Սննդի մեքենա
| Ենթադաս | commercial vehicle, eating and lodging, retail vehicle | |
|---|---|---|
| Typically sells | փողոցային սնունդ, պիցցա | |

Սննդի մեքենա (անգլ.՝ Food truck), մեծ շարժական տրանսպորտային միջոց (օրինակ՝ միկրոավտոբուս կամ բազմականգառ բեռնատար) կամ կցասայլ, որը հարմարեցված է սնունդ պահելու, տեղափոխելու, պատրաստելու, մատուցելու և վաճառելու համար[1][2]։
Որոշ սննդի մեքենաներ, ինչպես օրինակ պաղպաղակի մեքենաները, վաճառում են սառեցված կամ պատրաստի սնունդ, բայց շատերը ունեն տեղում գործող խոհանոցներ և սնունդը պատրաստում են զրոյից կամ տաքացնում են այն սնունդը, որը նախկինում պատրաստվել է ստացիոնար առևտրային խոհանոցում։ Սենդվիչներ, համբուրգերներ, հոթ դոգեր, հավ, տակոներ, պիցցա, կարտոֆիլի ֆրի և այլ արագ սնունդը լայնորեն տարածված են սննդի մեքենաներում։ Չնայած 2010-ականների ռեստորանների արագ աճին սննդի մեքենաները, որոնք մասնագիտացած են տարբեր գուրման, հատուկ, գլոբալ, տարածաշրջանային և ֆյուժն խոհանոցներում, լայն տարածում[3] ստացան։
Սննդի բեռնատարները հաճախ նաև վաճառում են կամ ամբողջությամբ մասնագիտանում են ըմպելիքների (օրինակ` գազավորված ըմպելիքներ, հյութեր, սուրճ, թեյ և ջուր), ինչպես նաև քաղցրավենիքի (պաղպաղակ, խմորեղեն և փքաբլիթ) մեջ։
Սննդի բեռնատարների պատմական նախատիպերն են եղել 19-րդ դարի սննդի ձիակառքերը (չաքվագոն) և լանչ-վագոնները։ 20-րդ դարի սկզբից և կեսերից բեռնատարները և միկրոավտոբուսները սկսեցին օգտագործվել որպես շարժական ճաշարաններ՝ ինչպես զինվորականների համար, այնպես էլ «թիթեռնիկային բեռնատարների» (roach coaches) տեսքով, որոնք տեղաշարժվում էին շինհարթակներով և հիմնականում սպասարկում էին բանվորներին։
21-րդ դարում սննդի ոլորտում տնտեսական և մշակութային փոփոխությունները հանգեցրին սննդի բեռնատարների հանրաճանաչության աճին։ Թեև սննդի բեռնատարները հիմնականում զարգացել են Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում, դրանք ավելի ու ավելի մեծ տարածում են գտել Եվրոպայի, Ամերիկայի մյուս մասերում, ինչպես նաև Ասիայում և Օվկիանիայում։
Սննդի բեռնատարները, սննդի տաղավարների և սայլակների հետ միասին, փողոցային սննդի արդյունաբերության հիմնական բաղադրիչներն են, որոնք ամեն օր սպասարկում են մոտ 2.5 միլիարդ մարդուց[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում Տեխասի չաքվագոնը համարվում է ամերիկյան սննդի բեռնատարների նախատիպը։ 19-րդ դարի վերջին շրջանում անասունների հոտերը տեղափոխելը Հարավ-Արևմուտքից դեպի Հյուսիսի և Արևելքի շուկաներ, ստիպում էր անասնապահներին ամիսներ շարունակ գտնվել ճանապարհին։[6]
1866 թվականին Տեխասի Փանհենդլի «հայրը»՝ անասնապահ Չարլզ Գուդնայթը[7], Միացյալ Նահանգների բանակի հին սայլը հարմարեցրեց՝ ներքին դարակներով և թրծման անոթներով։ Սայլը լցրեց խոհանոցային պարագաներով, սնունդով և բժշկական պարագաներով։ Սնունդը ներառում էր չոր լոբի, սուրճ, եգիպտացորենի ալյուր, յուղոտ կտորներով փաթաթված բեկոն, աղաջրած խոզի միս, չոր կամ աղ դրած տավարի միս և այլ հեշտ պահպանվող սննդամթերք։ Սայլում կային նաև ջրի տակառ և հատուկ կախովի հարմարանք՝ փայտ վառելու և ուտելիք պատրաստելու համար[8][9]։
