Սոլա Սոբովալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլա Սոբովալե
անգլ.՝ Sola Sobowale
Ծնվել էդեկտեմբերի 26, 1965(1965-12-26) (58 տարեկան)
ԾննդավայրOndo State, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԸնտրանիDiamond Ring?[1], King of Boys?[2], Dangerous Twins?, The Wedding Party?, Gold Statue?, King of Boys: The Return of the King?, Christmas Is Coming? և Hustle?
Ծնողներհայր՝ Joseph Olagookun?, մայր՝ Esther Olagookun?
Պարգևներ և մրցանակներ

Սոլա Սոբովալե (անգլ.՝ Sola Sobowale, դեկտեմբերի 26, 1965(1965-12-26), Ondo State, Նիգերիա), ժամանակակից նիգերիացի կինոդերասանուհի, սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր[4]։ Նրա կարիերայում բեկումնային նշանակություն է ունեցել 2001 թվականին նիգերիական սիրված մի հեռուստասերիալում՝ Oh Father, Oh Daughter-ում տպավորիչ դերակատարմամբ հանդես գալը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դերասանական գործունեության սկզբնական շրջանում Սոբովալեն երկրորդական դերերի կատարմամբ հանդես է եկել անգլիալեզու «Գյուղական դպրոցի տնօրենը» (The Village Headmaster), «Հայելի՝ արևի դիմաց» (Mirror in the Sun) ֆիլմերում, ինչպես նաև՝ յարուբա ցեղի լեզվով հնչյունավորված Asewo To Re Mecca կինոնկարում[6]։ Այնուհետև որպես դերասանուհի նկարահանվել է Ադեբայո Սալամիի գլխավորած Awada Kerikeri Group ընկերության մի շարք ֆիլմերում[7][8]։ 2010 թվականին Սոբովալեն որպես սցենարիստ, ռեժիսոր ու պրոդյուսեր՝ հեղինակել է Ohun Oko Somida կինոնկարը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորել է Ադեբայո Սալամին[9]։ Սոբովալեի հիշարժան աշխատանքներից են նաև նրա տպավորիչ դերակատարումները 2004 թվականին ռեժիսոր և սցենարիստ Նիջի Աքանիի նկարահանած «Վտանգավոր երկվորյակներ» (Dangerous Twins)[10] և Թեյդ Օգիդանի Family on Fire ֆիլմերում[11][12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբովալեն ամուսնացած է, ունի չորս զավակ[13]։ Նա ընտրվել է Moukaընկերության բրենդի դեսպան Wellbeing ճյուղում[14][15]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Սոբովալեն արժանացել է Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակին «Լավագույն կինոդերասանուհի» անվանակարգում՝ 2018 թվականին նկարահանված «Տղաների արքան» (King of Boys) նիգերիական ֆիլմի գլխավոր հերոսուհուն լավագույն կերպով մարմնավորելու համար[16]։

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կինոդերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Asewo To Re Mecca (1992)
  • Super Story: Oh Father, Oh Daughter (2001)
  • Outkast (2001)
  • Ayomida (2003)
  • Ayomida 2 (2003)
  • Dangerous Twins (2004)
  • Disoriented Generation (2009)
  • Ohun Oko Somida (2010)
  • Family on Fire] (2011)
  • The Wedding Pary (2016)
  • Christmas Is Coming (2017)
  • The Wedding Party 2 (2017)
  • King of Boys (2018)
  • Wives on Strike: The Revolution (2019)
  • Gold Statue (2019)
  • In Case of Incasity (2020)

Որպես պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ayomida (2003)
  • Ayomida 2 (2003)
  • Ohun Oko Somida (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.pulse.ng/entertainment/movies/classics-30-unforgettable-nollywood-home-videos-you-should-watch/l554mlfPulse Nigeria.
  2. https://dailytrust.com/sola-sobowale-i-took-my-kids-to-study-abroad-due-to-asuu-strike
  3. https://guardian.ng/saturday-magazine/and-the-winner-is-fiery-actress-sola-sobowale-of-nollywood/
  4. Olonilua, Ademola (2014 թ․ նոյեմբերի 29). «I've lovely legs but I can't wear skimpy dresses –Sola Sobowale». The Punch. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին.
  5. Bada, Gbenga (2019 թ․ նոյեմբերի 25). «3 defining characters in Sola Sobowale's career so far». Pulse Nigeria. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Augoye, Jayne (2017 թ․ հուլիսի 30). «INTERVIEW: How I got into acting, my Wedding Party experience – Sola Sobowale». Premium Times.
  7. «Nigeria's Fading Movie Stars». P.M. News. 2012 թ․ նոյեմբերի 30.
  8. «Family, friends, colleagues in attendance as veteran actress, Sola Sobowale's son weds». Africa News Hub. 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Ogunleye, Foluke (2014 թ․ մարտի 17). African Film: Looking Back and Looking Forward. Newcastle: Cambridge Scholars Publishing. ISBN 9781443857499.
  10. «#BNMovieFeature: Ramsey Nouah, Stella Damasus, Sola Sobowale star in "Dangerous Twins" | Watch». BellaNaija. 2017 թ․ սեպտեմբերի 9.
  11. «Sola Sobowale Returns In 'Family On Fire'». P.M. News. 2011 թ․ դեկտեմբերի 5.
  12. Njoku, Ben (2012 թ․ ապրիլի 21). «Tade Ogidan plans to take Family on Fire to the people». Vanguard.
  13. «For Sola Sobowale, No Cuddling, Kissing in Movies». This Day. 2018 թ․ դեկտեմբերի 8.
  14. «I have the desire to conquer whatever challenge comes my way – Sola Sobowale». Vanguard. 2020 թ․ օգոստոսի 3.
  15. Ige, Rotimi (2020 թ․ օգոստոսի 7). «Sola Sobowale reveals beauty, fitness secrets». Nigerian Tribune.
  16. Husseini, Shaibu (2019 թ․ նոյեմբերի 2). «And the winner is…fiery actress, Sola Sobowale, of Nollywood». The Guardian.