Սոլեդադ Ակոստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլեդադ Ակոստա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1833(1833-05-05)[1]
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Մահացել էմարտի 17, 1913(1913-03-17)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԲոգոտա, Կոլումբիա
ԳերեզմանԲոգոտայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Կոլումբիա
Կրոնռոմանական կաթոլիկ
Մասնագիտությունլրագրող, գրող, պատմաբան, բանաստեղծուհի, խմբագիր, թարգմանչուհի, դրամատուրգ, գրականագետ և գրականագետ
ԱմուսինԽոսե Մարիա Սամպեր
Ծնողներհայր՝ Խոակին Ակոստա
ԵրեխաներBertilda Samper Acosta?
 Soledad Acosta de Samper Վիքիպահեստում

Սոլեդադ Ակոստա (իսպ.՝ Soledad Acosta, մայիսի 5, 1833(1833-05-05)[1], Բոգոտա, Կոլումբիա - մարտի 17, 1913(1913-03-17)[1], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի գրող և լրագրող։ Եղել է նրբաճաշակ, ճամփորդող և շփվող կին, ավելի բարձր և ավելի համապարփակ կրթություն է ստացել, քան իր ժամանակի և երկրի կանանց մեծ մասը և վայելել է սոցիալական բարձր հեղինակություն ոչ միայն իր ընտանեկան ծագման, այլև իր սեփական գրական ջանքերի շնորհիվ։ Աշխատել է տարբեր թերթերում, այդ թվում՝ El Comercio, El Deber, Revista Americana և այլ պարբերականներում։ Օգտագործելով իր աշխատանքները՝ եղել է ֆեմինիստ՝ առաջ անցնելով իր ժամանակից։ Ակոստան լոբբինգ է արել կանանց հավասար կրթության համար և գրել հասարակության մեջ և ընտանիքում կանանց մասնակցության հետ կապված տարբեր թեմաների շուրջ՝ խրախուսելով մյուսներին առաջնորդություն ստանձնելով աշխատանքում և հասարակության վերակառուցման գործում[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլեդադը ծնվել է 1833 թվականի մայիսի 5-ին, Բոգոտայում, Թոմաս Խոակին դե Ակոստայի ի Պերես դե Գուզմանի և Քերոլայն Քեմբլ Ռոուի ընտանիքում[5]։ Նրա հայրը բնիկ Գուադուասից է եղել, իսպանացի ներգաղթյալների որդի, եղել է գիտնական, դիվանագետ և գեներալ։ Մայրը եղել է Յամայկայի Քինգսթոն քաղաքից, ամերիկացի- շոտլանդացի և Քինգսթոն նավահանգստի կոլեկցիոներ Գեդեոն Քեմբլի և նրա կնոջ՝ Թոմասի (ծննդյամբ՝ Ռոու) դուստրը[6]։ 1855 թվականի մայիսի 5-ին Սոլեդադն ամուսնացել է հայտնի գրող և լրագրող Խոսե Մարի Սամպեր Ագուդելոյի հետ։ Նրանք ունեցել են չորս դուստր․

  • Բերտիլդան, ով դարձել է միանձնուհի և սկսել է հետաքրքրվել պոեզիայով, ինչպես իր ծնողները,
  • Կարոլինան (ծնվ.՝ 1857),
  • Մարիա Խոսեֆան (ծնվ.՝ 1860) (Մարիան և Կարոլինան մահացել են 1872 թվականին Բոգոտայում ջրծաղիկի բռնկման ժամանակ),
  • Բլանկա Լեոնոր (ծնվ.՝ 1862)[7]։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Acosta, Soledad. Novelas y Cuadros de la Vida Suramericana. — Ghent, Belgium : Eugene Vanderhaeghen, 1869. — ISBN 978-987-1136-45-2.
  • Acosta, Soledad. Los Piratas En Cartagena. — Bogotá, Colombia : La Luz, 1886.
  • Acosta, Samper. Una Holandesa En America. — Willemstad, Curaçao : A. Betancourt, 1888.
  • Acosta, Soledad. La Mujer En La Sociedad Moderna. — Paris, France : Garnier, 1895.
  • Acosta, Soledad. Biografía del general Joaquín Acosta: prócer de la independencia, historiador, geógrafo, hombre científico y filántropo. — Bogotá, Colombia : Camacho Roldán & Tamayo, 1901.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Pratt, Mary Louise (1995). «Soledad Acosta de Samper». In Meyer, Doris (ed.). Rereading the Spanish American essay: translations of 19th and 20th century women's essays. The Texas Pan American series. Austin: University of Texas Press. էջեր 67–76. ISBN 978-0-292-75182-8. OCLC 32015586. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Burke, Janet; Humphrey, Ted (2007). «Soledad Acosta de Samper». Nineteenth-century nation building and the Latin American intellectual tradition. Indianapolis: Hackett Publishing. ISBN 978-0-87220-837-7. OCLC 72161781. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Bassnett, Susan (1990). «9. One hundred years of unread writing: Soledad Acosta, Elisa Mujica and Marvel Moreno». Knives and angels: women writers in Latin America. London: Zed Books. էջեր 132–137. ISBN 9780862328757. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Martin, Crista (1999). «Acosta de Samper, Soledad». In Commire, Anne (ed.). Women in World History: A biographical encyclopedia. Vol. 1. Waterford, Connecticut: Yorkin Publications, Gale Group. էջեր 31–32. ISBN 0787640808.
  6. Stout, Kemble (1992). Genealogy of the Kemble (Kimble) family in America (Genealogy book). Pullman, Washington. էջ 356. OCLC 27175549.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Acosta, Soledad (2004 թ․ օգոստոս). «Cronología» [Chronology]. In Ordóñez Vila, Montserrat (ed.). Novelas y cuadros de la vida suramericana [Novels and Portraits of South American Life] (Spanish). Chronology by María Victoria González. Bogotá. էջեր 405–406. ISBN 978-958-683-706-4. OCLC 254691569. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլեդադ Ակոստա» հոդվածին։