Սոլոմոն Աբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլոմոն Աբաև
Դիմանկար
Ծնվել է1904
ԾննդավայրԹերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1971
Մահվան վայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Սոլոմոն Նիկոլաևիչ Աբաև (1904, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - 1971, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ։ 1925 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ էր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլոմոն Աբաևը ծնվել է 1904 թվականին Տերսկի մարզի Սբա գյուղում։ Ազգությամբ օս է[3]։ 1929 թվականին սովորել է Հյուսիսկովկասյան գործնական ինստիտուտի գյուղատնտեսության բաժնում։ 1935 թվականին եղել է Կենտրոնական կոմիտեի մարքսիզմ-լենինիզմ դասընթացների ունկնդիր։

1927-1929 թվականներին եղել է Վլադիկավկազի շրջանի Կատարողական կոմիտեի՝ ազգային փոքրամասնությունների շրջանում աշխատանքի գծով լիազոր, որից հետո՝ Վլադիկավկազի շրջանի Կատարողական կոմիտեի Արխիվային բյուրոյի հրահանգիչ։

1935-1937 թվականներին սովորել է Կարմիր պրոֆեսորների ինստիտուտի պատմության ֆակուլտետում։

Եղել է Ալագիրո-Արդոնսկիև Ձաուջիկաու շրջանների քարտուղար (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն)[1]։

1934 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Մարզային կոմիտեի կառավարիչ (Հյուսիս-Օսեթյան ինքնավար մարզ), իսկ 1935 թվականից՝ կուսակցության կառավարիչ։

1937 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հյուսիս-Օսեթյան ինքնավար մարզի ագիտպրոպի կառավարիչն էր, ապա՝ 3-րդ քարտուղարը։

Եղել է Հյուսիս-Օսեթյան ինքնավար մարզի տեղական արդյունաբերության Ազգային կոմիսարիատի քիմիական նյութերի բնագավառի վարիչ։

1937 թվականի դեկտեմբերի 12-ին ընտրվել է որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի (Ազգությունների խորհուրդ) պատգամավոր։

1942 թվականին ձերբակալվել է, իսկ 1942 թվականի փետրվարի 26-ին՝ դատապարտվել տասը տարվա ազատազրկման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Абаев Соломон Николаевич» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  2. «Депутаты Верховного Совета СССР I-го созыва 1937 - 1946» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  3. Жертвы политического террора в СССР