Ժամանակակից սննդի բեռնատարի մեկ այլ նախատիպ է «լանչ-վագոնը»՝ ձիակառքով փողոցային մեքենան, որի գիշերային տարբերակը հայտնի էր որպես «գիշերային բու»։ Այն ստեղծվեց 1872 թվականին սննդի վաճառող Ուոլթեր Սքոթի կողմից որպես «շարժական խոհանոց»։ Սքոթը պաքր սայլի պատուհաններ կտրեց, կայանեց այն Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի թերթի գրասենյակի դիմաց և սկսեց վաճառել սենդվիչներ, կարկանդակներ և սուրճ՝ թերթի աշխատակիցներին ու լրագրողներին։
1880-ականներին լանչ-վագոնի նախկին աշխատակից Թոմաս Հ. Բաքլին սկսեց լանչ-վագոնների արտադրությունը Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում։ Նա ներկայացրեց տարբեր մոդելներ, ինչպիսիք են «Բուն» (Owl) և «Սպիտակ տուն սրճարանը» (White House Cafe), որոնք հագեցած էին լվացարաններով, սառնարաններով, խոհանոցային վառարաններով, գունավոր պատուհաններով և այլ դեկորատիվ տարրերով[10]։
1936 թվականին Սննդի կոդեքսը տարածել է իր կարգավորող շրջանակը՝ ներառելով նաև սննդի մեքենաները՝ դրանց հասարակության մեջ ներկայացնելու արդյունքում[11]։
Սննդի մեքենաների հետագա տարբերակները շարժական ճաշարաններն են, որոնք ստեղծվել են 1950-ականների վերջերին։ Այս շարժական ճաշարանները թույլատրվում էին ԱՄՆ-ի բանակի կողմից և գործում էին երկրի ներսում գտնվող բանակային բազաներում։[12]
Շարժական սննդի մեքենաները, որոնք նաև հայտնի են որպես «թիթեռնիկային բեռնատարներ» կամ «համարյա բեռնատարներ», գործում էին տարիներ շարունակ՝ սպասարկելով շինհարթակներ, գործարաններ և բանվորական աշխատավայրեր[13]։ Մեծ քաղաքներում սննդի բեռնատարներն այն ավանդական միջոցն էին, որով մարդիկ արագ ու էժան սնունդ էին ձեռք բերում։ Սննդի բեռնատարները դեռևս շարունակում են մեծ պահանջարկ վայելել այս դարաշրջանի նոստալգիայի պատճառով[14]։
2010-ականներին տնտեսական փոփոխությունները, որոնք առաջացան Մեծ անկման հետևանքով, տեխնոլոգիական գործոնները և փողոցային սնունդի «մոդայիկ» կամ «ձևավոր» լինելը միավորվեցին՝ հանգեցնելով Միացյալ Նահանգներում սննդի բեռնատարների թվի աճին[15][16]։ Շինարարական բիզնեսի անկումը հանգեցրեց սննդի բեռնատարների ավելացմանը, իսկ բարձրակարգ ռեստորաններից խոհարարներ սկսեցին հեռացվել աշխատանքից։ Առանց աշխատանքի մնացած փորձառու խոհարարների՝ սննդի բեռնատարներում աշխատելու գաղափարը տրամաբանական ընտրություն էր՝ նվազագույն ֆինանսական ներդրմամբ՝ ի տարբերություն ավանդական ռեստորանի[15][17]։ Մի ժամանակ Ամերիկայի ափամերձ մեծ քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը և Լոս Անջելեսը, տարածված էին գուրմե սննդի բեռնատարը, որոնք այժմ կարելի է գտնել նաև արվարձաններում և փոքր քաղաքներում[18][19][20]։ Սննդի բեռնատարները նաև վարձակալվում են հատուկ միջոցառումների համար, օրինակ՝ հարսանիքների, ֆիլմերի նկարահանումների և կորպորատիվ հավաքների, ինչպես նաև ընկերությունների և ապրանքանիշերի գովազդի համար[20]։
Գուրմե բեռնատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին USA Today–ը նշել էր, որ ավելի թանկ սնունդ վաճառող սննդի բեռնատարները գնալով ավելի տարածված են դառնում Միացյալ Նահանգներում, հակառակ այն համընդհանուր կարծիքին, որ սննդի բեռնատարները սովորաբար վատ վիճակում են և գտնվում են շինհրապարակում[21]։ 2009 թվականին New York Magazine–ը նշել էր, որ սննդի բեռնատարը «հիմնականում անցել է իր «միջատներով լի սայլերի» կարգավիճակը և այժմ դարձել է հարգված վայր՝ սկսնակ խոհարարների համար իրենց կարիերան սկսելու[13]»։ Այս գուրմե բեռնատարների մենյուները ընդգրկում են էթնիկ և ֆյուժն խոհանոցի լայն ընտրանին։ Սովորաբար դրանք կենտրոնանում են սահմանափակ, բայց յուրօրինակ ուտեստների վրա՝ մատուցելով դրանք ողջամիտ գնով, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս փորձելու այնպիսի սնունդ, որն հնարավոր չէ այլ կերպ փորձել։[22]

Բիզնես և էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սննդի բեռնատարները հանդիպում են մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են նաև մյուս սննդի ծառայությունների բիզնեսներին։ Պետք է ձեռք բերել տարբեր թույլտվություններ և պահպանել առողջապահական կանոնակարգերը։ Սարքավորումների, աշխատուժի և վառելիքի ծախսերը այդ ամենի նշանակալի մասն են կազմում[23][24]։
Սննդի բեռնատարների իրավաբանական սահմանումները և պահանջները լայնորեն տարբերվում են տարբեր երկրներում և տարածաշրջաններում։ Օրինակ՝ Տորոնտոյում որոշ պահանջներ ներառում են բիզնեսի և պատասխանատվության ապահովագրություն, բեռնատարի համար Կոմերցիոն Տրանսպորտային Միջնորդի Գրանցում, թույլտվություններ յուրաքանչյուր համայնքից (քաղաքի կենտրոնում, տարբեր արվարձաններում), սննդի մատակարարի սերտիֆիկատ, համապատասխան վարորդական լիցենզիաներ վարորդների համար, օգնականների լիցենզիաներ օգնականների համար և առողջապահական ստուգում[25]։
Սննդի բեռնատարների աճող քանակը և ժողովրդականությունը դրանք տեղափոխում են սննդի հիմնական դաշտ,այդ պատճառով, տարածաշրջան առ տարածաշրջան, տեղական օրենսդիրների և ոստիկանության արձագանքները նոր իրավիճակներին, ինչպես նաև ավանդական ռեստորաններից մրցակցությունից վախենալու դիմադրությունը՝ հանդիսանում են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, ինչը առաջացնում է բիզնեսի արտաքին և ներքին միջավայրերի անորոշություն[26][27][28]։ Չիկագոն երկար ժամանակ պահում էր այն տարբերակվածությունը, քանի որ Միացյալ Նահանգներում այն քաղաքն էր, որը թույլ չէր տալիս սննդի բեռնատարներին պատրաստել սնունդ բեռնատարում, ինչը ստիպում էր բեռնատարներին պատրաստել սնունդ կոմերցիոն խոհանոցում, ապա փաթեթավորել և կնքել սնունդը և բեռնել այն սննդի տաքացուցիչի մեջ։ 2012 թվականին, սննդի բեռնատարների սեփականատերերի և աջակիցների, այդ թվում՝ Չիկագոյի իրավաբանական դպրոցի ճնշման ներքո, կանոնակարգերը փոփոխվեցին՝ թույլ տալով բեռնատարներում պատրաստել սնունդ, սակայն, հակասականորեն, սննդի բեռնատարները պետք է կայանեն ցանկացած ռեստորանից 200 ոտնաչափ հեռավորության վրա, ինչը բացառում է զբաղված քաղաքի կենտրոնական վայրերը[29][30][31]։
Սննդի անվտանգության խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդի բեռնատարները ունեն յուրահատուկ առողջապահական ռիսկեր, որոնք կապված են սննդի անվտանգության և սննդային հիվանդությունների կանխարգելման հետ, ի տարբերություն սովորական ռեստորանների։ Շատ սննդի բեռնատարներ չունեն բավարար մաքուր և տաք ջուր՝ ձեռքերը հաճախակի լվանալու կամ բանջարեղենը լվանալու համար, ինչն անհրաժեշտ է առողջապահական կոդերի կամ կանոնակարգերի համաձայն[32][33]։
