Սնուցման զոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնուցման զոնդ, բժշկական սարքավորում, օգտագործվում է այն անձանց համար ,ովքեր չեն կարող բերանով սնվել, ունեն կլման ակտի խանգարում կամ հավելյալ սնուցման կարիք։ Զոնդով կերակումը կոչվում է նաև էնտերալ սնուցում կամ խողովակային սնուցում։ Այս տարբերակով սնուցումը կարող է լինել ժամանակավոր՝ սուր վիճակների դեպքում կամ մշտական՝ պայմանավորված որևէ քրոնիկ հիվանդությամբ։ Զոնդերի տարբեր տեսակներ են օգտագործվում։ Դրանք սովորաբար պատրաստվում են պոլիուրեթանից կամ սիլիկոնից։ Տրամագիծը սովորաբար չափվում է Ֆրանսիական միավորներով կամ գեյջերով (յուրաքանչյուր ֆրանսիական միավոր համարժեք է 0.33միլիմետրի)։ Զոնդերը տարբերակվում են ըստ տեղակայման և օգտագործման նպատակի։

Օգտագործում բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ վիճակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կերակրել զոնդով. ամենատարածվածներից են անհասությունը, թերսնուցումը, նյարդային և նյարդամկանային հիվանդությունները, կլման խանգարումը, բերանի և կերակրափողի անատոմիական և հետվիրահատական մալֆորմացիաները, քաղցկեղը, Սանֆիլիպոյի համախտանիշը և այլն։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդով սնուցումը երեխաների շրջանում լայն և հաջող կիրառում ունի։ Եթե մի մասի դեպքում այն ժամանակավոր է օգտագործվում, մինչև նորմալ սնման եղանակի անցնելը, ապա մյուսները զոնդով ավելի տևական են կերակրվում։ Կան երեխաներ, որոնց դեպքում զոնդը միայն հավելյալ սնուցումն ապահովելու դեր ունի, սակայն մի մասը կերակրվում է բացառապես զոնդով[1][2]։

Դեմենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորացած դեմենցիայով անձանց կանխատեսումն առավել բարենպաստ է, եթե նրանց սնուցումը կազմակերպվում է օժանդակողի միջոցով, ի համեմատ զոնդով սնուցման[3]։ Անգամ եթե սնուցումը անբավարար է, նախընտրելի է պալիատիվ խնամքն ու ձեռքով կերակրումը. դա դեմենցիայով հիվանդին ներգրավում է մարդկային շփման մեջ[3][4]։ Զոնդով երկարատև ճնշման հետևանքով հնարավոր է պառկելախոցերի առաջացում, որոնք կարող են բերել դեղորայքային և ֆիզիկական սահմանափակումների, դիսթրեսի[3][5][6][7]։

Ինտենսիվ խնամքի բաժանմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտենսիվ խնամքի բաժանմունքներում զոնդով կերակրումը հաճախ է օգտագործվում ծանր վիճակում գտնվող հիվանդների սնուցումն ապահովելու նպատակով, եթե նրանց կարգավիճակը դա թույլ է տալիս. 2016 թվականի դրությամբ հստակ չէր, թե որ զոնդն է նախընտրելի՝ նազոգաստրալ թե գաստրալ[8]։

Մեխանիկական օբստրուկցիա և շարժողական խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի ու պարանոցի շրջանի ուռուցքները, որոնք ճնշում և նեղացնում են կերակրափողը, արտահայտված գաստրոպարեզը, կողմային ամիոտրոֆիկ սկլերոզը առաջ են բերում զոնդով սնուցման կարիք, որը բարելավում է այս հիվանդությունների ելքը[9][10][11][12]։ Երկարատև օգտագործման համար ստամոքսային խողովակը նազոգաստրալից ավելի հարմար է[13]։

