Սներս (կղզեխումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սներս (արշիպելագ)ից)
Սներս
անգլ.՝ The Snares, մաորի՝ Tini Heke

Սներսական պինգվինները Սներսի ափին
Կոորդինատներ
Երկիր Նոր Զելանդիա
Բնակչություն 0 մարդ

Սներս[1][2] (հայտնի է նաև անգլ.՝ The Snares, մաորի՝ Tini Heke), անմարդաբնակ կղզիների և ժայռերի խումբ Նոր Զելանդիայի Հարավային և Սթյուարտ կղզիներից 200 կմ դեպի հարավ։ Կղզիների ընդհանուր մակերեսը 3,41 կմ2 է։

Ընդունված է այս կղզիներին անվանել նորզելանդական Արտաքին կղզիներ։ Դրանք պատկանում են Նոր Զելանդիային, բայց ընդգրկված չեն Նոր Զելանդիայի վարչատարածքային որևէ միավորի կազմում, գտնվում են առանձին մարմնի անմիջական ղեկավարության ներքո։

Բացի այդ, կղզիախումբը Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիների հետ միասին ներառված է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3][Ն 1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սներսի կղզիները

Կղզիախումբը կազմված է հետևյալ հիմնական կղզիներից՝

  1. Նորթ Իսթ Այլենդ կղզի (48°01′ հվ. լ. 166°36′ ավ. ե.HGЯO, տարածքը` 2,8 կմ2, ամենաբարձր կետը՝ 130 մ),
  2. Բրոտոն կղզի (48°02′10″ հվ. լ. 166°37′00″ ավ. ե.HGЯO, ամենաբարձր կետը՝ 86 մ),
  3. Արևմտյան կղզիների շղթա (48°03′00″ հվ. լ. 166°30′30″ ավ. ե.HGЯO, ամենաբարձր կետը՝ 44 մ)։

Կղզիախմբին ամենամոտ խոշոր կղզին Նոր Զելանդիայի անտառապատ Սթյուարտն է, որը գտնվում է կղզեխմբից 100 կմ դեպի հյուսիսարևելք։ Կղզիները հայտնի են իրենց էնդեմիկ պոպուլյացիաներով՝ Սներսի ճռճռան պինգվինով[4] և Օքլենդի անտառակտցարի ենթատեսակներով։ Նոր Զելանդիայի ամենահարավային կղզին է, որը ծածկված է անտառներով։

Կղզիների մերձակայքում գտնվում է Մահուիկայի ստորջրյա խառնարանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիների կազմում ընդգրկված են Սներսի, Բաունտիի, Անտիպոդի, Օկլենդի և Քեմբլի կղզիները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новая Зеландия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 192. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).(ռուս.)
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 341.(ռուս.)
  3. Всемирное наследие. Объект 877․(ռուս.)
  4. «The Snares crested penguin». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սներս (կղզեխումբ)» հոդվածին։