Սնոուլեթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնոուլեթս

Սնոուլեթս (անգլ.՝ Snowlets, ճապ.՝ スノーレッツ), չորս բուեր, 1998 թվականին Ճապոնիայի Նագանո քաղաքում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական թալիսմանները։

Նախապես XVIII ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանի դերը կատարել է աքիսը (կամ սպիտակ կզաքիս) Snowple[1][2][3][4]), որն ապրում է Ճապոնիայի լեռներում և պաշտվում Նագանո պրեֆեկտուրայի բնակիչների կողմից։ Կզաքիսի պատկերը նույնիսկ հայտնվել է Նագանոյում Օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքներին նվիրված մի շարք տպագիր հրատարակություններում[5]։

Թալիսմաններն առաջին անգամ ներկայացվել են 1993 թվականի սեպտեմբերին[6]։ «Սնոուլեթս» (անգլ.՝ Snowlets) անվանումը կազմված է երկու մասից՝ «snow» (անգլերենից թարգմանաբար՝ «ձյուն») և «let’s» (անգլերենից թարգմանաբար՝ «եկեք»)[7]։ Դրանում կարելի է առանձնացնել նաև «owl» (անգլերենից թարգմանաբար՝ «բու») և «owlets» (անգլերենից թարգմանաբար՝ «բվիկներ»), որը ձյան՝ Ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշ ձյան հետ կարող են խորհրդանշել խելք և իմաստություն[6]։ Բվիկների անունները որոշվել են մրցույթի միջոցով 47484 առաջարկներից, որ կազմակերպել է Նագանոյում օլիմպիադայի կոմիտեի (NAOC) կողմից, ընդ որում՝ սնոուլեթսների քանակը (չորս) խորհրդանշում է Օլիմպիական խաղերի անցկացման պարբերականությունը՝ չորս տարին մեկ, բնության չորս տարրերը (կրակ, ջուր, օդ և հող), տարվա եղանակները և Ճապոնիայի գլխավոր կղզիները՝ Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու և Սիկոկու։ Ապա եզրափակիչ են անցել 115 անուններ, որոնցից NAOC-ն ընտրել է հաղթողներին ու նրանց հանձնել մրցանակներ[8]։ Արդյունքում ընտրվել են Սուկկի (անգլ.՝ Sukki, ճապ.՝ スッキー), Նոկկի (անգլ.՝ Nokki, ճապ.՝ ノッキー), Լեկկի (անգլ.՝ Lekki, ճապ.՝ レッキー) և Ցուկկի (անգլ.՝ Tsukki, ճապ.՝ ツッキー) անունները։ Թալիսմանների անունների առաջին երկու տառերը միացնելու արդյունքում ստացված բառը ճապոներենում կհնչի Snowlets[6] (որոշ աղբյուրներում նշվում է, որ ստացվող բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է բվիկներ[9]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barbara Crews. «Nagano 1998» (անգլերեն). about.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  2. Ryan Carreon (2012 թ․ ապրիլի 26). «45 years of Olympic mascots» (անգլերեն). DeseretNews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  3. Matt Driscoll (2012 թ․ հուլիսի 27). «Questionable Olympic Mascots Through the Years» (անգլերեն). Seattle Weekly News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  4. Scott A. (2010 թ․ փետրվարի 14). «The Weird & Scary History of Winter Olympic Mascots» (անգլերեն). MentalFloss.com. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  5. «The International Campaign» (PDF). 1998 Winter Olympics official report (անգլերեն). էջեր 31–32. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 «1998 Нагано, Япония» (ռուսերեն). Виртуальный музей истории российского олимпийского спорта. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  7. Авдохин А. (2012 թ․ մայիսի 14). «История олимпийских столиц. Нагано-1998» (ռուսերեն). tribuna.sports.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  8. «Mascots: "Snowlets"» (անգլերեն). Shinano Mainichi Shimbun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  9. Стрельцова Е. (1997 թ․ դեկտեմբերի 20). «От Шюсса до Сноулет или рассказ об олимпийских талисманах» (ռուսերեն). Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]