Ստամոքս-աղիքային վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողի կամ ստամոքսի վիրահատություն ունեցած հիվանդները հետվիրահատական շրջանում սնուցվում են զոնդով. զոնդը տեղադրում են քթից և իջեցնում դեպի բարակ աղիների միջին հատված։ Նազոգաստրալ զոնդով հիվադներն ավելի արագ են վերականգնվում և վաղ են անցնում նորմալ սնուցման[14]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական սնուցմամբ մասնագիտացված ընկերությունները պատրաստում են համ ունեցող՝ խմելու համար նախատեսված և անհամ՝ զոնդային կերակրման նպատակով, արտադրանք։ Դա համարվում է բժշկական սնունդ, որի սահմանումը տրված է Orphan Drug Act ի 5բ բաժնում (21 U.S.C. 360ee (b) (3)) որպես սնունդ, որը պետք է ընդունվի կամ ներմուծվի էնտերալ, բժշկի հսկողության ներքո և համարվում է տվյալ հիվանդության կամ վիճակի դեպքում ցուցված սննդակարգ, որը ունի գիտական հիմնավորում և հաստատված է բժշկական հետազոտություններով[15][16]։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազոգաստրալ և նազոյեյունալ զոնդերը նախատեսված են հեղուկ սնունդը ստամոքս կամ աղիներ հասցնելու համար։ Սխալ տեղադրելու դեպքում, ծայրը կարող է հայտնվել շնչական ուղիներում ստամոքսի և աղիների փոխարեն. այդ դեպքում հեղուկ սնունդն անցնում է թոքեր՝ առաջ բերելով թոքաբորբ, իսկ որոշ դեպքերում անգամ մահ[17][18]։

Գաստրոստոմայի խողովակների (կապում է արտաքին աշխարհը ստաոքսի կամ աղիների հետ՝ անցնելով որովայնի պատի միջով) բարդություններից է ստամոքսի պարունակության անցումը որովայնամզի խոռոչ, որն էլ բերում է որովայնամզաբորբի զարգացման. բուժման բացակայության դեպքում այս վիճակն կբերի մահվան։ Մեկ այլ լուրջ բարդություն է վարակային շոկը[19]։ Ստամոքսի պարունակության՝ մաշկի վրա անցնելու դեպքում, առաջանում է բորբոքում և քայքայում. դա կանխելու նպատակով օգտագործվում են պաշտպանիչ քսուքներ բացվածքի շուրջը[20]։

Գոյություն ունի ֆենոմեն, որը կոչվում է զոնդից կախվածություն. այդ դեպքում երեխան, երկարատև զոնդով սնուցվելուց հետո, հրաժարվում է ինքնուրույն ուտել. այս վիճակը գրանցված չէ որպես հիվանդություն, հաճախությունն էլ անհայտ է[21]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդերի առավել տարածված տարատեսակներն են քթի խոռոչից դրվողները՝ նազոգաստրալ, նազոդուոդենալ, նազոյեյունալ խողովակները. Կան նաև ուղղակիորեն որովայնի առաջային պատով դրվողներ՝ գաստրոստոմայի, գաստրոյեյունոստոմայի կամ յեյունոստոմայի խողովակներ[22][23]։

Նազոգաստրալ սնուցման զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազոգաստրալ սնուցման խողովակը կամ ՆԳ-զոնդն անցնում է քթանցքով, իջնում կերակրափողով և ավարտվում է ստամոքսում։ Այս տեսակի սնուցումը, որպես կանոն, օգտագործվում է կարճաժամկետ՝ մինչև մեկ ամիս. քիչ նորածինների և երեխաների մոտ է նազոգաստրալ զոնդը տեղադրվում երկարատև սնուցման նպատակով։ Նազոգաստրալ զոնդի հիմնական առավելությունն այն է, որ համեմատաբար հեշտ և ոչ ինվազիվ է տեղադրվում, կարելի է հանել ցանկացած պահի, առանց վիրաբուժական միջամտության։ ՆԳ-զոնդերի բարդություններից է դրանց պատահական դուրս գալը, նաև քթի լորձաթաղանթի վնասումը[24]։

Նազոյեյունալ զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազոյեյունալ զոնդը կամ ՆՅ-զոնդը նման է ՆԳ-զոնդին, միայն թե անցնում է ստամոքսն ու ավարտվում բարակ աղիներում. նազոդուոդենալ զոնդի ծայրը տեղակայվում է տասներկումատնյա աղում, իսկ նազոյեյունալինը՝ աղիճ աղում։ Զոնդի այս տեսակներն օգտագործվում են այն անձանց մոտ, ովքեր ստամոքսի լուրջ խնդիր ունեն՝ խախտված շարժողականություն, սաստիկ ռեֆլյուքս կամ փսխում. այս զոնդերը պետք է տեղադրվեն հիվանդանոցային պայմաններում[14][25]։

Գաստրոստոմայի կամ գաստրալ սնուցման զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրալ սնուցման զոնդը կամ Գ-զոնդը խողովակ է, որը տեղադրվում է որովայնի առաջային պատին արված փոքրիկ կտրվածքի միջոցով, ընթանում է դեպի ստամոքս։ Նախատեսված է երկարատև էնտերալ սնուցման համար։ Տարատեսակներից մեկը միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոման է, որի դեպքում խողովակը տեղադրվում է էնդոսկոպի օգնությամբ։

