Սննդի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Սննդի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող (անգլ.՝ Special Rapporteur on the Right to Food), հատուկ զեկուցող, ով աշխատում է ՄԱԿ-ում և զեկուցում է սննդի իրավունքի հարցերով։ Մանդատը ստեղծվել է 2000 թվականին՝ Մարդու իրավունքների նախկին հանձնաժողովի կողմից[1], որը նշանակել է առաջին զեկուցող դոկտոր Ժան Ցիգլերին[2]։ 2008 թվականին հանձնաժողովի իրավահաջորդ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նշանակել է երկրորդ զեկուցողին՝ դոկտոր Օլիվիե Դե Շուտտերին[3]։ 2014 թվականին նշանակվել է երրորդ և ներկայիս զեկուցողը՝ Հիլալ Էլվերը[4]։
Մանդատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախատեսվում է, որ զեկուցողը մանդատի կատարման վերաբերյալ հաշվետու է ինչպես Մարդու իրավունքների խորհրդին, այնպես էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (Երրորդ հանձնաժողով)։ Մանդատը ներառում է. սննդի իրավունքի լիարժեք իրացումը և ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում միջոցառումների ընդունումը խթանելու համար, «ուսումնասիրել առկա և առաջացող խոչընդոտների հաղթահարման ուղիները և միջոցները», շարունակել հիմնական ուղղությունը և հաշվի առնելով սեռային և տարիքային հեռանկարները, ներկայացնել առաջարկություններ, իրականացնել Հազարամյակի զարգացման թիվ 1 նպատակը՝ մինչև 2015 թվականը կիսով չափ կրճատելով քաղցից տառապողների թիվը, սերտ համագործակցել բոլոր պետությունների, միջկառավարական և հասարակական կազմակերպությունների և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովի հետ, մասնակցել և ներդրում ունենալ համապատասխան գիտաժողովներում[5]։
Այցեր երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին զեկուցողը 2002-2007 թվականներին զբաղվել է 12 երկրի առաքելություններով[6]։ Երկրորդ զեկուցողը 2010 և 2012 թվականների ընթացքում զբաղվել է 10 երկրի առաքելություններով[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Commission on Human Rights 2000 .
- ↑ Food and Agriculture Organization 2012b.
- ↑ Special Rapporteur on the Right to Food 2012a: "Mandate."
- ↑ «OHCHR | Hilal Elver - Special Rapporteur on the right to food». www.ohchr.org (English). Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Human Rights Council 2007; summarised in Special Rapporteur on the Right to Food 2012a: "Mandate."
- ↑ Ziegler 2012.
- ↑ Special Rapporteur on the Right to Food 2012a: "Country Missions."
Մատենագիտություն
- Commission on Human Rights (17 April 2000), Res. 2000/10, United Nations.
- Food and Agriculture Organization (2012b), Right to Food Timeline, Legal Office, Food and Agriculture Organization of the United Nations, Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- Human Rights Council (2007), Mandate of the Special Rapporteur on the right to food. (Resolution A/HRC/6/L.5/Rev.1), Human Rights Council.
- Special Rapporteur on the Right to Food (2012a), Website of the United Nations Special Rapporteur on the Right to Food, Olivier De Schutter, Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին
- Ziegler, Jean (2012), «Publications», Right to Food. Website of the former Special Rapporteur, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին