1781–1829), Նիկոլո Պագանինին (1782–1840), Դիոնիսիո Ագուադոն (1784–1849), Լուիջի Լենյանը (1790–1877), Մատեո Կարկասսին (1792–1853), Նապոլեոն Կոստեն (1805–1883) և Յոհան Կասպար Մերցը (1806–1856)[11]։ Կիթառային սոլոների մեջ նշանակալի դեր է ունեցել Անդրես Սեգովիան, ով 1920-ականներին հանրայնացրեց դասական կիթառը շրջագայությունների և վաղ ձայնագրությունների միջոցով։ Ժամանակակից կիթառահարներից, որոնք հայտնի են ժամանակակից ոճով՝ կարելի է նշել Կաձուհիտո Յամաշիտային, Ագուստին Բարիոսին, Փոլ Գալբրեյթին և Ջոն Ուիլյամսին[12]։
Ավանդական և ժողովրդական երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլյուզ, ռիթմ ընդ բլյուզ և ռոք ընդ ռոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սոլո կիթառա» արտահայտությունը հաճախ կիրառվում է էլեկտրական կիթառի սոլոների համար՝ բլյուզի և ռոք երաժշտության համատեքստում։ Սոլո կիթառի՝ որպես ինստրումենտալ գործիք օգտագործումը զարգացվել է բլյուզ երաժիշտների կողմից, ինչպիսիք են Լոնի Ջոնսոնը, Ջոն Լի Հուքերը, Մադի Ուոթերսը և Թի-Բոն Ուոքերը, ինչպես նաև ջազի ներկայացուցիչ Չառլի Քրիստիանը։ Էռնեստ Տաբբի 1940 թվականի հիթը՝ «Walking the Floor Over You», համարվում է առաջին հիթ ձայնագրությունը, որտեղ ընդգծված էր ստանդարտ էլեկտրական կիթառի սոլոն (թեև մինչ այդ էլեկտրական կիթառը օգտագործվել էր հիթերում)։
Հաուլին Ուոլֆը, Մադի Ուոթերսը, Ուիլի Դիքսոնը և Ջիմմի Ռիդը հանդես էին գալիս Չիկագոյում՝ էլեկտրական կիթառով։ 1950-ականների վերջում Չիկագոյի արևմտյան թաղամասերում հայտնվեց նոր բլյուզ ոճ, որի առաջամարտիկներն էին Մեջիք Սեմը, Բադի Գայը և Օտիս Ռաշը՝ «Cobra Records»-ում[13][14]։ Արևմտյան կողմին բնորոշ էր ուժեղ ռիթմիկ հնչյունները՝ ռիթմ-կիթառ, բաս և հարվածայիններ, իսկ ոճի կատարելագործումը՝ Բադի Գայի, Ֆրեդի Քինգի, Մեջիք Սլիմի և Լյութեր Էլիսոնի կողմից, բերում էր շեշտված ուժեղացված սոլո էլեկտրական կիթառի դերին[15][16]։ Այլ բլյուզ երաժիշտներ, ինչպիսին է Ջոն Լի Հուքերը, ազդվել էին ոճերից, որոնք անմիջական կապ չունեին Չիկագոյի բլյուզի հետ։ Հուքերի բլյուզը ավելի «անձնական» էր՝ հիմնված նրա խորը, կոպիտ ձայնի և միայ էլեկտրական կիթառի ուղեկցության վրա։
Այս և այլ բլյուզ կիթառահարները ոգեշնչեցին բլյուզ-ռոքի վիրտուոզ սոլո կատարողների ի հայտ գալը՝ սկսած 1963 թվականին Լոնի Մակի առաջին կարևոր ձայնագրություններից[17]։ Ջիմի Հենդրիքսը փսիխոդելիկ կիթառահար էր և առաջամարտիկ՝ distortion-ի և հետադարձ կապի (feedback) կիրառման մեջ[18]։ Այս երաժիշտների և այլոց շնորհիվ բլյուզը մեծ ազդեցություն ունեցավ ռոքի զարգացման վրա[19]։ Մեկ այլ կարևոր բլյուզ-ռոք սոլո կատարող 1960–1970-ականներին եղել է Էրիկ Կլեպտոնը։ Իսկ 1970-ականների սկզբին ի հայտ եկավ Տեխասյան ռոք-բլյուզ ոճը, որն օգտագործում էր կիթառները ինչպես սոլո, այնպես էլ ռիթմ դերում (օրինակ՝ Սթիվի Ռեյ Վոնի ստեղծագործություններում)։
Ռոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոքի առաջին կիթառային սոլոները, ինչպես օրինակ Դուեյն Էդիի և Լինք Ռեյի հայտնի ձայնագրություններում 1950-ականների վերջում, համեմատաբար պարզ ինստրումենտալ մեղեդիներ էին[20]։ 1960-ականների սկզբին ինստրումենտալ երաժշտությունը ներկայացնում էր ռոք կիթառային մեղեդիների ձայնային բարդության հաջորդ փուլը։ 1963 թվականին դրամատիկ և տեխնիկապես զարգացած էլեկտրական կիթառի սոլոն հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ Լոնի Մակի հիթ ձայնագրություններով՝ «Memphis» և «Wham!» (վերջինս հետագայում կատարվել է նաև «The Ventures»-ի, Սթիվի Ռեյ Վոնի և այլոց կողմից)։ Շուտով, երբ 1960-ականների կեսերից ձևավորվեցին բլյուզ-ռոքն ու փսիխոդելիկ ռոքը, կիթառային սոլոն դարձավ ռոքի անբաժանելի բաղադրիչ։ Ավելի ուշ սոլոները դարձան հարթակ՝ ռոք ժանրի ենթաճյուղի՝ հևի մետալ երաժշտության համար, որտեղ գրեթե յուրաքանչյուր երգում ընդգծված է սոլո հատված։ Մետ-ալ սոլոները հաճախ ընդգծում են կիթառահարի վիրտուոզությունը՝ հատկապես այն ոճերում, որտեղ կիրառվում են շրեդ կիթառի տեխնիկաներ։
1960-ականներից սկսա,էլեկտրական կիթառահարները հաճախ փոխել են իրենց գործիքի ձայնային երանգը՝ կիրառելով տարբեր էլեկտրոնային էֆֆեկտներ, ինչպիսիք են ռեվերբը (ձայնի արձագանք), դիսթորշնը (աղավաղում), դիլեյը (հետաձգում) և քորուսը (ձայնային հզորացում և հարմոնիկ հարուստություն ավելացնելու համար)։ Այլ էֆֆեկտներ, որոնք օգտագործվում են սոլոների ժամանակ, ներառում են «wah-wah» փեդալը և «talk box»-ը։ Ռոք խմբերում հաճախ լինում են երկու կիթառահարներ՝ «լիդ» (առաջատար) և «ռիթմ» (ռիթմային) կիթառահարներ։ Առաջատարը կատարում է սոլոները և մեղեդիական ինստրումենտալ գծերը, իսկ ռիթմային կիթառահարը ուղեկցում է ակորդներով կամ ռիֆերով։ Որոշ խմբերում երկու կիթառահարները կիսում են առաջատարի դերը։
Ռոք երաժշտությունը հիմնականում հիմնված է ավանդական երգային կառուցվածքների վրա։ Դրանց հիմնական կառուցվածքային տարրերն են տողերը (verse), կրկներգերը (chorus) և միջանցիկ հատվածները (bridge)։ Ռոք երգերում կիթառի սոլոն սովորաբար ամենանշանակալի ինստրումենտալ հատվածն է։ Իսկ ռոքին հարակից այլ ժանրերում, ինչպիսիք են փոփն ու դանս երաժշտությունը, այդ դերը հիմնականում կատարում է սինթեզատորը։
Դասական երգային կառուցվածքում՝ տող–կրկներգ (verse–chorus), կիթառի սոլոն հաճախ հայտնվում է երկրորդ կրկներգից հետո և երրորդ տողի (verse) միջև։ Երբեմն սոլոն օգտագործվում է որպես երգի եզրափակում (outro)՝ օրինակ՝ Քրիստոֆեր Քրոսի «Ride Like the Wind», «Radiohead»-ի «Paranoid Android», «Lynyrd Skynyrd»-ի «Free Bird», «The Stooges»-ի «I Wanna Be Your Dog», «Pink Floyd»-ի «Comfortably Numb», «Guns N’ Roses»-ի «November Rain», «Metallica»-ի «Fade to Black», «Led Zeppelin»-ի« Black Dog», «Journey»-ի «Who’s Crying Now», «The Cult»-ի «Love Removal Machine», «The Beatles»-ի «While My Guitar Gently Weeps», «.38 Special»-ի «Hold On Loosely», «The Rolling Stones»-ի «Sway», «Pearl Jam»-ի «Alive», «Red Hot Chili Peppers»-ի «Dani California», «Cream»-ի «White Room», «AC/DC»-ի «Let There Be Rock», «Outlaws»-ի «Green Grass and High Tides», «The Alan Parsons Project»-ի «Eye in the Sky» և «Eagles»-ի «Hotel California» երգերում։

Սոլոն կարող է հայտնվել նաև երգի ներածության (intro) մեջ՝ ինչպես Ջիմի Հենդրիքսի «Voodoo Child» (Slight Return), «Led Zeppelin»-ի «Since I’ve Been Loving You», «Metallica»-ի «One», «Deep Purple»-ի «Lazy», «Queen»-ի «I Want It All», «Steely Dan»-ի «Don’t Take Me Alive», «Scorpions»-ի «Sails of Charon» և «Pink Floyd»-ի «Wish You Were Here» երգերում։ Որոշ ավելի հազվադեպ դեպքերում կիթառի սոլոն հայտնվում է առաջին կրկներգից հետո՝ ոչ թե երկրորդից, ինչպես օրինակ՝ «Avenged Sevenfold»-ի «Beast and the Harlot», «Oasis»-ի «The Importance of Being Idle» և «Red Hot Chili Peppers»-ի «Black Summer» երգերում։

Սոլոների կիրառումը ծանր ռոքի (hard rock) և հեվի մեթալի մեջ հատկապես նշանավոր դարձավ 1980-ականներին, երբ արագ և բարդ "shredding" տեխնիկաները դարձան տարածված։ Այդ ժամանակաշրջանում խմբերի առաջատար վիրտուոզ կիթառահարները երբեմն ավելի հայտնի էին դառնում, քան հենց երգիչները (չնայած որոշ դեպքերում նույն մարդն էր երգիչն ու սոլո կիթառահարը)։ Նույն ժամանակ սկսեց լայնորեն կիրառվել առաջադեմ հարմոնիկ տեխնիկաները։ Շատ կիթառահարներ, ովքեր ձեռք էին բերել բարձր տեխնիկական վարպետություն, սկսեցին թողարկել միայն կիթառի ինստրումենտալ ստեղծագործություններով ալբոմներ։
1990-ականների կեսերին կիթառային սոլոները սկսեցին կորցնել տարածվածությունը՝ զուգահեռ նյու մեթալի (nu metal) և գրանժի (grunge) տարածման հետ։ Նյու մետալը էապես տարբերվում էր մետալի նախորդ ենթաժանրերից՝ գրեթե ամբողջությամբ հրաժարվելով սոլոներից՝ բացառությամբ հազվադեպ կարճ սոլո հատվածների։ Գրանժը ամբողջությամբ չէր հրաժարվում սոլոներից, բայց դրանք օգտագործվում էին ավելի հազվադեպ։ Այս շրջանից հետո կիթառային սոլոները սկսեցին պակաս նշանակություն ունենալ նաև փոփ և ժամանակակից ռոք երաժշտության մեջ։ Սա զգալիորեն տարբերվում էր 1960-90-ականների դասական ռոքի շրջանում սոլոների հաճախակի օգտագործումից։ Այնուամենայնիվ, դասական ռոքի վերածննդային (revival) շարժումը և այն խմբերը, որոնք շարունակում էին հանդես գալ նույնիսկ 2018-ին, շարունակում էին ընդգծված սոլոներ ներկայացնել։ Որոշ երգերում հանդիպում են երկբաժան սոլոներ, որտեղ և՛ ռիթմային, և՛ առաջատար կիթառները կատարում են սոլոներ (օրինակ՝ «Metallica»-ի «Master of Puppets»-ում)։
Հաճախ հանդիպում են նաև կրկնակի սոլոներ՝ երբ երկու կիթառահարները միաժամանակ կատարում են միմյանց լրացնող սոլոներ, ինչպես օրինակ՝ «Twisted Sister»-ի «30»-ում, «Iron Maiden»-ի «Hallowed Be Thy Name» և «The Trooper» երգերում, «Megadeth»-ի «Holy Wars»… «The Punishment Due»-ում կամ «Deep Purple»-ի «Highway Star»-ում։ Որոշ խմբեր իրենց բնորոշ հնչողության մաս են դարձրել կրկնակի կիթառային սոլոները, ինչպիսիք են «Wishbone Ash» և «Lovebites» խմբերը։ Այս մոտեցումը առաջին անգամ հանրաճանաչ դարձավ «The Allman Brothers Band»-ի «At Fillmore East» ալբոմում։
Բասս կիթառի սոլոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաս կիթառը նվագում են հատուկ հզորացուցիչի (ամպլիֆիկատորի) միջոցով, որը բարձրացնում է գործիքի ձայնը և վերահսկում ձայնային երանգը։ Բաս կիթառը սկսեց լայնորեն կիրառվել ժողովրդական (փոփ) երաժշտության մեջ 1950-ականներին[21]։ Չնայած բաս կիթառի սոլոները սովորական չեն փոփ երաժշտության մեջ, որոշ խմբեր, հատկապես հեվի մեթալ, ֆանկ և պրոգրեսիվ ռոք ժանրերում, երգերում ներառում են բաս սոլոներ։ Որոշ ժանրեր, ինչպիսիք են ջազը կամ ջազ ֆյուժնը, օգտագործում են բաս սոլոներ գրեթե յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Բաս սոլոները տարածված են նաև պանկի որոշ ենթաոճերում։ Ռոքի համատեքստում բաս սոլոները կառուցվում և կատարվում են նման կերպ՝ ինչպես ռոք կիթառի սոլոները, հաճախ ուղեկցվում են երգի տողի կամ կրկներգի երաժշտական հենքով։ Թեև ռոք և փոփ խմբերի ստուդիական ալբոմներում բաս սոլոները հազվադեպ են, պրոգրեսիվ ռոքում, ֆյուժն ռոքում և որոշ մետալի ժանրերում դրանք առավել հաճախ են հանդիպում՝ թե՛ ստուդիայում, թե՛ համերգային ելույթներում։
Բաս սոլոները կատարվում են տարբեր տեխնիկաներով՝ մատներով քաշելով կամ նվագելով։ 1960-ականներին «The Who» խմբի բասիստ Ջոն Էնթվիսլը կատարեց բաս հատված «My Generation» երգում։ Այս սոլոն համարվում է ռոքի պատմության մեջ առաջին նշանավոր բաս սոլոներից մեկը։ «Led Zeppelin» խմբի Ջոն Փոլ Ջոնսը «Good Times Bad Times» երգում օգտագործում է երկու դինամիկ բաս սոլո՝ առաջինը կրկներգից հետո՝ որպես կամուրջ դեպի հաջորդ տող, և երկրորդը՝ երրորդ կրկներգից հետո՝ որպես անցում սոլոյի։ «Queen» խմբի բասիստ Ջոն Դիքոնը նույնպես ունեցել է բաս սոլոներ՝ հատկապես «Under Pressure» և «Liar» երգերում։ «Aerosmith» խմբի բասիստ Թոմ Հեմիլթոնը նվագել է բաս՝ «Sweet Emotion» երգում։ «Metallica»-ի 1983 թվականի առաջին ալբոմում՝ «Kill 'Em All», բասիստ Քլիֆ Բարթոնը կատարում է սոլո «(Anesthesia) – Pulling Teeth» ստեղծագործությունում, որը հաճախ համարվում է նրա լավագույն կատարումներից։ «Fleetwood Mac»-ի Ջոն ՄաքՎին բաս սոլո է կատարում «The Chain» երգում՝ «Rumours» ալբոմից[22]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atlas, Allan W. Anthology of Renaissance Music in Western Europe, 1400–1600. Նյու Յորք: W.W. Norton, 1998։
- Berg, Christopher. The Classical Guitar Companion. Նյու Յորք, ՆՅ: Oxford University Press, 2019։
- Bohlman, Philip V. Focus: Music, Nationalism, and the Making of the New Europe. Լոնդոն: Routledge, 2011։
- Goetz, Philip, խմբ. (1990)։ Encyclopædia Britannica. Հատոր 5 (տասնհինգերորդ հրատ.)։ Չիկագո։ էջ 982։ ISBN 0-85229-511-1։
- O'Toole, Michael. John Williams: Changing the Culture of the Classical Guitar – Performance, Perception, Education and Construction. Abingdon, Oxon / Նյու Յորք, ՆՅ: Routledge, 2019։
- Tomalin, Marcus. "Lutes, Vihuelas and Guitars—Filling in Some Gaps." Early Music 46, No. 4 (2018): էջ 694–697։
