Սոդալիտի խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոդալիտի խումբ, միներալներ սիլիկատների կարգից, սոդալիտ՝ NaR[AlSi04]6 Cl2, նոզեան՝ Na8[AlSi04]6S04]6SO4, հայուին՝ Na6Ca2[AlSi04]6(S04)2, լազուրիտ Na6Ca2 [AlSi04]6(S04)S։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում են ռոմբոդոդեկաէդրիկ (սոդալիտ, լազուրիտ) և օքտաէդրիկ (հայուին) բյուրեղներ։ Սովորաբար հանդիպում են ապարներում տձև հատիկներով։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300 կգ/մ³ (լազուրիտ) 2500 կգ/մ³ (հայուին)։ Գույնը՝ կապույտ, երկնագույն, դեղին, կանաչավուն, սպիտակ կամ մոխրագույն։ Սոդալիտի խմբի մի քանի միներալներ (սոդալիտ, նոզեան, հայուին) ապար կազմող միներալներ են նեֆելինային սիենիտներում, ֆոնոլիտներում են։ Հայուինը հանդիպում է Մերձբայկալյալ շրջանում և Վեզուվի շրջակայքում։ Սոդալիտի և լազուրիտի կապույտ տարբերակները թանկարժեք քարեր են։ Սոդալիտի խմբի սինթետիկ միներալներն օգտագործվում են ռադիոէլեկտրոնիկայում և հեռուստատեսության մեջ։

Քիմիական բանաձևերը՝[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 488 CC-BY-SA-icon-80x15.png