Ստամոքսը դրենավորող զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ-զոնդը կարելի է օգտագործել նաև ստամոքսի պարունակությունը դրենավորելու նպատակով։ Դրա անհրաժեշտությունն առաջանում է, երբ վնասված է թափառող նյարդը կամ կա մոտակա բարակ աղիների անցանելիության խանգարում, որի պատճառով ստամոքսի թթվային պարունակությունն ու լեղին տևական մնում են ստամոքսում։ Եթե դրենավորումը կարճատև է կատարվելու, ստամոքսի պարունակությունն արտածծվում է  նազոգաստրալ զոնդով։ Եթե խցանման մակարդակը հեռակա է տեղակայված, կարող է կոլոստոմայի ցուցում հանդիսանալ, երբեմն էլ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, խցանումը վերացվում է մասնահատման միջոցով։ Եթե անհնար է որևէ մեթոդ կիրառել, անցնում են պարէնտերալ սնուցման[26][27]։

Յեյունալ սնուցման զոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յեյունոստոման կամ Յեյունալ սնուցման զոնդը տեղակայվում է վիրահատական կամ էնդոսկոպիկ մեթոդով, որովայնի առաջային պատին կատարված կտրվածքի միջոցով և ուղվում է դեպի աղիճ աղի[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hannah, E; John, RM (2013 թ․ նոյեմբեր). «Everything the nurse practitioner should know about pediatric feeding tubes». Journal of the American Association of Nurse Practitioners. 25 (11): 567–77. doi:10.1002/2327-6924.12075. PMID 24170530.հրապարակում բաց հնարավորություն
  2. Craig, GM (2013 թ․ դեկտեմբեր). «Psychosocial aspects of feeding children with neurodisability». European journal of clinical nutrition. 67 Suppl 2: S17–20. doi:10.1038/ejcn.2013.226. PMID 24301004. հրապարակում բաց հնարավորություն
  3. 3,0 3,1 3,2 American Academy of Hospice and Palliative Medicine, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Hospice and Palliative Medicine, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին
  4. «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine, 2014 թ․ փետրվար, Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  5. Hanson, L. C.; Ersek, M.; Gilliam, R.; Carey, T. S. (2011). «Oral Feeding Options for People with Dementia: A Systematic Review». Journal of the American Geriatrics Society. 59 (3): 463–472. doi:10.1111/j.1532-5415.2011.03320.x. PMC 3164780. PMID 21391936.
  6. Kuo, S.; Rhodes, R. L.; Mitchell, S. L.; Mor, V.; Teno, J. M. (2009). «Natural History of Feeding-Tube Use in Nursing Home Residents with Advanced Dementia». Journal of the American Medical Directors Association. 10 (4): 264–270. doi:10.1016/j.jamda.2008.10.010. PMC 2733212. PMID 19426943.
  7. *Sampson, E. L.; Candy, B.; Jones, L. (2009). Sampson, Elizabeth L (ed.). «Enteral tube feeding for older people with advanced dementia». The Cochrane Library (2): CD007209. doi:10.1002/14651858.CD007209.pub2. PMID 19370678.
  8. Schlein, K (2016 թ․ օգոստոս). «Gastric Versus Small Bowel Feeding in Critically Ill Adults». Nutrition in clinical practice : official publication of the American Society for Parenteral and Enteral Nutrition. 31 (4): 514–22. doi:10.1177/0884533616629633. PMID 26920643.
  9. Bishop, S; Reed, WM (2015 թ․ դեկտեմբեր). «The provision of enteral nutritional support during definitive chemoradiotherapy in head and neck cancer patients». Journal of medical radiation sciences. 62 (4): 267–76. doi:10.1002/jmrs.132. PMC 4968562. PMID 27512573.
  10. Canadian Agency for Drugs and Technologies in Health; (2014 թ․ օգոստոսի 13). «Nasogastric Feeding Tubes versus Percutaneous Endoscopic Gastrostomy for Patients with Head or Neck Cancer: A Review of Clinical Effectiveness and Guidelines». Rapid Response Reports. PMID 25411678.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Sarosiek, I; Davis, B; Eichler, E; McCallum, RW (2015 թ․ մարտ). «Surgical approaches to treatment of gastroparesis: gastric electrical stimulation, pyloroplasty, total gastrectomy and enteral feeding tubes». Gastroenterology clinics of North America. 44 (1): 151–67. doi:10.1016/j.gtc.2014.11.012. PMID 25667030.
