Սոբաչեևկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոբաչեևկա
ռուս.՝ Собачеевка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական թաղամաս
Մտնում էՏագանրոգ

Սոբաչեևկա (ռուս.՝ Собачеевка), Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի հարավարևմտյան թաղամասը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգում Սոբաչեևկա մինչ օրս էլ կոչում են հարավարևմտյան շրջանը, որը զբաղեցնում է Սմիռնովի նրբանցքից դեպի տափաստան ընկած տարածքը` Մոնաստիրսկայա (այժմ` Ալեքսանդրի) և Օտկուպնոյ (այժմ` Լիբկնեխտի) փողոցների միջև[1]։ Նախկինում Սոբաչեևկան եղել է Տագանրոգի արվարձաններից մեկը, սակայն այսօր այն գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1880-ական թվականները չի մտել քաղաքի կազմի մեջ։ Դա մի վայր էր, որտեղ ոչնչացնում էին թափառող շներին. այստեղից էլ` շրջանի անվանումը։

XIX դարի կեսերին այս վայրերում բնակվել են մարդիկ, որոնք Տագանրոգ են եկել աշխատելու Վորոնեժի, Տամբովի շրջաններից և Ռուսաստանի այլ վայրերից։ Նրանց անվանում էին «կացապներ»[1]։ Իրենց բնակարանները նրանք կառուցում էին եղեգից, որը Դոնից բերում էին կազակները։ Պատերն ավելի ուշ սվաղվում էին կավով։ Իրենց կացարանները պաշտպանելու համար տերերը շներ էին պահում, որոնք հետագայում շատ բազմացան։ Շրջանում անծանոթի հայտնվելուն պես ամբողջ ոհմակը հարձակվում էր նրա վրա[1]։

Նախկինում Սոբաչեևկան եղել է բավականաչափ քրեականացված թաղամաս։ Այժմ այստեղ նման խնդիր չկա։ Սոբաչեևկայի կենտրոնում առաջ գտնվել է Խաղաղության հրապարակը, որտեղ ամեն օր կայացել են ֆուտբոլային խաղեր և ձեռնամարտի հանդիպումներ[2]։

1923 թվականին Սոբաչեևկան վերանվանվեց Կարմիր թաղամաս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ревенко Л. В. «Собачеевка» (хутор Собачий) // Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0.
  2. 2,0 2,1 «РАЙОНЫ ТАГАНРОГА». Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.