Սոբորնայա հրապարակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Соборная площадь
Սոբորնայա հրապարակ
Սոբորնայա հրապարակը մինչև հեղափոխությունը
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Անվանվել էՍուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (Դոնի Ռոստով)
Քարտեզ
Քարտեզ

Սոբորնայա հրապարակ (ռուս.՝ Соборная площадь), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանի քաղաքային հրապարակներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը 2008 թվականին

18-րդ դարի վերջին Դոնի Ռոստովի Սոլդատսկայա արվարձանը սկսեց արագորեն բնակեցվել, ինչի արդյունքում հայտնվեց այն հրապարակը, որտեղ կազմակերպվեց շուկան։ 1781 թվականի փետրվարին այս վայրի հարևանությամբ սկսվել է Ամենասուրբ Աստվածամոր ծննդյան փայտե եկեղեցու շինարարությունը, որն օծվել է նույն տարվա սեպտեմբերին։ Սակայն տասը տարի անց այն այրվել է ամպրոպից հետո։ 1860 թվականին փայտե եկեղեցու փոխարեն կառուցվել է Ամենասուրբ Աստվածամոր ծննդյան քարե եկեղեցին, որը գոյություն ունի մինչ օրս։ 1887 թվականին տաճարի հարևանությամբ կառուցվել է զանգակատուն, որի վերին մասը քանդվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ հրետանային ռմբակոծությունների համար կողմնորոշիչ չլինելու նպատակով[1]։

Տաճարի դիմաց, Մոսկովյան և Ստանիսլավսկու փողոցների միջև, տեղակայված էր Սոբորնայա (Տաճարի) հրապարակը։ 1890 թվականի ապրիլին շնորհակալ ռոստովցիներն այնտեղ տեղադրեցին Ալեքսանդր IIբրոնզե հուշարձանը։ 1920 թվականին հուշարձանը ծածկվեց կարմիր աստղի պատկերով նրբատախտակե արկղով, իսկ 1924 թվականին հուշարձանը քանդվեց։ 1999 թվականին, մոտավորապես կայսրի քանդված հուշարձանի տեղում, կանգնեցվեց Սուրբ Դիմիտրի Ռոստովցու հուշարձանը։ Հուշարձանը շուտափույթ կերպով կառուցվել էր Դոնի Ռոստով քաղաքի 250-ամյակի տոնակատարությունների օրերին։ Նույն թվականին տաճարի զանգակատունն ամբողջությամբ վերականգնվեց։ Բոլշայա Սադովայա փողոցի կողմից դեպի հրապարակ է դուրս գալիս Սոբորնի նրբանցքը, որը քաղաքի 250-ամյակի օրվա առթիվ վերածվել է հետիոտնային բարեկարգ գոտու։

2012 թվականի ապրիլ 14-ին, Սուրբ շաբաթի օրը, Սոբորնայա հրապարակում առաջին անգամ տեղի ունեցավ Ռոստովի մայր տաճարի և քաղաքի կաթնամթերքի «Սպիտակ արջ» ընկերության համատեղ բարեգործական ակցիան. Քրիստոսի Հարության օրվա առթիվ ընկերությունն արտադրել էր Արքայական պասքա, որի քաշը մոտ կես տոննա էր, բարձրությունը՝ գրեթե մեկ մետր։ Ժամը 22-ին տաճարի հոգևորական, քահանա Իլիա Ալդոշինն օծել է շոռի պասքան, իսկ Զատկի ժամերգության ավարտից հետո այն բաժանվել է ծխականներին[1]։ Այս ակցիան Ռոստովում կրկնվել է նաև 2013 թվականին։

Ավանդույթը շարունակվել է նաև 2014, 2015 և 2016 թվականներին, երբ Դոնի Ռոստովում պատրաստված 500-կիլոգրամանոց պասքան ուղարկվել է, համապատասխանաբար, Սևաստոպոլ, Դոնեցկ և Սիմֆերոպոլ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Соборная площадь в Ростове-на-Дону
  2. Крымчане разрезали самую большую пасху в России
  3. «В Ростове приготовили 500-килограммовую пасху для жителей Крыма». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]