Սոլոմիա Վինիկ
| Սոլոմիա Վինիկ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Винник Соломія Дмитрівна |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 2001 (23 տարեկան) |
Սոլոմիա Վինիկ (ուկրաիներեն՝ Винник Соломія Дмитрівна, նոյեմբերի 27, 2001), ուկրաինացի ազատ ոճի ըմբիշ: 2020 թվականին Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ կանանց 55 կգ քաշային կարգում[1][2][3]։ Եզրափակչում պարտվել է ռուս Օլգա Խորոշավցևային[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Վինիկը մասնակցել է 2019 թվականի ըմբշամարտի աշխարհի գավաթի ազատ ոճի կանանց մրցումներին։
Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում կայացած 2021 թվականի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Վինիկը նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[4]։
2021 թվականի հոկտեմբերին Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կանանց մինչև 57 կգ քաշային կարգում Վինիկը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում[5]։ Մեկ ամիս անց, Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի 2021 թվականի առաջնությունում, 59 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[6][7]:
2022 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վինիկը հանդես է եկել մինչև 59 կգ քաշային կարգում: Մի քանի ամիս անց նա մասնակցել է Մատեո Պելիկոնե 2022 վարկանիշային շարքին, որը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում[8]: Մնչև 59 կգ քաշային կարգում հանդես է եկել 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել Է Սերբիայի Բելգրադ քաղաքում, որտեղ դուրս է մնացել իր առաջին գոտեմարտից[9]։ Մեկ ամիս անց նվաճել է բրոնզե մեդալներից մեկը մինչև 59 կգ քաշային կարգում 2022 թվականի Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում[10]։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2023 թվականի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Վինիկը նվաճել է ոսկե մեդալը[11]։
2025 թվականի ապրիլին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Երրորդ տեղի համար պայքարում հաղթեց բելառուս՝ Արինա Մարտինովային։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցաշար | Անցկացման վայր | Արդյունք | Քաշային կարգ |
|---|---|---|---|---|
| 2020 | Եվրոպայի առաջնություն | Հռոմ, Իտալիա | 2-րդ | Ազատ ոճ 55 կգ |
| 2024 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 3-րդ | Ազատ ոճ 57 կգ |
| 2025 | Եվրոպայի առաջնություն | Բրատիսլավա, Սլովակիա | 3-րդ | Ազատ ոճ 57 կգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Etchells, Daniel (2020 թ․ փետրվարի 13). «Bukina ends Adar's reign as Russia shine in women's events at European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Lviv's Women Wrestlers Shine». Lviv Sports. 2020 թ․ մարտ. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «2021 European U23 Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «2021 European U23 Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Dowdeswell, Andrew (2021 թ․ նոյեմբերի 4). «Shilson among victors on day four of UWW Under-23 World Championships with sensational headlock». Inside the Games. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «2021 U23 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Matteo Pellicone Ranking Series 2022 Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «2022 U23 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «2023 European U23 Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. 2023 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմիա Վինիկ» հոդվածին։ |
|