- Randall Zwally. "William Kanengiser: Classical Guitar and Beyond." Notes 64, No. 1 (2007): էջ 128–129։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «guitar | History, Types, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ O'Toole, M. (2019). John Williams : changing the culture of the classical guitar : performance, perception, education and construction . New York, NY : Routledge. 135 - 140
- ↑ «guitar | History & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Randall Zwally. "William Kanengiser: Classical Guitar and Beyond." Notes 64, no. 1 (2007): 128–129.
- ↑ 5,0 5,1 O'Toole, Michael. John Williams : Changing the Culture of the Classical Guitar : Performance, Perception, Education and Construction Abingdon, Oxon: New York, NY : Routledge, 2019.
- ↑ «Musical Nationalism | Music Appreciation». courses.lumenlearning.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Bohlman, Philip V., and Philip Vilas. Bohlman. Focus Music, Nationalism, and the Making of the New Europe 2nd ed. New York: Routledge, 2010.
- ↑ O'Toole, Michael. John Williams : Changing the Culture of the Classical Guitar : Performance, Perception, Education and Construction Abingdon, Oxon: New York, NY : Routledge, 2019.
- ↑ Atlas, Allan W. "Anthology of Renaissance music music in Western Europe, 1400-1600 " New York: W.W. Norton, 1998.
- ↑ Tomalin, Marcus. "Lutes, Vihuelas and Guitars—filling in Some Gaps." Early music 46, no. 4 (2018): 694–697.
- ↑ Clements, Andrew (1987 թ․ սեպտեմբեր). «Andres Segovia». The Musical Times. 128 (1735): 511. JSTOR 964862. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Top 25 Classical Guitarists». 2018 թ․ դեկտեմբերի 6.
- ↑ Կաղապար:Pop Chronicles
- ↑ Koroma, pg. 49
- ↑ «Blues». Encyclopedia of Chicago. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ C. Michael Bailey (2003 թ․ հոկտեմբերի 4). «West Side Chicago Blues». All about Jazz. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Mack augmented his blues solos with fast-picking country techniques, and set them to a rock beat. His early recordings are widely regarded as a critical milestone in the rise of the electric guitar's role to that of a lead voice in rock music. See, Wikipedia article on Lonnie Mack.
- ↑ Garofalo, pgs. 224–225
- ↑ «History of heavy metal: Origins and early popularity (1960s and early 1970s)». 2006 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Describing all of these as "inherently simple": Brown & Newquist, Legends of Rock Guitar, Hal Leonard Publishing, 1997, at p. 21.
- ↑ «A brief history of the bass guitar». guitarlessonspoway.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Brewster, Will (2017 թ․ օգոստոսի 11). «GEAR RUNDOWN: CLIFF BURTON». Mixdown (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.