Սնելլենի աղյուսակ
| Ենթակատեգորիա | չափիչ գործիք, visual acuity | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | Hermann Snellen | |
| Հայտնաբերող կամ հնարող | Hermann Snellen | |
| Հայտնաբերման ամսաթիվ | 1862 | |
Սնելլենի աղյուսակ, լատինական այբուբենով երկրներում տեսողությունը ստուգելու ամենատարածված աղյուսակը։ Այն մշակվել է հոլանդացի ակնաբույժ Հերման Սնելլենի կողմից 1862 թվականին։ Այս աղյուսակը պարունակում է լատինական այբուբենի մեծատառերի տեսքով օպտոտիպերի (անգլ.՝ optotypes) շարքեր, որոնց տառաչափերը փոքրանում են վերևից ներքև[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ տառերը տեղադրված են աղյուսակի վերին տողում, դրանք այնպիսի չափի են, որ նորմալ տեսողություն ունեցող մարդը կարող է հեշտությամբ կարդալ 60 մետր հեռավորությունից։ Նորմալ տեսողություն ունեցող մարդը կարող է հեշտությամբ կարդալ նաև ստորև տեղադրված տառերի տողերը համապատասխանաբար 36, 24, 18, 12, 9, 6 և 5 մետր հեռավորություններից։ Տեսողությունը ստուգվող մարդը նստում է աղյուսակից 6 մետր հեռավորության վրա և մեկ աչքը փակում է, մյուսով սկսում է կարդալ տառերը[2]։
Եթե նա կարողանում է կարդալ միայն այն տողերը, որոնք գտնվում են ավելի վերև, քան այն տողը, որը նորմալ տեսողություն ունեցող մարդը հեշտությամբ կարդում է 12 մետրից, ապա նրա տեսողության սրությունը արտահայտվում է որպես 6/12։ Նորմալ տեսողություն ունեցող մարդիկ կարող են կարդալ ներքևի տողերից մեկը 6 մետր հեռավորությունից, այսինքն՝ նորմալ տեսողության սրությունը համարվում է 6/6։ Շատ մարդիկ կարողանում են կարդալ նաև այն տողը, որը լավ տեսողություն ունեցող մարդը կարդում է 5 մետրից։
Այս աղյուսակի ավելի փոքր տարբերակները, որոնք ստեղծված են նույն սկզբունքով, ինչ սովորական տարբերակը, կարող են կիրառվել մարդու մոտակայքյան տեսողությունը ստուգելու համար[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Как работает таблица Снеллена для проверки зрения? Читайте на сайте Московской Глазной Клиники». МГКЛ (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «All About the Snellen Eye Chart». All About Vision (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ elitplus-clinic.ru https://elitplus-clinic.ru/stati/tablicza-zreniya-snellena.html. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնելլենի աղյուսակ» հոդվածին։ |
| ||||||