  12. Greenwood, DI (2013 թ․ հունիս). «Nutrition management of amyotrophic lateral sclerosis». Nutrition in clinical practice : official publication of the American Society for Parenteral and Enteral Nutrition. 28 (3): 392–9. doi:10.1177/0884533613476554. PMID 23466470.
  13. Lai, L; Ali, SF (2015 թ․ սեպտեմբեր). «Percutaneous Endoscopic Gastrostomy and Open Gastrostomy». Atlas of the oral and maxillofacial surgery clinics of North America. 23 (2): 165–8. doi:10.1016/j.cxom.2015.05.001. PMID 26333904.
  14. 14,0 14,1 14,2 Wang, L; Tian, Z; Liu, Y (2017 թ․ հունվար). «Nasoenteric tube versus jejunostomy for enteral nutrition feeding following major upper gastrointestinal operations: a meta-analysis» (PDF). Asia Pacific journal of clinical nutrition. 26 (1): 20–26. PMID 28049257.
  15. Affairs, Office of Regulatory. «Medical Foods Guidance Documents & Regulatory Information».
  16. Nutrition, Center for Food Safety and Applied. «Medical Foods - Guidance for Industry: Frequently Asked Questions About Medical Foods; Second Edition».
  17. Santos, SC; Woith, W; Freitas, MI; Zeferino, EB (2016 թ․ սեպտեմբեր). «Methods to determine the internal length of nasogastric feeding tubes: An integrative review». International journal of nursing studies. 61: 95–103. doi:10.1016/j.ijnurstu.2016.06.004. PMID 27328376.
  18. Metheny, NA; Meert, KL (2014 թ․ մայիս). «Effectiveness of an electromagnetic feeding tube placement device in detecting inadvertent respiratory placement». American journal of critical care : an official publication, American Association of Critical-Care Nurses. 23 (3): 240–7, quiz 248. doi:10.4037/ajcc2014954. PMID 24786813. հրապարակում բաց հնարավորություն
  19. «Bowel necrosis associated with early jejunal tube feeding: A complication of postoperative enteral nutrition». Arch Surg. 141 (7): 701–4. 2006 թ․ հուլիս. doi:10.1001/archsurg.141.7.701. PMID 16847244. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  20. Townley, A; Wincentak, J; Krog, K; Schippke, J; Kingsnorth, S (2017 թ․ դեկտեմբերի 21). «Pediatric gastrostomy stoma complications and treatments: A rapid scoping review». Journal of clinical nursing. doi:10.1111/jocn.14233. PMID 29266535.
  21. Krom, H; de Winter, JP; Kindermann, A (2017 թ․ հունիս). «Development, prevention, and treatment of feeding tube dependency». European journal of pediatrics. 176 (6): 683–688. doi:10.1007/s00431-017-2908-x. PMC 5432583. PMID 28409284.
  22. Guenter, Peggi (2001). «Enteral Feeding Access Devices». In Guenter, Peggi; Silkroski, Marcia (eds.). Tube Feeding: Practical Guidelines and Nursing Protocols. Gaithersburg: Aspen Publishers. էջեր 51–67. ISBN 978-0-8342-1939-7.
  23. «Nutrition support for adults: oral nutrition support, enteral tube feeding and parenteral nutrition». NICE. 2017 թ․ օգոստոս. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  24. «Dysphagia Treatment». NHS Choices. 2015 թ․ հունվարի 19.
  25. Tiancha, H; Jiyong, J; Min, Y (2015 թ․ հուլիս). «How to Promote Bedside Placement of the Postpyloric Feeding Tube: A Network Meta-Analysis of Randomized Controlled Trials». JPEN. Journal of parenteral and enteral nutrition. 39 (5): 521–30. doi:10.1177/0148607114546166. PMID 25146431.
  26. Costa, G; Ruscelli, P; Balducci, G; Buccoliero, F; Lorenzon, L; Frezza, B; Chirletti, P; Stagnitti, F; Miniello, S; Stella, F (2016). «Clinical strategies for the management of intestinal obstruction and pseudo-obstruction. A Delphi Consensus study of SICUT (Società Italiana di Chirurgia d'Urgenza e del Trauma)». Annali italiani di chirurgia. 87: 105–17. PMID 27179226.
  27. Mulholland, Michael W.; Doherty, Gerard M. (2011). Complications in Surgery (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 270. ISBN 9781605475301.