Սոլոդովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Սոլոդովի տուն
Дом Союдовой (пер. Газетный, 47) - фасад.JPG
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Սոլոդովի տունը գտնվում է Ռուսաստանում
Սոլոդովի տուն
Կոորդինատներ: 47°13′22.123200099991″ հս․ լ. 39°42′54.176400100002″ ավ. ե. / 47.22281200002777268° հս․. լ. 39.71504900002777561° ավ. ե. / 47.22281200002777268; 39.71504900002777561

Սոլոդովի տուն (ռուս.՝ Дом Ф. Н. Солодова), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Դոնի Ռոստովում[1], որը գտնվում է Գազետնի նրբանցք, 47 հասցեում[2]։ Կառուցվել է XIX դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին տան տարածքը մեծացվել է երկհարկանի թևի ընդլայնման հաշվին՝ ըստ ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի մշակած նախագծի[3]։ Տան սեփականատերը եղել է ալրաղացի տեր վաճառական Սոլոդովը։ Շինությունը Սոլոդովի ալրաղացի հետ մտնում էր նույն համալիրի մեջ և ուներ նույն հասցեն։ XX դարի սկզբի փաստաթղթերում նշվում էր որպես Սոլոդովի կնոջ՝ Եկատերինա Նիկոլաևնա Սոլոդովայի սեփականություն։ Այնուհետև տանը գործել է «Լուսավորության աշխատողների տուն», որը նաև կոչվում էր «Ուսուցչի տուն»։ Դրանում կար մեծ գրադարան, որից օգտվում էին ուսուցիչներն ու աշակերտները[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տունը կառուցվել է էկլեկտիզմի ոճով։ Պատուհանի բացվածքները զարդարված են ուղղանկյունաձև զարդաքիվերով, պատուհանների տակի խորշերը՝ վարդակներով։ Երկհարկանի շենքի հատակագիծն ուղղանկյունաձև է, նկուղը գտնվում է տան կենտրոնական մասում։ Ունի ձեղնահարկ, որն ավարտվում է երկու քառանիստ վրանածածկով։ Տունը սվաղված է։ Կիսակոր պատուհանային բացվածքները զարդարված են պարզ երեսկալներով, ցանցկեն մետաղական ճաղաշարով։ Ծեփակերտ դեկորը ներկայացված է դիմակազարդերով, որոնք զարդարված են կողպեքային քարերով և կալունակներով, դրանք նաև հանդիպում են ատտիկոսների ձևավորման մեջ։ Հիմնանորոգման ընթացքում մի քանի անգամ ձևափոխվել է տանիքը, ավելացվել է ծածկ։ Կորսվել են առաջին հարկի պատուհանների ճաղերը, ինչպես նաև պատուհանների և դռների բացվածքների սկզբնական լիցքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]