Սոլոմոն Ռիսինսկի
Սոլոմոն Ռիսինսկի բելառուս․՝ Саламон Рысінскі | |
---|---|
Ծնվել է | մոտ 1560[1] |
Ծննդավայր | Պոլոցկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1625 |
Վախճանի վայր | Դելյատիչի, Նովոգրուդոկի շրջան, Նովոգրուդեկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա |
Գրական անուն | Pantherus |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Լիտվական մեծ իշխանություն և Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Ալտդորֆի համալսարան |
Սոլոմոն Ռիսինսկի (բելառուս․՝ Саламо́н Рысі́нскі, լատին․՝ Solomonis Risinius (Pantherus), մոտ 1560[1], Պոլոցկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն - նոյեմբերի 13, 1625, Դելյատիչի, Նովոգրուդոկի շրջան, Նովոգրուդեկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա), բանահյուսագետ, բանաստեղծ, կալվինականության գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլոմոն Ռիսինսկին ծնվել է, հավանաբար, Պոլոցկի վոյեվոդության Ռիսին տոհմական կալվածքում։ 1582 թվականին սովորել է Լայպցիգում, ապա դասավանդել Ժամայտիայում ու Փոքր Լեհաստանում։ 1586 թվականին ընդունվել է Ալտդորֆի համալսարան՝ գրանցվելով որպես Solomo Pantherus Leuсorussus (Leuсorussus հին հունարենից թարգմանաբար նշանակում է բելառուս)։ Ընկերոջը՝ Կոնրադ Ռիտերսհաուզենին ուղղված նամակում իր երկիրը կոչել է Leucorossia (հին հունարենից թարգմանաբար՝ Բելառուս)։ 1596 թվականից ծառայել է Ռաձիվիլ կոմսերի մոտ։ Մասնակցել է Սլուցկում բողոքական դպրոցի կազմակերպմանը[2]։
Մահացել է 1625 թվականի նոյեմբերի 13-ին Դելյատիչիում (ներկայում՝ Նովոգրուդոկի շրջան, Բելառուս)։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1618 թվականին հրատարակել է սլավոնական ժողովրդական առածների ու ասացվածքների՝ աշխարհում առաջին ժողովածուն։ Հեղինակել է տրակտատ Ռաձիվիլների տոհմաբանության վերաբերյալ, ինչպես նաև գրական, բանահյուսական ու պատմական այլ ստեղծագործությունների վերաբերյալ[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Epistolarum Salomonis Pantheri libros duos. Aldorphii, 1587.
- Exercitationum epistolicarum ad Ausonium virum consularem libri duo. Aldorphii, 1589.
- Psalmy Dawida podlug dawnych not wierszem polskim. Lubecz ad Chronum, 1614.
- Proverbiorum Polonicorum a Solomone Rysinio Collectorum Centuriae Decem et Octo. Lubecz ad Chronum, 1618.
- Solomonis Rysinii Sarmatae, ad epistolas L. Annaei Senecae, philosophi Stoici, notarum sive conjecturarum liber. Noribergae, 1620.
- Trumpas pasakojimas apie garsiuosius sviesiausiojo didiko, Birzu ir Dubingiu kunigaikscio Kristupo Radvilos zygius. Vilnius։ Lietuviu literaturos ir tautosakos institutas, 2000. 253 p.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ Латышонак, А. Навуковыя крыніцы самаакрэслення Саламона Рысінскага як беларуса / А. Латышонак // Рэфармацыя і грамадства : XVI стагоддзе : Матэрыялы Міжнароднай навуковай канферэнцыі. — Мінск : Беларускі кнігазбор, 2005. — С. 126—131.
- ↑ Жлутка, А. А. Саламон Рысінскі / А. А. Жлутка // Гісторыя беларускай літаратуры XI—XIX стагоддзяў : У 2 т. Т. 1. — Мінск : Беларуская навука, 2007. — С. 642—657.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Порецкий, Я. И. Соломон Рысинский։ Solomo Pantherus Leucorussus (конец XVI — начало XVII в.) / Я. И. Порецкий. — Минск։ Издательство БГУ, 1983. — 158 с. (ռուս.)
- Lulewicz, H. Rysinski Salomon / H. Lulewicz // Polski Slownik Biograficzny, T. XXXIII/4, Z. 139. — Wroclaw etc., 1992. — S. 553—557. (լեհ.)
- Narbutas, S. Risinskis, Saliamonas. Trumpas pasakojimas apie garsiuosius šviesiausiojo didiko Biržų ir Dubingių kunigaikščio Kristupo Radvilos žygius / parengė, iš lot. k. vertė ir pratarmę parašė S. Narbutas. — Vilnius։ LLTI, 2000. — 253 p. (լիտվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рысинский Соломон
- Rysiński, S. Przypowieści Polskie Przez Solomona Rysinskiego Zebrane, A teraz nowo wydane, y na wielu mieyscach poprawione / S. Rysiński. — Kraków, 1634 Արխիվացված 2015-06-10 Wayback Machine
|