2017 թվականի հունիսին The Boston Globe-ը վերանայել է 2016 թվականի քաղաքի առողջապահական գրառումները և գտել, որ սննդի բեռնատարները բռնվել էին 200 խախտման համար, որի կեսը փոքր խախտումներ էին, իսկ մյուս կեսը՝ լուրջ խախտումներ։ Լուրջ խախտումների մեծ մասը կապված էր ջրի և ձեռքերը լվանալու բացակայության հետ[32]։
Ըստ երկրների
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիայում սննդի մեքենաները սկզբից այն բեռնատարներն էին, որոնք սնունդ էին մատուցում տոների ժամանակ, ինչպես նաև ֆուտբոլային խաղերի, սպորտային իրադարձությունների և համերգների ընթացքում։ Բայց երբ նրանք սկսեցին մատուցել գուրմե սնունդ (բարձր գներով), սննդի մեքենաները այլևս մեծ ժողովրդականություն չէին վայելում։ Շատ նորաձև է դարձել այդպիսի մեքենաներից սնունդ գնելը։ Այսօր դրանք առկա են ամբողջ Բրազիլիայում, գրեթե ցանկացած վայրում, որտեղ կա պոտենցիալ պահանջարկ սովորական ուտելիքների կամ խորտիկների համար։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայում սննդի մեքենաները, որոնք նաև հայտնի են որպես «կանտիններ» (ֆրանսերեն՝cantines, ճաշարան) Քվեբեկում, առկա են ամբողջ երկրում և մատուցում են բազմազան խոհանոցների խորտիկներ:
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում փողոցային սնունդը չի վերահսկվում, սակայն 2013 թվականից սկսած սննդի մեքենաները աստիճանաբար դառնում են հայտնի, և սեփականատերերը ստեղծել են միություն՝ առևտրի այս ոլորտի պրոֆեսիոնալացման և ընդլայնման համար[34]։
Այս ժողովրդականությանն ի պատասխան՝ տեղական իշխանությունները հրապարակել են հատուկ կարգադրություններ ՝ դրանք իրավական դաշտում ներառելու, և որոնք կօգնեն վերահսկել առևտրի նմանօրինակ տեսակը։
Խաղաղօվկիանոսյան Ասիա

Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սննդի մեքենաները հասանելի են ամբողջ Ավստրալիայում, և թրենդ են դարձել համացանցում[35]։ Ավստրալիայի ազգային առցանց գրացուցակը,(Where The Truck ), գրանցել է մոտ 5000 սննդի մեքենա 2020 թվականին[36]։
Հոնկոնգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոնկոնգում սննդի մեքենաները սկսել են զբաղեցնել փողոցները 2017 թվականի փետրվարին[37]։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայում կան բենտո(լանչ-բոքսի),ռամենի, տապակած հավի,տապակած հացի,պիցցայի,կռեպի և պաղպաղակի «խոհանոց-մեքենաներ»(キッチンカー, kichinkā)։
Հյուսիսային Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեայում ազգային կառավարությունը 2014 թվականի սեպտեմբերին օրինականացրեց սննդի մեքենաները, և այդ ժամանակից ի վեր դրանց թիվը շարունակաբար աճում է։ Շատ երիտասարդներ փորձում են սարքել իրենց սննդի մեքենաները, և առաջարկվող ապրանքների տեսականին ընդլայնվում է։ Սակայն հնարավոր չէ սննդի կցորդներ գործարկել ամենուր։ Կորեայի դեպքում յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմին սահմանում է միայն որոշակի վայրեր, որտեղ թույլատրվում է դրանց գործունեությունը։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարտոֆիլի ֆրի վաճառող մեքենաները վաղուց արդեն Բելգիայի գյուղական շրջանների անբաժանելի մասն են։ Բելգիայի Սննդի Մեքենաների Ասոցիացիան լոբբինգ է իրականացնում՝ փողոցներում սննդի մեքենաների գործունեությունը օրինականացնելու համար[38]։ Բրյուսելը առաջին եվրոպական քաղաքն էր, որը առաջարկեց սննդի մեքենաների համար հատկացնել վայրեր ֆուտբոլային դաշտերում հանդիպումների ժամանակ։ Բելգիան նաև ամեն տարի մայիսին հյուրընկալում է Brussels Food Truck Festival-ը, որը Եվրոպայում իր տեսակի մեջ ամենամեծն է[39]։
Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքական նախաձեռնությունը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ մարդիկ զրկվել էին անհրաժեշտ մթերքից։ Այս շարժական խանութները հիմնականում վաճառում էին 185 գրամ ֆրի և տապակած ձուկ՝ «1 ֆրանկ 25»-ով (1,26€ կամ 1,38$ 2023 թ. համարժեքով)։ Հետաքրքիր է, որ սա Ֆրանսիայում ձկնեղենի և ֆրիի առաջին համատեղ վաճառքն էր, որը նպաստում էր նաև երկրի ձկնորսական ոլորտի զարգացմանը[40]։
Նման խանութների հայտնվելը մեծ արձագանք ստացավ. մամուլում բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին, և տեղի ունեցան քաղաքական ներկայացումներ։ 1925 թվականին «Le Petit Inventeur» թերթը մեկնաբանեց այս նախաձեռնության հաջողությունը և մատնանշեց ապրանքների «շատ հետաքրքիր գները»[41]։ 1926 թվականին Մարիո (Մարիուս) Ռուստանը, ով պետական քարտուղար էր, պատասխանատու հասարակական աշխատանքների, նավահանգիստների, առևտրային նավատորմի և ձկնորսության համար, հրապարակայնորեն այցելեց Փարիզում գործող «Friterie Auguste»[42][43](«Օգյուստի Ֆրիի Խանութ») անվամբ շարժական ֆրիի խանութ, որը վաճառում էր ֆրի և տապակած ձուկ։
Այսօր ֆուդթրաքները մեծ տարածում ունեն Ֆրանսիայում[44]։ Նրանց սեփականատերերը պետք է թույլտվություն ստանան չորս տարբեր պետական մարմիններից, ներառյալ ոստիկանության պրեֆեկտուրայից։ Այս բեռնատարների մեծ մասը վաճառում է տակո, բուրգեր, պիցցա, իսկ որոշ տարածաշրջաններում առաջարկում են տեղական ուտեստներ, օրինակ՝ Bretagne-ում (Բրետանում) galette-saucisse (հնդկացորենով կրեպի մեջ փաթաթված նրբերշիկ) կամ հյուսիսում՝ ֆրի։
Իռլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ երկրների համեմատ, ֆուդթրաքները Իռլանդիայում համեմատաբար նոր երևույթ են տեղական սննդի ոլորտում։ Իռլանդիայում բոլոր ֆուդթրաքները պետք է գրանցված լինեն Առողջապահության ծառայության գործակալությունում (Health Service Executive, HSE) և ենթարկվեն Շրջակա միջավայրի առողջապահության տեսուչների (Environmental Health Officers, EHO) կողմից ստուգումների՝ սննդի անվտանգության կանոնակարգերին համապատասխանելու համար։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շարժական տրանսպորտի հայտնվելով ՝ֆուդթրաքները դարձան ավելի կիրառելի։ Շարժական ճաշարանները օգտագործվում էին պատերազմի գրեթե բոլոր ռազմաճակատներում՝ բարոյականության բարձրացման և սնունդ տրամադրելու նպատակով, ինչը «թեյ վաճառող կնոջ» (tea lady) հաջողված փորձի արդյունք էր[45]։
Այսօր ֆուդթրաքները երբեմն հայտնի են որպես խորտիկի կամ բուրգերի ֆուրգոններ։ Դրանք կարելի է հանդիպել խոշոր մայրուղիների կողքին, ինչպես նաև այն վայրերում, որտեղ կա մեծ թվով հետիոտնների հոսք, օրինակ՝ քաղաքի կենտրոններում և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են գյուղական տոնավաճառները։ Այս ֆուրգոնները կարող են մասնագիտանալ տարբեր սննդատեսակների մեջ, ներառյալ դոնաթներ, համբուրգերներ, չիլի ու ֆրի, ինչպես նաև ազգային ուտեստներ։ Որոշ ճանապարհորդներ նախընտրում են կանգ առնել խորտիկի ֆուրգոնների մոտ՝ մատչելի գների պատճառով, քան ավտոմայրուղային սպասարկման կայաններում, որտեղ գները կարող են չափազանց բարձր լինել[46]։
Մեծ Բրիտանիայի փողոցային սննդի պահանջարկը տարեկան աճում է 20%-ով[47]։
2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Դոնալդ Թրամփի աջակից «Latinos for Trump» խմբի հիմնադիր Մարկո Գուտիերեսը MSNBC-ի հետ հարցազրույցում զգուշացրեց, որ եթե մեքսիկացի ներգաղթյալների հոսքը դեպի ԱՄՆ շարունակվի, ապա «ամեն անկյունում կլինի տակոյի բեռնատար»[48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «food truck». Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Mobile Food Truck». www.saskatoon.ca/business-development/business-licenses. Saskatoon. 2015 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Lempert, Phil (2010 թ․ հոկտեմբերի 25). «Evolution: The Time for Food Trucks Has Arrived!». Supermarket News. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ De Cássia Vieira Cardoso, Ryzia; Michèle Companion; Stefano Roberto Marras, eds. (2014). Street Food: Culture, Economy, Health and Governance. Routledge. ISBN 9781138023680.
- ↑ «Spotlight: School Children, Street Food and Micronutrient Deficiencies in Tanzania». Rome, Italy: Food and Agriculture Organization of the United Nations. 2007 թ․ փետրվար. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Thompson, Bill. «American Chuck Wagon Association». Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ In the Driftway. (1928). [Article]. Nation, 126(3281), 589-590.
- ↑ Sharpe, P. (1996). Camping it up. [Article]. Texas Monthly, 24(9), 92.
- ↑ Butler, Stephanie (2014 թ․ օգոստոսի 8). «From Chuck Wagons to Pushcarts: The History of the Food Truck». HISTORY.com (A&E Television Networks). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Engber, Daniel (2014 թ․ մայիսի 2). «Who Made That Food Truck?». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Eating Clean: How Food Trucks Keep You Safe And Healthy». The Foody Gram (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «1957». Redstone.army.mil. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
- 1 2 Urstadt, Bryant (2009 թ․ սեպտեմբերի 23). «Intentionally Temporary». New York Magazine. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Study identifies factors that contribute to food trucks' fast spread». Michigan News. 2014 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- 1 2 Buck, Stephanie (2011 թ․ օգոստոսի 4). «The Rise of the Social Food Truck [Infographic]». Mashable.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Ryssdal, Kai, Food Truck Nation Արխիվացված 2012-07-11 archive.today, American Public Media, Friday, July 30, 2010. Retrieved: September 3, 2011.
