Սոլապուր, Շոլապուր (մարաթհի՝ सोलापुर), քաղաք Հնդկաստանի արևմուտքում՝ Դեկանի սարահարթի արևմուտքոում գտնվող Մահարաշտրանահանգում, Կառնատակա նահանգի հետ նրա սահմանի մոտ[1][2]։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1 163 734[3] (այդ ցուցանիշով Մահարաշտրա նահանգի բնակավայրերի շարքում չորրորդ տեղում է[4])։ Զբաղեցնում է շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Առևտրատրանսպորտային կենտրոն է, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կարևոր հանգույց, ունի նաև միջազգային օդանավակայան[5][6]։ Կան բամբակե գործվածքների, յուղի արդյունաբերություն և տնայնագործական արհեստագործություն (կաշվե, ապակե, մետաղե իրեր, գործվածքեղեն)։ Յուրաքանչյուր տարի հունվար ամսին Սոլապուրում կազմակերպվում է միջազգային տոնավաճառ, որն ունենում է մոտավորապես մեկ միլիոն այցելու։ Քաղաքն ու նրա շրջական համարվում են մարաթհի, տելուգու և քաննադա ժողովուրդների մշակույթների խաչման վայր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 489)։