- ↑ Belluz, J. (2010). Construction guys never ate like this. Maclean's, 123(38), 89.
- ↑ Hundley, Wendy (2015 թ․ մարտի 24). «Food truck park opening in Plano as suburbs get rolling to catch up with trend». Dallas Morning News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Greene, Cleo (2014 թ․ դեկտեմբերի 22). «Food on the go». WBOC/Fox21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին. Published Dec. 2014 ()
- 1 2 Cicero, Karen (2013 թ․ ապրիլի 8). «Are food trucks safe?». CNN. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Olivia Barker. (n.d). A foodie-fueled trend takes its act on the road. USA Today.
- ↑ «Gourmet Meals On Wheels». The Foody Gram (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Bowling, Danielle (2012 թ․ օգոստոսի 23). «The business of street food». Hospitality Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Bellow, Lily; Pou, Jackeline (2010 թ․ հոկտեմբերի 15). «Starting your own food truck». PBS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Food Truck FAQs». Toronto Food Trucks (Freshdaily Inc.). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Needleman, Sarah E. (2012 թ․ օգոստոսի 9). «Street Fight: Food Trucks vs. Restaurants». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Shannon, Lauren (2013 թ․ հունիսի 3). «Great eats on the go». JapanToday. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Gowins, Hilary (2014 թ․ հուլիսի 26). «Three Cities Show How Food Trucks Live and Die on Political Whim». Huffington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Eng, Monica (2013 թ․ հունվարի 31). «First Chicago food truck gets onboard cooking license». Chicago Tribune. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Heagney, Meredith (2012 թ․ ապրիլի 26). «Food Trucks and Freedom: Law School Hosts Symposium on Mobile Food Laws in Chicago». University of Chicago Law School. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Linnekin, Baylen (2012 թ․ հուլիսի 28). «Chicago's Disgusting New Food Truck Regulations». Reason Magazine. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- 1 2 Woolhouse, Megan; Rocheleau, Matt (2017 թ․ հունիսի 5). «A major issue for some Boston food trucks? Hand-washing». The Boston Globe. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Knowles, Jason; Pistone, Ann (2016 թ․ դեկտեմբերի 15). «Food truck health reports: Lack of surprise inspections». WLS-TV. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Asociación Mexicana de Food Trucks». Time Out México. 2013 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2025-01-17-ին.
- ↑ Grey, Tim (2014 թ․ հունվարի 21). «Meals on wheels: Australia's best food trucks». The New Daily. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Food trucks back in business with 'Where The Truck' App | Australian Food News» (ավստրալիական անգլերեն). 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Finally, food trucks hit the streets in Hong Kong». CNN. 2017 թ․ փետրվարի 13.
- ↑ «Les Food Trucks ont désormais leurs emplacements officiels, à Bruxelles». RTBF Info (ֆրանսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Le Brussels Food Truck festival attend 70 000 gourmands» (ֆրանսերեն). RTBF. 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին. Original French: "le plus grand festival du genre en Europe"; Google translation: "the largest festival of its kind in Europe"
- ↑ «La grande semaine du poisson et la consommation du poisson». L’Indépendant du Berry. 2023 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «A Paris le poisson se promène en automobile». Le Petit Inventeur. 1925 թ․ մարտի 10.
- ↑ «M.Mario Roustan a visité la friterie roulante». Le Nouveau Siècle. 1926 թ․ մարտի 24.
- ↑ «Les bienfaits de la Friterie Auguste». La Presse. 1926 թ․ օգոստոսի 20.
- ↑ Moskin, Julia (2012 թ․ հունիսի 4). «Food Trucks in Paris? U.S. Cuisine Finds Open Minds, and Mouths». The New York Times. էջեր A1. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Your Mobile Canteen in Action». Imperial War Museum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Snack vans: food on the go – in pictures». The Guardian. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Post». NCS (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Latinos for Trump Founder: 'Defend Your Country' from Hispanics». nbcnews.com. 2016 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սննդի մեքենա» հոդվածին։ |